«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

NEWS.am STYLE Exclusive. Անվանի բլոգեր Անուշ Մանուկյանը՝ Youtube-ում հայտնի լինելու մասին

11:02, 9 նոյեմբերի

Հայկական հարիսայից մինչ Արգենտինա…Բլոգեր Անուշ Մանուկյանն արդեն տևական ժամանակ է ինչ Youtube ինտերնետային տարածքում վարում է իր սեփական բլոգն ու վայելում մեծ ժողովրդականություն՝ ունենալով հետևորդների բազմազգ բանակ։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում NEWS.am STYLE-ի  հարցազրույցը հայտնի հայուհու հետ։

-Անուշ, արդեն մի քանի տարի է ինչ դուք Ձեր մայրիկի հետ միասին ունեք բլոգ հարթակ Youtube սոցիալական կայքում։ Ինչպե՞ս ու ե՞րբ ծնվեց սեփական վիդեոհարթակ ստեղծելու գաղափարը։

Հարթակն արդեն 6 տարեկան է։ Այն սկսեցի վարել դեռևս Բուենոս Այրեսում ապրելուս տարիներին։ Գաղափարն ինձ մոտ հանկարծակի ծնվեց, երբ միայնությունն ու օտարությունը հասցրին ինձ ընկճվածության, իսկ ստեղծագործելու ցանկությունն ուղղակի եռում էր ներսումս՝ չկարողանալով գտնել հնարավորություն արտահայտվելու համար։ Հենց այդ ժամանակ էլ, ուսումնասիրելով մի քանի օգտատերերի վիդեոհարթակներ, սկսեցի նկարահանել իմ տեսանյութերը։

Մայրիկիս ներգրավեցի բլոգոսֆերայի աշխարհ քիչ ավելի ուշ, երբ հասկացա, որ որոշ թեմաներ ավելի լավ է քննարկել միասին։

-Ձեր բլոգհարթակը ռուսերենով է։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ Ովքե՞ր են Ձեր հիմնական հետևորդները։

Հարթակը ռուսերենով է նախ այն պատճառով, որ բլոգ հասկացությունը Հայաստանում այդ տարիներին ընդհանրապես զարգացած չէր, շատերը ծանոթ չէին նման երևույթի ու հետևաբար իմ տեսանյութերը դիտում չէին կարողանա ապահովել։ Մեկ այլ բան է ռուսալեզու աշխարհը, որն ակտիվորեն հետևում է Youtube-ի նորություններին, ունի սիրված բլոգերների շարք, ու նույնիսկ Google-ի պաշտոնական գրասենյակն է գտնվում Մոսկվայում։ Իմ հանդիսատեսը ռուսախոս մարդիկ են՝ ամբողջ աշխարհից։ Ինձ հետևում են մարդիկ հետխորհրդային և ԱՊՀ երկրներից։ Բացի դրանից, այս լեզուն օգտագործելով, ես հնարավորություն եմ ձեռք բերում ամբողջ աշխարհին պատմել իմ հայրենիքի մասին՝ ինչն ինձ համար շատ կարևոր առաքելություն է։    

-Ո՞րն է ամենահաճելին Ձեզ համար այս գործունեության մեջ։ Կա՞ն արդյոք բացասական կողմեր և դժվարություններ, որոնց պարբերաբար բախվում եք։

Ինձ համար ամենահաճելին՝ ինքնադրսևորման անսահման հնարավորությունն է՝ առանց խոչընդոտների, առանց «վերևից» եկող պարտավորությունների ու որևէ մեկի հանդեպ ունեցած պարտականությունների։ Youtube-ը շարքային մարդուն դարձնում է ստեղծագործ, ստիպում միշտ լինել ստեղծագործական լարվածության մեջ։

Դժվարություններ, որպես այդպիսիք, չկան։ Լինում են ստեղծագործական ճգնաժամի պահեր, երբ չգիտես ինչ ասել կամ ցուցադրել։ Բայց դա ժամանակավոր երևույթ է, որի հետ առնչվում է սիրելի գործով զբաղվող յուրաքանչյուր անհատ։

 

-Բարձր որակի հոլովակներ ստեղծելու համար անհրաժեշտ է ունենալ լավ սարքավորումներ ինչպես նաև կատարել մոնտաժային աշխատանքներ։ Դուք ինքնե՞րդ եք դա անում, թե՞ որևէ մեկի օգնությանն եք դիմում։

-Իհարկե, անհրաժեշտ է ունենալ սարքավորումներ։ Իմ գործունեության սկզբնական շրջանում տեսանյութերը պատրաստում էի լուսանկարչական ապարատով և, պետք է ասեմ, որ որակն իսկապես «կաղում» էր։ Այնուհետև ամուսինս ինձ նվիրեց թվային տեսախցիկ։ Գործունեությանս հենց սկզբից փնտրեցի վիդեո-խմբագիր, ու ինքս էլ սկսեցի հետաքրքրվել մոնտաժային աշխատանքներով և, ի վերջո, բավականին լավ տիրապետեցի այդ արվեստին ու աստիճանաբար սկսեցի սովորել ֆոտոշոփով ևս աշխատել։

 

-Բլոգը Ձեզ համար հոբբի՞ է, թե՞ աշխատանք։

-Այն ինձ համար և՛ հոբբի է, և՛ աշխատանք, քանի որ ինձ դրա դիմաց նաև վճարում են։ Սա հիանալի հնարավորություն է զբաղվել սիրելի գործով՝ միևնույն ժամանակ կախում չունենալով որևէ հաստատությունից, տնօրինությունից կամ շրջանակներից։

-Այսօր արդեն Ձեր որդին ևս իր քայլերն է անում այս ոլորտում։ Ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ նրա մոտ։

-Կարելի է ասել տղաս մեծացել է՝ հետևելով իմ գործունեությանը։ Ինձ թվում է նա արդեն չի կարող պատկերացնել իր մայրիկին առանց տեսախցիկի։ Երբ դեռ նոր էր սկսել խոսել՝ ես տեսանյութեր էի պատրաստում իր ակտիվ մասնակցությամբ։ Դրանք տարբեր տեսագրություններ էին Նոր Տարվա և Սուրբ Զատիկի համար նախատեսված ձեռագործ աշխատանքների մասին։ Հիմա արդեն նա վստահ է զգում իրեն տեսախցիկի առջև և կարողանում է անկաշկանդ խոսել որևէ հարցի շուրջ։

-Ինչո՞վ եք տարբերվում մյուս հայտնի բլոգերներից։ Ո՞րն է Ձեր յուրահատկությունը։

-Youtube-ում կան հազարավոր ժանրեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր աստղերը, հայտնի ու սիրված դեմքերը։ Իմ ալիքը չի կարելի վերագրել որևէ կոնկրետ ժանրի, և դրանում է կայանում վերջինիս եզակիությունն ու ժողովրդականությունը։ Դժվար է առաջ ընթանալ, երբ դու հանդիսատեսի դատին ես ներկայացնում միայն մեկ ուղղվածություն։ Կան բազում բյութի–բլոգերներ, խոհարարական շատ ալիքներ, խոսակցական և տարբեր ժանրեր ներկայացնող բլոգերներ։ Ես էլ որոշեցի, որ իմ հարթակում յուրաքանչյուրը կարող է գտնել իրեն հոգեհարազատ որևէ բան։ Ինձ հետևում են ոչ միայն կանայք, այլև՝ տղամարդիկ, քանզի իմ ալիքում կան ճանապարհորդությունների, կյանքի և հոգեբանական թեմաներին վերաբերող զրույցներ։

-Եվ վերջում՝ ինչպիսի՞ն է Ձեզ համար կատարյալ բլոգ-հարթակը։ Եթե հնարավոր լիներ (պատկերացնենք մի պահ, որ ունենք կախարդական փայտիկ:)) ի՞նչ կփոխեիք։

-Ինձ համար գոյություն չունի «կատարյալ բլոգ-հարթակ» հասկացություն։ Ամեն ապրանք իր գնորդն ունի։ Այն, ինչ ընդունելի չէ մեկի համար, կարող է ցանկալի լինել մեկ ուրիշի համար և՝ հակառակը։ Ինձ համար իսկապես կարևոր է միշտ պահել ստեղծագործական ոգին, կարողանալ ազատորեն արտահայտել իմ գաղափարները։ Եթե լիներ կախարդական փայտիկ՝ կցանկանայի ունենալ փոքրիկ սենյակ-ստուդիա։ Բայց սա վարդագույն երազանք չէ, այլ միանգամայն իրական նպատակ, որը (ինչու՞ ոչ) մի օր կդառնա իրականություն։

 

 

Զրուցեց Շուշան Պողոսյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել