Հարց, որը հուզում է իգական սեռի շատ ներկայացուցիչների։ Ոմանք հուսահատվում են, ոմանք էլ կրում ոչ նորաձև ու տգեղ հագուստ։ Իզուր․ հուսահատվել պետք չէ, ուղղակի պետք է գտնել ճիշտ լուծում ու հասկանալ, որ նույնիսկ ձեր պարագայում կարելի է կրել գեղեցիկ ու հարմարավետ հագուստ, որը կսազի ձեզ ու կցուցադրի կանացի ձեր ողջ հմայքը։ Մտածում եք խոսքը դասական ու ավանդական սևի ու սպիտակի համադրության մասի՞ն է։ Սխալվում եք՝ ամենևին։
Ձեզ ենք ներկայացնում այն հինգ անփոխարինելի իրերը, որոնք միշտ նորաձև են, գեղեցիկ ու չեն բարկացնի ձեր ղեկավարությանը։
1․Բլեյզեր կամ պիջակ

Իհարկե նման պիջակը կարելի է կրել երկու կտորից կազմված հագուստների հետ, սակայն մենք խորհուրդ ենք տալիս այն կրել առանձին։ Նման պիջակները շատ նորաձև են ու կարելի է համադրել ցանկացած վերնաշապիկի հետ։
2․ Տաբատ

Գեղեցիկ, նրբաճաշակ ու նորաձև տաբատները կարելի է հեշտությամբ տարբերակել։ Մեզ մոտ դասականը ասոցացվում է սև գույնի հետ։ Սակայն սա ընդամենը կարծրատիպ է, որից պետք է ազատվել։ Դասական տաբատները կարող են լինել տարբեր գույների։ Գրասենյակում կրելու համար իդեալական տաբատ ընտրելն այնքան էլ բարդ խնդիր չէ, կարևորը, որ այն համապատասխանի ձեր կառուցվածքին ու ընդգծի այն։ Ցանկալի է նաև ընտրել այնպիսի տաբատ, որը որակյալ կտորից է կարված։
3․Կանացի բլուզներ

Այստեղ շատ կարևոր է «չվազել» կանացի բառի հետևից։
Աշխատավայրում կրելիք բլուզը պետք է տարբերվի առօրյա հագուստից։ Այս բլուզները չպետք է փայլեն իրենց բազմերանգությամբ ու չպետք է ունենան բազմապիսի զարդարանքներ։ Փորձեք ընտրել 70-ականների ակտուալ գույներ համարվող՝ մուգ կանաչն ու մուգ կապույտը․ դրանք այսօր նորաձև են։
4․ Բարձրակրունկներ

Յուրաքանչյուր աղջկա պահարանում, անկասկած, պետք է իրենց տեղն ունենան բարձրակրունկ կոշիկները՝ քանզի նրանք գեղեցիկ ու սլացիկ են դարձնում կնոջ կառուցվածքը։ Սակայն երբեմն հանդիպում ենք բարձրակրունկների «գերիների», ովքեր շատ հաճախ՝ իրենք էլ չցանկանալով, իրենց տանջելով կրում են այդ կոշիկները։

Բարձրակրունկների սիրելի սիրահարներ, կամ գուցե «տառապյալներ», ձեզ մի՛ տանջեք, ձեզ համար ևս հետաքրքիր լուծում ենք գտել։ Փոխեք ձեր չափազանց ծանր բարձրակրունկները՝ հետևյալ կիսաբարձրակրունկ, կամ նույնիսկ նման նորաձև ու գեղեցիկ կոշիկներով, որոնք պրակտիկ են ու հարմարավետ՝ աշխատավայրում կրելու համար։
5․ Պայուսակ
Էլ ի՞նչ կին, առանց պայուսակի։ Պայուսակը կնոջ նրբագեղության ու կանացիության խորհրդանիշերից մեկն է, պայուսակ ընտրելը՝ արվեստ, որին ոչ բոլորն են տիրապետում․ ծայրահեղությունից՝ ծայրահեղություն։

Շատ հաճախ հանդիպում ենք չափից մեծ կամ չափազանց փոքր պայուսակներ կրող աղջիկների։ Իհարկե, նորաձևությունը սահմաններ չունի ու յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե որտեղ է սկսվում ու ավարտվում իր նորաձևությունը, սակայն մենք՝ գրասենյակային աշխատանք կատարող կանաց, առաջարկում ենք հետևյալ լուծումը․ընտրեք միջին չափսի, խիստ ոճի պայուսակներ, որին նայելով չես մտածի, որ մարդը գնում է ճամփորդության կամ գալիս է որևէ երեկույթից։ Նման պայուսակները միշտ պրակտիկ ու նորաձև են, ու մի՛ մոռացեք, որ յուրաքանչյուր պայուսակ իր կրելու վայրն ու ժամանակն ունի։
Շուշան Պողոսյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 8 սեպտեմբերի
Մեկ ամբողջ տարի շքեղ նավի վրա. 56,000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ կռուիզը, որը կընդգրկի ամբողջ աշխարհը՝ Ալյասկայից մինչև Զանզիբար22:23, 8 սեպտեմբերի
Այգու քմահաճ արիստոկրատը. ճապոնական թխկու խնամքի հիմնական կանոնները՝ անթերի կարմիր գույնի համար21:27, 8 սեպտեմբերի
Միլիարդատերերի շրջանում դարավոր ծառեր գնելը նոր միտում է դարձել20:30, 8 սեպտեմբերի
Խանդ՝ պիքսելների հանդեպ․ սոցիալական ցանցերում վեճեր են սկսվել GTA 6-ի «ռոմանտիկ» առանձնահատկությունների շուրջ19:30, 8 սեպտեմբերի
Վալենտինո Շոտտին Fantini-ի պատմությունը ներկայացրեց Հայաստանում19:15, 8 սեպտեմբերի
Արյուն, ոսկորներ և Դրակուլա. հնաոճ վամպիրների որսի հավաքածուն հայտնվել է առցանց աճուրդում16:32, 8 սեպտեմբերի
Բեռլինից երեք տղամարդ ամուսնանում են իրար հետ, բայց նրանց միջև սեքս չկա. «Մենք պարզապես շատ ենք սիրում իրար»16:28, 8 սեպտեմբերի
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը․ «Մեր նպատակն է Հայաստանը ներկայացնել աշխարհի մշակութային քարտեզում»15:39, 8 սեպտեմբերի
Ֆիբի Բրիջերսը ցնցել է Վենետիկը իր չսափրված ոտքերով15:20, 8 սեպտեմբերի
Թերի Հեթչերը կդառնա նոր Միրանդա Փրիստլի. «Հուսահատ տնային տնտեսուհիներ» սերիալի աստղը կգրավի պոդիումը «Սատանան կրում է Պրադա» մյուզիքլում14:41, 8 սեպտեմբերի
Միլիոնատեր Էնդրյու Գարֆիլդը պատերազմ է հայտարարել միլիարդատերերի դեմ և անմիջապես ծաղրի առարկա դարձել համացանցում14:36, 8 սեպտեմբերի
Արթուր Խաչենցը հայր է դարձել․ ի՞նչ հետաքրքիր անուն է նա ընտրել դստեր համար