Այս իրերը հարկավոր է առանց ափսոսելու «աքսորել» զգեստապահարանից
Կոշիկներ-սմբակներ

Հսկայական բարձր կրունկով և «թաքուն ներկառուցված» հարթակով կոշիկները պետք է որ մնային հեռավոր 2000 թվականներում, սակայն ինչ-որ անհայտ պատճառով աղջիկները մինչ օրս շարունակում են հագնել դրանք։ Արագ ազատվիր այդ զույգից, եթե այն դեռ առկա է քո պահարանում։
Իջեցված գոտկատեղ

Ցածր գոտկատեղով հագուստները նույնպես արդիական էին 2000-ականներին։ Սակայն այսօր իշխում են նորմալ և բարձր գոտկատեղով տաբատները։ Ուստի, <<սեքսուալ>> և կոնքերը կտրող ցածր գոտկատեղով ջինսերը արժե դեն նետել ու մոռանալ իրենց մասին ընդմիշտ ։
Փայլուն զուգագուլպաներ

Բազմիցս ենք ասել, որ փայլուն ու արհեստական լույսի ներքո շողացող մարմնագույն, կամ արեւայրուքի գույնով զույգագուլպաները, ցածրաճաշակության նշան են։ Սակայն միեւնույնն է, ամբողջ տարվա ընթացքում՝ ինչպես ձմռանը, այնպես էլ ամռանը, կարող ենք հանդիպել դրանք՝ օրինակ, կորպորատիվ հավաքույթների ժամանակ։
Պայուսակի գույնին համապտասխան կոշիկ

Դե, իհարկե, այս կետը չի վերաբերվում «սեւը սեւի հետ» իրական պատմությանը, սակայն մնացած բոլոր դեպքերում իմաստ չունի հիվանդագին կերպով պայուսակ փնտրել՝ նույն երանգ ունեցող կոշիկների համար։
Երկար եղունգներ

Կարեւոր չէ՝ արհեստակաորեն երկարեցված են, թե բնականից երկար են՝ կոկիկ եղունգների փոխարեն․ սա գլխավոր ազդանշաններից մեկն է, որ այդ մատնահարդարման «տիրուհին» տեղեկություն չունի ժամանակակից նորաձևության միտումների մասին։
Աղբյուրը ՝ Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:44, 29 նոյեմբերի
Հայկական ոճ․ անսպասելի համադրություններ և նիշային միտումներ՝ ոճային կերպարների համար14:37, 29 նոյեմբերի
«Սատանան շրջում է մեր մեջ»․ բրիտանացի հայտնի պատմաբանը բացատրել է, թե ինչու է հավատում Սատանայի գոյությանը13:22, 29 նոյեմբերի
Հորդանանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ ունեցավ Անդրեա Բոչելիի հետ. հաջորդ համերգն Աբու Դաբիում է12:22, 29 նոյեմբերի
Փախավ ամուսնուց, գայթակղեց միլիոնատիրուհուն և դարձավ փարիզյան բոհեմի մուսան․ Արմեն Օհանյանի սկանդալային կյանքը10:30, 29 նոյեմբերի

09:00, 29 նոյեմբերի
Wine Scope․ Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին21:07, 28 նոյեմբերի
Հովհ. Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը ելույթ կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում19:27, 28 նոյեմբերի
«Հայաստանում սիրում են մեծ շուքով հայտնվել: Մեզ խորթ է զուսպ լինելը»․ Աննա Սաթյանը՝ օծանելիքի, հայկական բույրերի և սեփական հաճույքի համար բույր ընտրելու մշակույթի մասին18:30, 28 նոյեմբերի
Բրունեյի սուլթանը՝ 600 միլիոն դոլար արժողությամբ Boeing-ի ղեկին․ 80-ամյա միլիարդատերը հնարավոր է՝ անձամբ է վայրէջք կատարել Մոսկվայում՝ ձնաբքի պայմաններում17:33, 28 նոյեմբերի
«Սեռական հարաբերություններ ունեցեք միմյանց հետ». Ռոբ Լոուն պատմել է, թե ինչպես է «Օսկար»-ի արժանացած ֆիլմի ռեժիսորը դերասաններին դրդել սիրավեպեր սկսել նկարահանման հրապարակում16:28, 28 նոյեմբերի
«Մի քանի բաժակից հետո՝ աշխարհը նվաճելու մասին». MIT-ի պրոֆեսորը բացահայտել է Claude-ի ստեղծող ընկերության աշխատակիցների գաղտնի զրույցների բովանդակությունը15:14, 28 նոյեմբերի
Մոնիկա Բելուչին 50 տարեկանում մարտահրավեր է նետել Հոլիվուդին․ «Բոնդի ամենատարեց աղջիկը» պատմել է մերկ տեսարանների և Մել Գիբսոնի հետ աշխատանքի մասին