Այս տարի շոու-բիզնեսը հատկապես նշանակալի էր սկանդալներով, և մենք որոշեցինք ամենահիշված վեճերի յուրօրինակ հնգյակ կազմել։

Հակառեյթինգը սկսենք Ռուսաստանի ամբողջ շոու-բիզնեսը ցնծած՝ Ժաննա Ֆրիսկեի ընտանիքի և նրա ամուսնու՝ Դմիտրի Շեպելևի միջև սկանդալից։ Վեց ամիս կողմերը մարտնչում էին միմյանց հետ, և, չնայած, ժառանգության հարցը վերջերս լուծվել էր՝ սկանդալների շարանը դեռ երկար կտևի, այսպես ասած, հակառակորդների միջև։

Կես տարվա ընթացքում հայտնի երգչուհու հայրը հայտնվեց հիվանդանոցում։ Նա սպառնում էր սպանել Շեպելևին, Դմիտրիին և նրա որդուն հետապնդում էին ինչ-որ մարդիկ, հեռուստահաղորդավարին իր հերթին մեղադրում էին այս «շոուն» բեմականացնելու և կնոջ փողերին տիրանալու մեջ։

Չորրորդ հորիզոնականում հայտնվել է Քլոե Քարդաշյանի և Լամար Օդոմի միջև սկանդալը։ Անցած տարի զույգը որոշել էր բաժանվել, սակայն Լամարը երեկույթ էր կազմակերպել անառականոցում, և կոկայինի մեծ չափաբաժնից բասկետբոլիստն ուշագնաց էր եղել։ Արդյունքում հայտնվել էր Լաս-Վեգասի հիվանդանոցում։ Այժմ Լամարը գտնվում է Լոս-Անջելեսի հիվանդանոցում (որտեղ Քիմը երեխա է ունեցել) և վերականգնողական բուժում է անցնում։

Ինչ վերաբերվում է Քլոեին՝ նա ամբողջ ժամանակ եղել է Լամարի կողքին մինչդեռ մարզիկը կոմայի մեջ էր։ Մամուլը գրում էր, որ զույգը հետ է վերցրել ամուսնալուծության բոլոր փաստաթղթերը, սակայն այդ փաստը հերքել է Քլոեն, որը հարցազրույցներից մեկում ասել է, որ սիրում է Լամարին, իսկ մյուսում՝ որ սիրավեպ է սկսել մեկ ուրիշի հետ։

Լամարն իր հերթին վռնդել է կնոջը հիվանդասենյակից, քանի որ վերջինս հասցրել է վիճել բասկետբոլիստի հոր հետ։

Երրորդ տեղում կրկին Քարդաշյան-Ջեններ աստղային ընտանիքից Քայլի Ջեններն է։ Երիտասարդ աղջիկը, որը բարձրաձայնել էր իր և ռեփեր Tyga-ի հետ սիրավեպի մասին, վերջերս սկանդալ էր բարձրացրել։

Մինչ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը Քեդալ Ջենների հետ Ավստրալիայում էր, ռեփերը երեկույթի ժամանակ մի լավ զվարճացել էր աղջիկների հետ։ Tyga-ն իր երգում «պոռնիկ» և «դատարկամիտ» էր անվանել Քայլիին։ Արդյունքում Քայլին նրան գրողի ծոցն ուղարկեց՝ ասելով, որ նա անլուրջ տղա է։

Սակայն որոշ ժամանակ անց նրանց կրկին միասին են տեսել։ Ընկերներ են նրանք, թե սիրեկաններ՝ հստակ պատասխան ոչ մեկը չստացավ՝ նույնիսկ համբերատար Էլեն Դեջեներեսն իր շոուի ընթացքում։

Այս ցուցակի երկրորդ տեղն է զբաղեցնում Չարլի Շինը։ Այս սկանդալն ուղղակի պայթեցրեց համաշխարհային մամուլը, երբ բոլորն իմացան, որ դերասանը ՄԻԱՎ արակակիր է։

50 ամյա արտիստը «հրաբխի կենտրոնում» հայտնվեց, քանի որ պարզվեց, որ նա վաղուց է վարակված, և այդ ամենն իմանալով՝ պոռնոդերասանների և դերասանուհիների հետ անհավանական օրգիաներ էր կազմակերպել եւ միշտ չէ, որ պաշտպանվել էր։

Նրա մի քանի սիրուհիները դատի են տվել դերասանին։ Մյուսները մեղադրում են դերասանին, որ նրա պատճառով աշխատանքն են կորցրել։

Անգամ պարզվեց, որ Շինին շանտաժի են ենթարկել որոշ պոռնոաստղեր։

Այլ դերասանուհիներն էլ պատմել են կոկայինե երեկույթների և դերասանի տանը եղած խմբակային սեքսի մասին։

Ինչպես դերասանն այս ամենի տակից դուրս կգա, պարզ չէ։ Սակայն, ըստ երևույթին, նա ստիպված կլինի բաժանվել իր բազմամիլիոնանոց ունեցվածքից։

Դե իսկ առաջին տեղում է հայուհի Քրիստին Ուզունյանը, որը Ջենիֆեր Գարներից փորձեց խլել Բեն Աֆլեքին։

Այս սկանդալը ապշեցրեց սկզբում հենց Ջենին, որը տեղյակ չէր, որ իր ամուսինը դավաճանում է իրենց երեք երեխաների դայակի հետ։ Պապարացիների միջոցով այս լուրն իմանալուց հետո Ջենը որոշեց ամուսնալուծվել, իսկ Քրիստինը մի տեսակ հարուստ տեսք ստացավ։ Բենը նրան թանկարժեք մեքենա գնեց, և աղջիկը դերասանի հաշվին ապրում էր մի շքեղ հյուրանոցում։ Նրան նույնպես առաջարկեցին պոռնոֆիլմում նկարահանվել։

Սակայն հետո ամեն բան հանդարտվեց։ Ջենն ու Բենը սկսեցին միասին գնալ հոգեբանի մոտ, և կարծես Ջենն ամուսնուն երկրորդ շանսը տվեց, իսկ Բենը սիրուհուն մի կլորիկ գումար տվեց, որպեսզի նա որքան հնարավոր է երկար բերանը փակ պահի։ Բայց ինչ-որ բան մեզ հուշում է, որ այս պատմությունը դեռ շարունակություն է ունենալու...
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 6 սեպտեմբերի
Հորոսկոպ. նշանների կարմիր դրոշները00:43, 6 սեպտեմբերի

22:46, 5 սեպտեմբերի
Իվետա Մուկուչյանը, Սուպեր Սաքոն ու Սարո Թովմասյանը երգել են Ալեն Սիմոնյանի հարսանիքին19:40, 5 սեպտեմբերի
Լյուիս Հեմիլթոնը գնել է իր երազանքի մեքենան՝ պաշտամունքային Ferrari F40-ը18:31, 5 սեպտեմբերի
Սուշիի մասին տհաճ ճշմարտությունը. գիտնականները պարզել են, որ թյունոսի 96%-ը պարունակում է մակաբույծ որդեր17:38, 5 սեպտեմբերի
Ի՞նչ ընդհանրություն ունեն Բեզոսը, Շեքսպիրը և Չինգիզ խանը16:07, 5 սեպտեմբերի
«Չինացի Նոստրադամուսի» մռայլ կանխատեսումները 2027 թվականի համար. Իրանի ցամաքային ներխուժում և քաղաքացիական պատերազմ Միացյալ Նահանգներում15:22, 5 սեպտեմբերի
Արինա Սաբալենկան զայրացած էր US Open առաջնության ժամանակ մարիխուանայի հոտից14:36, 5 սեպտեմբերի
Ջեյն Ֆոնդան քննադատել է «տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին, օլիգարխներին և միլիարդատերերին», ովքեր ցանկանում են հավերժ ապրել ռոբոտների հետ13:30, 5 սեպտեմբերի
Կան պահեր, որոնց հանդիսատեսը հաստատ չի սպասում. Անի Երանյանը՝ «Ֆուլ Հաուսի» վերադարձի մասին13:19, 5 սեպտեմբերի
Թաց հարսանիք. հարսնացուն քայլել է դեպի խորանը ջրհեղեղի մեջ գտնվող եկեղեցում12:25, 5 սեպտեմբերի
Շքեղություն H&M-ի գնով. Elie Saab-ը վերափոխում է կուտյուրը մատչելի շքեղության