Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Արմեն Ջիգարխանյանի 33-ամյա սիրուհին՝ իր եւ լեգենդար դերասանի սիրո մասին

10:09, 1 հոկտեմբերի

Վերջերս հայտնի դարձավ, որ մեծանուն դերասան Արմեն Ջիգարխանյանը ամուսնալուծվել է եւ կյանքը կապել է 33-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ, որն աշխատում է Ջիգարխանյանի թատրոնում՝ որպես գեղարվեստական մասի ղեկավար։ Վիտալինան Ջիգարխանյանի ծննդյան 80-ամյակին ընդառաջ (հոկտեմբերի 3) հարցազրույց է տվել «КП»-ին ու պատմել իր եւ լեգենդար դերասանի սիրո մասին։

- Մանկուց Արմեն Բորիսովիչը եղել է իմ կուռքը։ Ես սիրահարվել եմ նրան, երբ դեռ 16 տարեկան էի։ Այդ ժամանակ ծնողներիս հետ Կիեւում էի ապրում։ 1994-ին ես թատերական շրջագայություններով եկա Մայակովսկու անվան թատրոն, որտեղ էլ առաջին անգամ հանդիպեցի նրան։ Ես երկտող էի գրել եւ հավանաբար այնքան անկեղծ էր ստացվել, որ Արմեն Բորիսովիչը համաձայնեց հանդիպել ինձ հետ։ Մենք միասին թեյ խմեցին, զրուցեցինք։ Նա շատ լավ տպավորություն թողեց, քանի որ բացառիկ էներգետիկա ունեցող անձնավորություն է։

- Այդ ժամանակ պատկերացնու՞մ էիք, որ միասին կլինեք։

- Իհարկե, ոչ։ Ես երազում էի այդ մասին, բայց չէի մտածում։ Մենք 2000-ակններին կրկին հանդիպեցինք Կիեւում։ Մի անգամ ես մեկնեցի Հունաստան՝ միջազգային փառատոնի մասնակցելու։ Նրա տված հարցազրույցներից մեկում կարդացել էի, որ Սոկրատեսը Ջիգարխանյանի ամենասիրելի թատերական դերերից է, այդ պատճառով վերադառնալուց հետո նրան Սոկրատեսի արձանիկ նվիրեցի։

2002-ին Արմեն Բորիսովիչը հիվանդացավ։ Նրա մոտ միկրոինսուլտ էր ախտորոշվել։ Ամեն օր գնում էի տեսակցության։ Ես զգում էի, որ պետք է նրա կողքին լինեմ...

- Բացահայտեք ձեր գատնիքը։ Ինպե՞ս եք հմայել Արմեն Բորիսովիչին։

- Հմայելը նշանակություն չունի, պարզապես հասկանում ես, որ «քո մարդն է»։ Արմեն Բորիսովիչը ընտրություն է կատարել, եւ ես ուրախ եմ, որ նա ինձ է ընտրել։

- Հավանաբար հարյուրավոր կանայք կցանկանային հայտնվել ձեր տեղում։ Չե՞ք խանդում։

- Ոչ, իհարկե։ Ինձ նախանձում են, բայց ես հասկանում եմ այդ կանանց։

- Կարելի՞ է ասել, որ դուք Ջիգարխանյանի կինն եք։

- Այո, այդպես է։

- Որքա՞ն ժամանակ է, որ միասին եք ապրում։

- Թող գաղտնիք մնա։ Մենք միասին ենք եւ վերջ։

- Մտադի՞ր եք դառնալ նրա օրինական կինը։

- Մոտ ապագայում նման ծրագրեր չկան։ Ժամանակը ցույց կտա։

 

 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել