Պարուհի Աննա Պիպոյանը համաշխարհային փառք ունի: «Սկսել եմ պարել 5 տարեկանից դեռ Երեւանում: Նախ պարել եմ բալետի դպրոցում, ապա ընդունվել եմ Երեւանի պարի ուսումնարան: Հետո մեկնեցի Նյու Յորք: Սովորել եմ հայտնի «Սերենա» պորտապարի դպրոցում, ինչպես նաեւ հաճախել եմ ֆլամենկոյի, բալետի եւ ջազի դասեր Բրոդվեյի դպրոցում: Պորտապարի մասին իմացել եմ շատ պատահական` ընկերներիցս: Նաեւ մայրս է իմ մեջ հասունացրել այդ գաղափարը», - NEWS.am STYLE-ի թղթակցին պատմել է Աննան:
Ի՞նչ ես զգում, երբ պարում ես: Ի՞նչ ես ցանկանում արտահայտել քո պարով:
Պարն ինձ համար միշտ ինքնաարտահայտման միջոց է եղել: Չնայած որ պորտապարն իմ հիմնական մասնագիտությունն է, ես շատ ունիվերսալ եմ: Հայկական ազգային պարերն ու դասական բալետն ինչ-որ նոր բան սովորելու հիմք են տալիս: Սակայն պարն ինձ համար մնում է որպես միջազգային լեզու, որի միջոցով մարդկանց հետ հաղորդակցվում եմ շարժումներով: Այն հնարավորություն է տալիս դառնալ այն, ինչ երազել ես: Պարն ինձ համար մարմնի եւ հոգու միջեւ կապ է, ինչ-որ բանի խորը արտահայտման միջոց, որի համար դժվար է բառեր գտնել:
Ինչպե՞ս է ընտանիքդ վերաբերվում մասնագիտությանդ:
Դրական: Մայրս ինքն է ինձ դրդել պորտապարի: Ես դերասանների եւ երաժիշտների ընտանիքից եմ: Հայրս` Միքայել Պիպոյանը, երգիչ է եղել: Հորաքույրը` Լիլիթ Պիպոյանը` երգչուհի է: Այնպես որ նրանք բոլորն էլ աջակցել են ինձ մասնագիտության հարցում:
Ո՞վ է ստեղծում քո բեմական հագուստներն ու աքսեսուարները:
Հիմնականում ինքս, քանի որ սիրում եմ նորաձեւությունը եւ իրարից տարբեր կերպարների ստեղծումը։ Նյու Յորքում հեշտությամբ կարելի է ոգեշնչվել: Այնպես որ, ես ինքս եմ իմ հագուստների դիզայները:
Ֆեյսբուքի քո էջում հայկական ազգային տարազով նկար ունես ու գրել ես, որ այն նախատեսված է հայկական պարերի համար: Ի՞նչ պար է դա: Հաջողվե՞լ է քեզ համատեղել հայկական պարը պորտապարի հետ:
Ես հայկական պարերով զբաղվել եմ դպրոցում վեց տարի շարուակ։ Այո, համադրել եմ «Քոչարին» ու պորտապարը։ Հանդիսատեսին դուր է եկել։ Մի տեսկի պարից անցնում եմ մյուսին մի քանի վայրկյանի ընթացքում։ Ես պետք է պահեմ հանդիսատեսի հետաքրքրությունը։ Հապա ինչո՞ւ չխառնեմ այս բոլոր տարրերը։
Հարցազրույցներից մեկում կարդացել եմ, որ աշխատել ես Բեյոնսեի հետ։ Ի՞նչ տպավորություն։ Աշխատել ես նրա պարային խմբի հետ, թե՞ նրան որոշ տարրեր ես սովորացրել։
Ինձ հրավիրել էին պարելու մի երեկույթին, որը կազմակերպվել էր Նյու Յորքում։ Միջոցառմանը հրավիրված էին շատ հաչտնի դեմքե, այդ թվում նաեւ Բեյոնսեն։ Իմ խմբի հետ պարտապար պարեցի։ Բեյոնսեն այդ օրն ինձ հրավիրեց պարելու եւս մեկ միջոցառմանը։ Այդպես շարունակվեց մեր համագործակցությունը։ Նա իրոք շատ յուրահատուկ է եւ չափազանց հաճելի։ Նա ինձ մի քանի շարժում ցույց տվեց, ես էլ՝ իրեն։
Ծրարգրո՞ւմ ես արդյոք պարի դպրոց բացել։
Իհարկե, դա իմ հիմնական նպատակն է եկող տարվա համար։ Ես դասավանդում եմ պարային դպրոցում արդեն յոթ տարի։ Ներկայումս աշխատում եմ երկու ուսումնական սկավառակի վրա։ Դրանք կթողարկվեն ապրիլին եւ կվաճառվեն Amazon ու Ebay կայքերում։
Ի՞նչ ես կարծում, կարո՞ղ է պարը դառնալ մասնագիտություն Հայաստանում։
Ես հույս ունեմ։ Առաջ այդպես չէի կարծում, սակայն այժմ տեսնում եմ, որ Հայաստանը շատ առաջատար է դարձել, կարծում եմ դա հնարավոր է։
Ե՞րբ ես եղել Հայաստանում վերջին անգամ։ Ծրագրել ես արյդո՞ք ելութ ունենալ հայրենիքում։
Զրուցեց Մարինա Ադուլյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել