Հարսանեկան նվերի ընտրությունը էական նշանակություն ունի: Շատերին թվում է, թե նորապսակները սիրում են փող նվեր ստանալ: Թերեւս նրանք իրավացի են, քանի որ նորապսակները չեն սիրում նվեր ստանալ.
Սպասք

Վերջերս մեր նորապսակները, հետեւելով արեւմտյան ողջամիտ օրինակին, սկսել են հարսանիքից առաջ կազմել այն նվերների ցանկը, որոնք հաճելի կլիներ ստանալ: Բայց կազմես, չկազմես՝ միշտ էլ գտնվում է մի էնտուզիաստ, որը որոշում է իր սուրճի բաժակների հավաքածուն նվիրել։
Ապակե կամ էլ կերամիկական ափսեներ ու բաժակներ, տապակներ ու տարրաներ եւ նույնիսկ արծաթազօծ սպասք ՝ նայելով այս ընծաների պահեստին ակամա մտածում ես, իսկ ինչպե՞ս էին այդ խեղճ նորապսակները մինչ այդ որեւէ բան ուտում: Հյուրերի կարծիքով նրանք, ըստ երեւույթին, առհասարակ չեն կերել. ահա տեսեք՝ հարսնացուն ինչքան է նիհարել, իսկ փեսացուն էլ լրիվ հալումաշ է եղել:
Նկարներ
Հյուրերը սովորաբար դեմ չեն նորապսակներին հաղորդակից դարձնել գեղեցկությանը , ու այդ նպատակների համար ամենից հարմար են արվեստի ստեղծագործությունները: Եթե այդ նվերը մատուցվում է բոհեմային հարսանիքի ժամանակ, իսկ նորապսակները էլ դեմ չեն , այդ դեպքում, իհարկե, ամեն ինչ կարգին է: Այլ հարց է, որ սովորաբար նորապսակներին նվիրում են ձիերի, կարապների նկարներ ու գարնանային բնապատկերներ՝ խոշոր ու ծանր շրջանակներով, իսկ հարսանիքից հետո խեղճ նորապսակները չեն հասկանում, թե այդ երկումետրանոց կտավը ինչպես տեղավորեն իրենց մեկսենյականոց բնակարանում:
Իսկ ժամանակակից տեխնոլոգիաներն առհասարակ մեծ ազատություն են տալիս: Հիմա կասկածելի նմանության դիմանկարի փոխարեն երիտասարդները կարող են ստանալ օրինակ ապակե սլայդ կամ էլ 12 տարվա օրացույց՝ իրենց համատեղ լուսանկարով:
Ջահեր, ծաղկամաններ ու մոմակալներ
Այս հարցում ամեն ինչ շատ ավելի բարդ է: Նկարը կամ էլ օրացույցը, որոնք ափսոսում ես դեն գցել՝ հյուրերին չվիրավորելու համար, կարող ես գոնե փաթաթել ու դնել մի հեռավոր անկյունում: Իսկ մեծ դեկորների հետ այդպես հնարավոր չէ վարվել: Բայց ամենավատն այն է, որ արարողությանը ներկայանալով մարդու հասակի կեսին հասնող մոմակալով կամ էլ ծաղկամանով, հյուրերն անկեղծորեն ուզում են նորապսակներին ցույց տալ, թե ինչքան են ջանացել նրանց համար: Եվ ի՞նչ պետք է այդ իրավիճակում անեն փեսացուն կամ էլ հարսնացուն: Գուցե ընդամենը գրկեն մոմակալն ու լացեն:
Կենցաղային տեխնիկա

Այս ավանդույթի արմատները սկիզբ են առնում 90-ականների սկզբից, երբ զույգն իր կենցաղը սկսում էր զրոյից ու շատ էր զգում ցանկացած տեխնիկայի կարիք՝ փոշեկուլից սկսած մինչեւ հեռուստացույց: Իսկ ժամանակակից նորապսակները վաղուց ամեն ինչ ունեն, մանավանդ եթե նրանք հարսանիքից առաջ են սկսել միասին ապրել:
Այլ հարց է, երբ կենցաղային տեխնիկայի նկատմամբ հյուրերը կրեատիվ մոտեցում են ցուցաբերում: Ի՞նչ կասես, եթե քեզ հարսանիքիդ նվիրենք արդուկ՝ շոգեքարշի նման ոճային դիզայնով: Զուգահեռաբար ակնարկում ես, որ այդ հարստությունը՝ այսինքն կենցաղը, հիմա նորապսակները ստիպված են լինելու ամբողջ կյանքում իրենց ուսերին կրել:
Անկողնային պարագաներ
Նման նվերին ի պատասխան՝ նորապսակներն ամենայն հավանականությամբ լարված կժպտան ու կասեն, որ հիմա իրենք ամբողջ կյանքում ապահովված կլինեն անկողնային պարագաներով: Բայց իրականում փեսայի ու հարսնացուի ճաշակն այդքան էլ հեշտ չէ կռահել ու շատ ավելի լավ կլինի, եթե առհասարակ չփորձեք էլ: Նախ՝ հյուրերը հաճախ են սխալվում չափսերի հարցում՝ նվիրում են երկտեղանոց սպիտակեղեն, իսկ զույգը ենթադրենք քնում է մեկտեղանոց մահճակալների վրա՝ տարբեր ծածկոցներով (ու ճիշտ էլ անում է, եթե նրանց այդպես հարմար է): Եվ հետո՝ սկզբունքային մինիմալիստներին շքեղ ծաղկավոր ծածկոց նվիրելը նշանակում է նրանց հավերժ անհարմար դրության մեջ դնել ՝ ի՞նչ պետք է նրանք անեն այդ հարստությունը»:
Ծաղիկներ
Եթե ամուսնացած չես, դժվար թե հասկանաս, թե ինչ վատ բան կա հարսանեկան ծաղկեփնջերի մեջ: Ի վերջո՝ բնական ծաղիկները ոչ մեկի ոչ տրամադրությունն են փչացնում, ոչ էլ ինտերիերը: Իսկ ահա նոր ամուսնացածներն իրենց ամուսնական կյանքի առաջին շաբաթվա վերջում սկսում են լռելյայն ատել մոլորակի բոլոր բույսերը: Հանդիսությունից հետո ծաղկեփունջերը երիտասարդ զույգի հետ միասին նրանց տուն են ուղարկում:
Ու եթե նորապսակները ապրում են ոչ մեծ բնակարանում, մոտակա օրերին նրանք ստիպված են լինելու շատ զգույշ շարժվել, որպեսզի պատահաբար չգցեն ծաղկամանները, դույլերն ու բաժակները, որոնց մեջ մի ամբողջ ծաղկանոց է տեղավորվել:
Հետո նորապսակները սկսում են ազատվել թոռոմած ծաղկեփնջերից, անընդհատ սրբել հատակի վրա կեղտոտ ջրերից մնացած հետքը ու բաժանել հարեւաններից պարտքով վերցված ծաղկամանները: Ի դեպ, էկոլոգիապես գիտակից որոշ հարսնացուներ խնդրում են իրենց հարսանիքին ծաղիկ չնվիրել: Քանի որ ծաղկեփնջերը ոչ միայն թանկ են ու անիմաստ, այլեւ անպատասխանատու՝ բնության հանդեպ:
Գորգ

Անհաջող նվերների հիթ շքերթում միանշանակ առաջին տեղն է զբաղեցնում գորգը, չնայած մենք դրան մեր ցանկի վերջին տեղն ենք հատկացրել։
Նախ, գորգն էժան նվեր չէ: Այդ շքեղ նվերին ի պատասպան՝ նորապսակներից գերբնական շնորհակալություն են ակնկալում, չնայած նորապսակները շնորհակալ լինելու ոչ մի պատճառ չունեն՝ նախ ինչպե՞ս պետք է նրանք արեւելյան զարդանախշերը համադրեն ժամանակակից ինտերիերի հետ: Եվ հետո, շատերը հիգիենայի տեսակետից են հրաժարվում գորգեր օգտագործելուց. գաղտնիք չէ, որ դրանք այնքան փոշի եւ ու տնային կենդանիների մազ են կուտակում, որ դրանց «հախից» նույնիսկ ամենահզոր փոշեկուլի չի կարող գալ: Պատասխանատու փեսայի համար միակ ելքն այն է, որ գրկի հարսնացուին, գորգը ինքնաթիռ դարձնի ու հեռու թռչի նման հյուրերից, որոնք անհրաժեշտ են համարում ոչ թե նորապսակներին իրենց նվերով ուրախացնելը, այլ իրենց առատաձեռն նվերներով ու սեփական կարեւորության զգացումով իրենց սեփական էգոն բավարարելը։
Աղբյուր՝ Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:30, 13 սեպտեմբերի
Արթուր Խաչենցը հայր է դարձել, Սոնան ու Գրիգը սպասում են առաջնեկին, Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է. Instagram-ը՝ այս շաբաթ20:05, 13 սեպտեմբերի
Հայաստանից մինչև Ուրուգվայ. Էթնիկ նորաձևությունը՝ «Անցյալի ապագան» փառատոնում16:12, 13 սեպտեմբերի
Երբ ամուսնության մեջ խոսում են միայն օրգազմի մասին, բայց՝ ուրիշի. «Հրավեր» ֆիլմը14:29, 13 սեպտեմբերի
Քրիստոնեական սարսափ. Ամենամռայլ կրոնական տեսարանները12:13, 13 սեպտեմբերի
«Ինձ ամբողջ կյանքում անհավանականորեն ձգել են մարդիկ՝ ներքին ցավով». լուսանկարիչ Իրինա Բոլգովան՝ մարդու ներաշխարհի, լուսանկարչության և Հայաստանի մասին10:30, 13 սեպտեմբերի

09:00, 13 սեպտեմբերի
Հորոսկոպ. Ի՞նչ կհիշեցնի կենդանակերպի նշաններին Ուրանի հակադարձ շարժումը մինչև փետրվար19:23, 12 սեպտեմբերի
Մոխիրը կրակմարիչի մեջ, ծնկի իջած Հիտլերը և սատկած աղավնիներ. Մաուրիցիո Կատելանը Բեռլինում բեմադրել է «Գիշեր» ներկայացումը18:18, 12 սեպտեմբերի
Chanel-ը նշում է Coco Mademoiselle-ի 25-ամյակը նոր գայթակղիչ օծանելիքով17:00, 12 սեպտեմբերի
Սամվել Սարգսյան․ «Ես միշտ կկիսվեմ իմ լույսով, որպեսզի յուրաքանչյուրի համար էլ լուսաբաց գա»16:30, 12 սեպտեմբերի
Սնուփ Դոգը փնտրում է պաղպաղակի համտեսողի՝ ամսական 10,000 դոլար աշխատավարձով, և արդեն կա 200,000 դիմորդ15:27, 12 սեպտեմբերի
Ջիլիան Անդերսոնը բացահայտորեն խոստովանել է, որ պանսեքսուալ է և առաջին անգամ խոսել է կանանց հետ իր հարաբերությունների մասին