Դարեր ի վեր սոխը հիվանդությունների, բացասական էներգիայի, չար աչքի ու անեծքի դեմ հզորագույն միջոց է համարվել: Այն ընդունել են ոչ միայն ուտեստներ պատրաստելու եւ բուժման, այլեւ տան պաշտպանության համար:
Մաքրած սոխը բացասական էներգիան ներծծելու կարողություն ունի: Անցյալում շատ տնտեսուհիներ վախենում էին սոխ ուտել կամ էլ այն օգտագործել սնունդ պատրաստելու համար, եթե այն մաքրվել էր նախորդ երեկոյան եւ մինչեւ առավոտ չէր օգտագործվել: Համարվում էր, որ այդ ընթացքում գլուխ սոխը բացասական էներգիա է կլանել եւ նման մթերք օգտագործել, իհարկե, չարժե:
Տունը բացասական էներգիայից մաքրման ծիսակարգ:
Սոխային հուռութքը կօգնի տունը մաքրել բացասական էներգիայից` բացասական լիցքերն իր մեջ կլանելով: Ծեսի համար միջին մեծության երեք գլուխ սոխ է պետք: Պետք է դրանք մաքրել եւ կախել տան տարբեր սենյակներում` հատկապես այնտեղ, որտեղ ամենից ավելի է անհարմարավետություն զգացվում:
Սոխը պետք է կախել հաստ ասեղի եւ կարմիր թելի միջոցով: Վերցրեք ասեղը եւ դրանով վերից վար ծակեք սոխը: Թելը փաթաթեք սոխի գլխի շուրջը: Հուռութքները յոթ օր կախած պահեք տան բոլոր անկյուններում: Այդ ժամկետը լրանալուց հետո հանեք, ամեն մեկը դրեք առանձին սպիտակ թղթի վրա, փաթաթեք դրանով ու այրեք: Այդպես չեզոքանում է այն բացասական էներգիան, որ սոխը հավաքել է ձեր տնից: Կարելի է նաեւ սոխը գցել հոսող ջրի մեջ` գետի կամ առվակի:
Սոխային պաշտպանություն կախարդանքից կամ չար աչքից
Եթե ուզում եք ձեր տունն ազատել ուղարկված անեծքներից, նախանձից ու չար աչքից, կարելի է սոխի գլուխներ օգտագործել: Վերցրեք չորս գլուխ սոխ, դրանք կիսեք, որ անմիջապես երեւան շրջանակները: Սոխը ծակեք սուրբ ջրի մեջ թաթախված կարմիր թելով: Ամեն գլուխ սոխը պետք է երեք օր կախել տան չորս անկյունում: Երեք օրից սոխերը պետք է ոչնչացնել կամ կրակի, կամ ջրի մեջ:
Պետք չէ վախենալ սոխի հոտից. Այն ոչ միայն կմաքրի ձեր տան էներգետիկան, այլեւ կոչնչացնի բոլոր մանրէները:
Հաջողություն ենք մաղթում:
Աղբյուրը՝ dailyhoro.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին