Քայլի Ջեները թույլ չի տվել ընկերոջը՝ ռեփեր Tyga-ին, մեկնել Բրազիլիա՝ համերգային շրջագայության։
Պարզվել է, որ Tyga-ի շրջագայության համար նրա մենեջերն ամեն ինչ պայմանավորվել եւ կազմակերպել է, բայց մեծ խնդիր է առաջացել։
18-ամյա Ջեները հայտարարել է, որ խանդում է ռեփերին եւ վստահ է, որ բարզիլուհիները «կգողանան» երգչի սիրտը։ Հայտնի չէ, թե որքան գումար է ռեփերը վճարելու շրջագայությունը չեղարկելու համար (ըստ որոշ պարբերականների՝ 400 հազար դոլար), բայց զույգին մոտ կանգնած աղբյուրը նշել է, որ Քայլին արգելել է նրան անգամ մտածել այդ մասին (սթափվիր, Tyga, սթափվիր)։ Քայլին հայտարարել է, որ Բրազիլիայում Tyga-ն շրջապատված կլինի գեղեցկուհիներով եւ հաստատ կգայթակղվի նրանցով. ա՜խ, Քայլի, տղամարդկանց անգամ շղթաներով չես կարող հետ պահել։
«Ցավում ենք, որ ռեփերը ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերել եւ անտեսել իր բրազիլացի երկրպագուներին։ Ցավում ենք, որ նրա անձնական խնդիրները ազդում են իր աշխատանքային գրաֆիկի վրա»,- հայտարարել է շրջագայության կազմակերպիչ Ալեքսանդրե Ստոկոն։
Tyga-ի բրազիլացի երկրպագուները արդեն սկսել են ծաղրել նրան.
«Տղան, որը երգում է գետոյի մասի, պարզվում է վախկոտի մեկն է։ Այժմ պարզ է, թե ով է ղեկավարում այդ զույգը եւ ով է հագնում տղամարդու տաբատը»,- գրել է օգտատերերից մեկը։
«Հոլովակներում Tyga-ն ներկայանում է որպես զիլ տղա, բայց նրան կանգնեցրել է իր ընկերուհին։ Հիանալի է, Tyga, դու փալաս ես»,- գրել է մեկ այլ օգտատեր։
Աղբյուրը՝ Daily Mail
Աղբյուրը՝
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:05, 20 մայիսի
Մեքսիկական փոքրիկ ճաշարանը Միշլենի աստղի է արժանացել՝ «բացառիկ տակոյի» համար21:30, 20 մայիսի
Ավստրալացի կինը 65 տարեկանում այնքան ցնցող տեսք ունի, որ նրան եւ իր թոռնուհուն հաճախ քույրերի տեղ են դնում20:05, 20 մայիսի
«Ինձ համար ամենակարեւորը բարձր մակարդակով Հայաստանը ներկայացնելն է». Անահիտ Հակոբյանը պատրաստվում է «Նոր Ալիք 2024»-ին19:19, 20 մայիսի
Ադելը եւս մեկ երեխա է ուզում16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է