Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Ֆրանսիացի լրագրողներ. «ԻԼԻՊ-ի զինյալները գողանում են եզդի աղջիկներին եւ վաճառում 300 դոլարով». NEWS.am STYLE Exclusive

11:02, 21 դեկտեմբերի

Մենք քաջ գիտակցում ենք, որ NEWS.amSTYLE-ը նորաձեւության, ոճի եւ շոու-բիզնեսի մասին է, բայց հաճախ մենք չենք կարող հեռու մնալ մեր շրջապատում կատարվող իրադարձություններից: Այնպես ստացվեց, որ անցած շաբաթ մենք պատահաբար ծանոթացանք լրագրողներ Էմիլիանա Մալֆատոյի եւ Ելենա Պրտորիչի հետ, որոնք ժամանել էին Հայաստան՝ երկրի մասին մի քանի ռեպորտաժ պատրաստելու։

Աղջիկները նկարահանել են երկու ռեպորտաժ, որոնցից մեկը նվիրված էր շախմատի եւ դրա ուսումնառությանը մեր դպրոցներում, իսկ մյուսը՝ Հայաստանում ապրող եզդիներին։ Եվ եթե առաջին թեմայի շուրջ լրագրողներն արագ կողմնորոշվեցին Երեւանում, ապա եզդիների թեմայով աղջիկները եւ NEWS.am STYLE-ի թղթակիցը գնացին Զվարթնոց, իսկ հետո Ակնալիճ։

Լրագրողները հանդիպեցին եզդիների ընտանիքների հետ, ովքեր փախել են Իրաքի պատերազմից։ Զվարթնոցում երկու ընտանիքի ապաստան են տվել տեղացի եզդիները։ Այն բանի մասին, թե ինչպես են օգնել տեղացի եզդիները Իրաքի եզդիներին, աղջիկները շուտով կպատմեն՝ ներկայացնելով իրենց հոդվածները ֆրանսիական առաջատար պարբերականների էջերին։ Դե, իսկ մենք որոշեցինք Հայաստանում լրագրողների մնալու վերջին օրը խոսել նրանց հետ եւ ավելի լավ հասկանալ իրենց կատարած աշխատանքն այստեղ։

-Էմիլիանա եւ Ելենա, ինչպե՞ս ստացվեց, որ եկաք Հայաստան:

Էմիլիանա․ Մենք աշխատում ենք որպես անկախ լրագրողներ ֆրանսիական տարբեր առաջատար պարբերականներում։ Ես ֆրանսիացի եմ, ապրում եմ իրաքյան Էրբիլում,  որտեղից ռեպորտաժներ եմ պատրաստում ֆրանսիական տարբեր խմբագրությունների համար։ Իմ թեման հիմնականում վերաբերում է եզդի բնակչությանը Իրաքում, որը ներկայումս դժվար ժամանակներ է ապրում։ Մենք իմացանք, որ շատ եզդիներ օգնում են իրենց համայնքին Հայաստանում, եւ  այժմ եկել ենք այստեղ։

Ելենա․ Ես Խորվաթիայից եմ, հիմնականում աշխատում եմ Կոսովոյում, բայց այս թեման շատ հետաքրքիր է ինձ, եւ ես ընդունեցի Էմիլիանայի առաջարկը։ Մենք վաղուց ենք ճանաչում իրար։

-Էմիլիանա, պատմեք, թե ի՞նչ է կատարվում եզդիների հետ Իրաքում։

- Եզդիների ու քրդերի  իրավիճակը Իրաքում  ծանր է։ Այնտեղ ապրող եզդիներն ու քրդերը տարբեր տեսակետներ են կիսում քրդերի եւ եզդիների քաղաքական ապագայի մասին, տարբեր նպատակներ են հետապնդում, ամեն խումբ իր շահերն ունի։ Իրաքից մի ընտանիքի հետ ծանոթացանք Զվարթնոցում։ Նրանց գյուղում արդեն ամեն ինչ հանդարտվել է, ու նրանք ցանկանում են վերադառնալ Իրաք. կառավարությունը տալիս է նրանց օգնություն եւ աշխատելու հնարավորություն։ Սակայն, խնդիրը ԻԼԻՊ-ն է, որը իր գործունեությունն է ծավալում ինչպես Սիրիայում, այնպես էլ Թուրքիայում եւ Իրաքում: Գիտե՞ք, այնտեղ ԻԼԻՊ-ի զինյալները գողանում են եզդի աղջիկներին, ապա վաճառում Սաուդյան Արաբիա, Քաթար եւ այլն։ Նրանց փրկելու համար եզդիները իրենք են գումար հավաքում ու վճարում՝ յուրաքանչյուր աղջկա համար ահաբեկիչները 300-ից մինչեւ 500 ԱՄՆ դոլար են պահանջում։ Ահա թե ինչպես են նրանք ապրում։

Ելենա․ Ընդհանուր առմամբ, այն ամենն, ինչ կատարվում է Սիրիայում եւ  Իրաքում կարելի է անվանել մեկ բառով՝ անառականոց։ Կատարվում է նավթի գաղտնի վաճառք, որը գնում են բոլոր նրանք, ովքեր կհասցնեն, շահերի խաղ է իրագործվում, եւ քաղաքականությունը, ինչպես հասկանում եք, շատ կեղտոտ է, քանի որ արդյունքում տառապում են հասարակ մարդիկ։ Կան շատ բաներ, որոնք մամուլը չի լուսաբանում, թերեւս խոսքս ամբողջ աշխարհի մամուլի մասին է։ Ճշգրիտ տեղեկատվությունը հազվադեպ է հասնում ընթերցողին ու հեռուստադիտողին։ Հուսով եմ, որ շուտով մենք կհրապարակենք մեր հոդվածը, թե ինչպես Հայաստանի եզդիները կարողացել են պահպանել իրենց լեզուն, մշակույթը եւ միեւնույն ժամանակ օգնել այլ Եզդիներին Իրաքում։ Հայաստանում մենք եղանք Ակնալիճում ու տեսանք կառուցվող տաճարը եւ հիշեցինք, որ Իրաքի եւ Թուրքիայի սահմանի վրա ԻԼԻՊ-ի զինյալները ավիրել էին եզդիների տաճարները։

- Աղջիկներ, դուք շուտով վերադառնալու եք  Իրաք եւ Խորվաթիա։ Ինչպե՞ս էր  Հայաստանում։

- Դուք չափազանց բարի ժողովուրդ եք։ Բոլոր նրանք, ում հանդիպել ենք օգնեցին մեզ  անշահախնդիր։ Մենք սիրահարվեցինք ձեր խոհանոցոին, ձեր տնական օղուն եւ ձեր անխոհեմ տրամադրությանը։ Մենք հույս ունենք, որ կվերադառնանք ամռանը եւ արդեն այստեղի մեր նոր ընկերների հետ  կգնանք Արցախ։ Մենք շատ աշխատեցինք, ծանոթացանք լավ մարդկանց հետ։ Ձեր մեջ չկա ագրեսիա, դուք հանգիստ ու շատ բարի մարդիկ եք։ Միակ բանը, որից մենք սկսեցինք վախենալ Հայաստանում, տաքսիներն են։ Կարծես թե նրանք չգիտեն, թե ինչ է անվտանգության կանոնները եւ խելագարների նման են վարում։

Դավիթ Գեւորգյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել