Վերջերս հայտնի դարձավ, որ մեծանուն դերասան Արմեն Ջիգարխանյանը ամուսնալուծվել է եւ կյանքը կապել է 33-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ, որն աշխատում է Ջիգարխանյանի թատրոնում՝ որպես գեղարվեստական մասի ղեկավար։ Վիտալինան Ջիգարխանյանի ծննդյան 80-ամյակին ընդառաջ (հոկտեմբերի 3) հարցազրույց է տվել «КП»-ին ու պատմել իր եւ լեգենդար դերասանի սիրո մասին։
- Մանկուց Արմեն Բորիսովիչը եղել է իմ կուռքը։ Ես սիրահարվել եմ նրան, երբ դեռ 16 տարեկան էի։ Այդ ժամանակ ծնողներիս հետ Կիեւում էի ապրում։ 1994-ին ես թատերական շրջագայություններով եկա Մայակովսկու անվան թատրոն, որտեղ էլ առաջին անգամ հանդիպեցի նրան։ Ես երկտող էի գրել եւ հավանաբար այնքան անկեղծ էր ստացվել, որ Արմեն Բորիսովիչը համաձայնեց հանդիպել ինձ հետ։ Մենք միասին թեյ խմեցին, զրուցեցինք։ Նա շատ լավ տպավորություն թողեց, քանի որ բացառիկ էներգետիկա ունեցող անձնավորություն է։
- Այդ ժամանակ պատկերացնու՞մ էիք, որ միասին կլինեք։
- Իհարկե, ոչ։ Ես երազում էի այդ մասին, բայց չէի մտածում։ Մենք 2000-ակններին կրկին հանդիպեցինք Կիեւում։ Մի անգամ ես մեկնեցի Հունաստան՝ միջազգային փառատոնի մասնակցելու։ Նրա տված հարցազրույցներից մեկում կարդացել էի, որ Սոկրատեսը Ջիգարխանյանի ամենասիրելի թատերական դերերից է, այդ պատճառով վերադառնալուց հետո նրան Սոկրատեսի արձանիկ նվիրեցի։
2002-ին Արմեն Բորիսովիչը հիվանդացավ։ Նրա մոտ միկրոինսուլտ էր ախտորոշվել։ Ամեն օր գնում էի տեսակցության։ Ես զգում էի, որ պետք է նրա կողքին լինեմ...
- Բացահայտեք ձեր գատնիքը։ Ինպե՞ս եք հմայել Արմեն Բորիսովիչին։
- Հմայելը նշանակություն չունի, պարզապես հասկանում ես, որ «քո մարդն է»։ Արմեն Բորիսովիչը ընտրություն է կատարել, եւ ես ուրախ եմ, որ նա ինձ է ընտրել։
- Հավանաբար հարյուրավոր կանայք կցանկանային հայտնվել ձեր տեղում։ Չե՞ք խանդում։
- Ոչ, իհարկե։ Ինձ նախանձում են, բայց ես հասկանում եմ այդ կանանց։
- Կարելի՞ է ասել, որ դուք Ջիգարխանյանի կինն եք։
- Այո, այդպես է։
- Որքա՞ն ժամանակ է, որ միասին եք ապրում։
- Թող գաղտնիք մնա։ Մենք միասին ենք եւ վերջ։
- Մտադի՞ր եք դառնալ նրա օրինական կինը։
- Մոտ ապագայում նման ծրագրեր չկան։ Ժամանակը ցույց կտա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ