«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Եթե մի օր Քիմը կորցնի իր փառքը, կարող է տեղափոխվել Հայաստան». Քլոե Քարդաշյան

13:22, 21 սեպտեմբերի

Երեկ EOnline-ում մեկնարկել է Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի նոր եթերաշրջանը, որի առաջին չորս սերիաները նվիրված են Քիմ եւ Քլոե Քարդաշյանների, Քանիե Ուեսթի, փոքրիկ Նորթի հայաստանյան այցին։

Daily Mail-ը հրապարակել է առաջին սերիայի սղագրությունը։

Այս սերիայում Քիմը Քլոեին եւ Քրիս Ջեներին հայտնում է իր երկրորդ հղիության մասին։

«Աստված իմ, հիանալի նորություն։ Սա հենց այն է, ինչ ցանկանում էի լսել։ Շնորհավորում եմ, սիրելիս»,- համացանցի միջոցով Ջեներն ասել է Երեւանում գտնվող Քիմին։

Էպիզոդում նաեւ ներկայացվում է, թե ինչպես են Քիմի հայ երկրպագուներն ու որոշ պաշտոնյաներ դիմավորել նրան։ Սերիայի սկզբում Քիմը եւ Քլոեն տեսախցիկների առաջ պատմում են, թե որքան կարեւոր է իրենց համար Հայաստան կատարած այցելությունը, քանի որ իրենց հանգուցյալ հայրը մեծապես կարեւորում էր դա։

Քարդաշյան քույրերը հանդիպում են իրենց զարմուհիներին

«Մանկուց Քիմը ցանկանում էր մեկնել Հայաստան։ Շատ ուրախ ենք, որ վերջապես մեզ հաջողվեց իրականացնել այս ցանկությունը»,- սկզբում նշում է Քլոեն։ Հենց այս պահին Քիմը Քլոեին ասում է, որ պետք է ավելի համեստ ոճի զգեստներ ընտրել։

«Ցեղասպանության 100-ամյա տարելիցին մենք կանենք ամեն ինչ, որպեսզի ամբողջ աշխարհը, որքան հնարավոր է, մեծ ուշադրություն դարձնի այս խնդրին։ Սա իսկապես կարեւոր է մեզ համար, քանի որ հայրս միշտ պատմում էր մեր նախնիների եւ Ցեղասպանության մասին»,- ավելացնում է Քիմը։

«Քանիեն եւ ես ցանկանում էինք կնքել մեր դստերը Երուսաղեմի հայկական եկեղեցում։ Ինձ համար սա շատ կարեւոր էր։ Հայրս իսկապես կհպարտանար»։

Քանիե Ուեսթի՝ Tumo կենտրոն, իսկ քույրերի՝  Megerian Carpets այցելությունից հետո (այստեղ Քիմը հայկական տարազով լուսանկարվել է), Քլոեն հայտարարում է.

«Եթե մի օր Քիմը կորցնի իր փառքը, կարող է տեղափոխվել Հայաստան։ Այստեղ նա փառքով կապրի իր կյանքի մյուս մասը։ Այնպիսի տպավորություն է, որ ես ճանապարհորդում եմ Հայաստանի արքայադստեր հետ»,- ասել է Քլոեն։ 

Այնուհետեւ նշվում է, որ քույրերը ազգային արխիվից իմացել են իրենց նախնիների մասին, գնացել Գյումրի, ինչպես նաեւ այցելել Ցեղասպանության հուշահամալիր։

«Շատ դժվար է գիտակցել, որ այդքան մարդ է մահացել, որ իմ նախնիները նման տանջանքների միջով են անցել։ Հուսով եմ՝ Ամերիկան մի օր կճանաչի Ցեղասպանությունը»,- ասել է Քիմը։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search