Վերջերս իմացել եմ, որ Սինգապուրում հանրային զուգարաններում ջուրը չքաշելու դեպքում քաղաքացուն տուգանում են։ Ընդ որում, սա բավականին լուրջ խախտում է համարվում, քանի որ տուգանքը կազմում է 500դոլար։ Կարծում եմ, որ Հայաստանում նույնպես պարտադիր պետք է կիրառել այս տուգանքը, քանի որ այլ կերպ հնարավոր չէ մեր համաքաղաքացիներին սովորեցնել հարգել մյուսներին։ Չգիտեմ, թե ինչպիսի պատկեր է մյուս երկրներում, բայց Հայաստանում այն իսկական աղետ է։ Ես աշխատում եմ քաղաքի կենտրոնում գտնվող գրասենյակում։ Շենքում կան տարբեր կազմակերպություններ, կա անվտանգության համակարգ եւ կողմնակի անձիք չեն կարող ներս մտնել։ Բայց, ներողություն եմ խնդրում մանրամասների համար, այնտեղ կարիքներդ հոգում ես միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Ընդ որում, պետք է մտնելուց առաջ քաջություն հավաքել, իսկ հետո ախտահանիչ գելով մաքրել այդ հատվածները։ Ուղղակի մղձավանջ է։
Պարզվում է, որ մենք մինչեւ այսօր չենք սովորել մեր հետեւից զուգարանի ջուրը քաշել։ Ավելին, եթե հանրային զուգարան է, ուրեմն կարելի է անգամ միզել զուգարանակոնքի շուրջբոլորը, օգտագործված միջադիրներն ու զուգարանի թղթերը թողնել գետնին։ Այնպիսի տպավորություն է, որ քեզ նախորդող մարդիկ շարժվել են «Ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով։ Մենք ամեն ինչ արել ենք՝ բողոքել ենք, հատուկ հայտարարություններ եւ ցուցումներ գրել զուգարաններում, մի անգամ ես նույնիսկ սկսեցի գոռալ ամբողջ միջանցքում, թե ինչ եմ մտածում զուգարանից օգտվողների մասին։ Անօգուտ է։ Ես խղճում եմ մեր մաքրուհուն։ Մի առավոտ նա անգամ ինձ ասաց. «Այո, ես հավաքարար եմ, բայց չի կարելի այսքան խոզ լինել»։ Չեմ հասկանում, միթե այդքան դժվար է բնական կարիքները հոգալուց հետո զուգարանի ջուրը քաշել. չէ՞ որ տանը մենք բոլորս էլ առանց որեւէ դժվարությունների անում ենք դա։ Եվ ինչով են մեղավոր մյուսները, ովքեր ստիպված են հանդուրժել իրենցից առաջ զուգարանից օգտված մարդկանց փնթիությունն ու անդաստիարակությունը։
Ընդ որում, խնդիրն առկա է ոչ միայն մեր գրասենյակում. իմ ծանոթներից շատերն են բողոքում այս խնդրից։ Իմ ընկերներից մեկն անգամ այնքան էր զզվել, որ տեսախցիկի մուլյաժ էր դրել։ Բայց դա էլ չի օգնել։ Ուստի, հարկավոր է անցնել տուգանքի մեթոդին եւ տուգանքը պետք է շատ մեծ լինի՝ նվազագույնը 10000 դրամ։ Անհրաժեշտ է նաեւ տուգանել փողոցում աղբ նետելու համար։ Տուգանք՝ ամեն ծխախոտի մնացորդի համար, որը մարդիկ գցում են մայթեզրին։ Միգուցե, այսպես մարդիկ կսկսեն հարգել իրենց եւ շրջակա միջավայրը։ Այլ տարբերակ չեմ տեսնում։
Օֆելյա Վ.
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:04, 3 սեպտեմբերի
Հայաստանում կանցկացվի «ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստի միջազգային ֆրանկոֆոն փառատոնը15:55, 3 սեպտեմբերի
Cartier-ը հանում է Tank Américaine-ի դիմակը. լեգենդար ժամացույցն առաջին անգամ դառնում է սկելետոն15:22, 3 սեպտեմբերի
Շքեղ փայլ Dior-ից. Ջեննա Օրտեգան, Անյա Թեյլոր-Ջոյը և Ջիսուն ներկայացնում են մաշկի նոր թինթը14:42, 3 սեպտեմբերի
«Սեքսի գմբեթը» վերակենդանացել է մոխրից. Burning Man-ում վերաբացվել է մեծահասակների համար նախատեսված սկանդալային վայրը՝ 15,000 պահպանակի պաշարով14:16, 3 սեպտեմբերի

13:22, 3 սեպտեմբերի
Ջորջ Քլունին պաշտպանել է Մարկ Ռուֆալոյին՝ Paramount-ի հակասեմականության մասին անհեթեթ մեղադրանքներից հետո13:05, 3 սեպտեմբերի
«Գերին և Գրեյսը»․ հույսի և մենության մասին տրագիկոմեդիան հայ հանդիսատեսին կներկայացնեն Հովհաննես Բաբախանյանն ու Նարինե Չիլինգարյանը12:47, 3 սեպտեմբերի
Ոչ՝ ֆիլերներին, այո՝ տապակած միջատներին. Սալմա Հայեկը նշել է իր 60-ամյակը և բացահայտել հավերժական երիտասարդության գաղտնիքները12:24, 3 սեպտեմբերի
Ամենահարուստը, բայց ամենադժբախտը. ներքին աղբյուրները բացահայտում են Իլոն Մասկի ներքին պատմությունը11:49, 3 սեպտեմբերի
«Ես այս զույգի երկրպագու չեմ». Թրամփը հրապարակավ նվաստացրել է Բրիտանիա վերադարձած արքայազն Հարրիին և Մեգան Մարքլին11:29, 3 սեպտեմբերի
Ջորջ Քլունին թիրախավորել է «վախ տարածող ավտորիտարներին» և խստորեն քննադատել ԱՄՆ վարչակազմը11:17, 3 սեպտեմբերի
Քիմ Քարդաշյանին մեղադրել են իր 13-ամյա դստերը ռետուշ արած քթի պատճառով ծաղրելու մեջ