Մենք քաջ գիտակցում ենք, որ NEWS.amSTYLE-ը նորաձեւության, ոճի եւ շոու-բիզնեսի մասին է, բայց հաճախ մենք չենք կարող հեռու մնալ մեր շրջապատում կատարվող իրադարձություններից: Այնպես ստացվեց, որ անցած շաբաթ մենք պատահաբար ծանոթացանք լրագրողներ Էմիլիանա Մալֆատոյի եւ Ելենա Պրտորիչի հետ, որոնք ժամանել էին Հայաստան՝ երկրի մասին մի քանի ռեպորտաժ պատրաստելու։
Աղջիկները նկարահանել են երկու ռեպորտաժ, որոնցից մեկը նվիրված էր շախմատի եւ դրա ուսումնառությանը մեր դպրոցներում, իսկ մյուսը՝ Հայաստանում ապրող եզդիներին։ Եվ եթե առաջին թեմայի շուրջ լրագրողներն արագ կողմնորոշվեցին Երեւանում, ապա եզդիների թեմայով աղջիկները եւ NEWS.am STYLE-ի թղթակիցը գնացին Զվարթնոց, իսկ հետո Ակնալիճ։
Լրագրողները հանդիպեցին եզդիների ընտանիքների հետ, ովքեր փախել են Իրաքի պատերազմից։ Զվարթնոցում երկու ընտանիքի ապաստան են տվել տեղացի եզդիները։ Այն բանի մասին, թե ինչպես են օգնել տեղացի եզդիները Իրաքի եզդիներին, աղջիկները շուտով կպատմեն՝ ներկայացնելով իրենց հոդվածները ֆրանսիական առաջատար պարբերականների էջերին։ Դե, իսկ մենք որոշեցինք Հայաստանում լրագրողների մնալու վերջին օրը խոսել նրանց հետ եւ ավելի լավ հասկանալ իրենց կատարած աշխատանքն այստեղ։
-Էմիլիանա եւ Ելենա, ինչպե՞ս ստացվեց, որ եկաք Հայաստան:
Էմիլիանա․ Մենք աշխատում ենք որպես անկախ լրագրողներ ֆրանսիական տարբեր առաջատար պարբերականներում։ Ես ֆրանսիացի եմ, ապրում եմ իրաքյան Էրբիլում, որտեղից ռեպորտաժներ եմ պատրաստում ֆրանսիական տարբեր խմբագրությունների համար։ Իմ թեման հիմնականում վերաբերում է եզդի բնակչությանը Իրաքում, որը ներկայումս դժվար ժամանակներ է ապրում։ Մենք իմացանք, որ շատ եզդիներ օգնում են իրենց համայնքին Հայաստանում, եւ այժմ եկել ենք այստեղ։
Ելենա․ Ես Խորվաթիայից եմ, հիմնականում աշխատում եմ Կոսովոյում, բայց այս թեման շատ հետաքրքիր է ինձ, եւ ես ընդունեցի Էմիլիանայի առաջարկը։ Մենք վաղուց ենք ճանաչում իրար։
-Էմիլիանա, պատմեք, թե ի՞նչ է կատարվում եզդիների հետ Իրաքում։
- Եզդիների ու քրդերի իրավիճակը Իրաքում ծանր է։ Այնտեղ ապրող եզդիներն ու քրդերը տարբեր տեսակետներ են կիսում քրդերի եւ եզդիների քաղաքական ապագայի մասին, տարբեր նպատակներ են հետապնդում, ամեն խումբ իր շահերն ունի։ Իրաքից մի ընտանիքի հետ ծանոթացանք Զվարթնոցում։ Նրանց գյուղում արդեն ամեն ինչ հանդարտվել է, ու նրանք ցանկանում են վերադառնալ Իրաք. կառավարությունը տալիս է նրանց օգնություն եւ աշխատելու հնարավորություն։ Սակայն, խնդիրը ԻԼԻՊ-ն է, որը իր գործունեությունն է ծավալում ինչպես Սիրիայում, այնպես էլ Թուրքիայում եւ Իրաքում: Գիտե՞ք, այնտեղ ԻԼԻՊ-ի զինյալները գողանում են եզդի աղջիկներին, ապա վաճառում Սաուդյան Արաբիա, Քաթար եւ այլն։ Նրանց փրկելու համար եզդիները իրենք են գումար հավաքում ու վճարում՝ յուրաքանչյուր աղջկա համար ահաբեկիչները 300-ից մինչեւ 500 ԱՄՆ դոլար են պահանջում։ Ահա թե ինչպես են նրանք ապրում։
Ելենա․ Ընդհանուր առմամբ, այն ամենն, ինչ կատարվում է Սիրիայում եւ Իրաքում կարելի է անվանել մեկ բառով՝ անառականոց։ Կատարվում է նավթի գաղտնի վաճառք, որը գնում են բոլոր նրանք, ովքեր կհասցնեն, շահերի խաղ է իրագործվում, եւ քաղաքականությունը, ինչպես հասկանում եք, շատ կեղտոտ է, քանի որ արդյունքում տառապում են հասարակ մարդիկ։ Կան շատ բաներ, որոնք մամուլը չի լուսաբանում, թերեւս խոսքս ամբողջ աշխարհի մամուլի մասին է։ Ճշգրիտ տեղեկատվությունը հազվադեպ է հասնում ընթերցողին ու հեռուստադիտողին։ Հուսով եմ, որ շուտով մենք կհրապարակենք մեր հոդվածը, թե ինչպես Հայաստանի եզդիները կարողացել են պահպանել իրենց լեզուն, մշակույթը եւ միեւնույն ժամանակ օգնել այլ Եզդիներին Իրաքում։ Հայաստանում մենք եղանք Ակնալիճում ու տեսանք կառուցվող տաճարը եւ հիշեցինք, որ Իրաքի եւ Թուրքիայի սահմանի վրա ԻԼԻՊ-ի զինյալները ավիրել էին եզդիների տաճարները։
- Աղջիկներ, դուք շուտով վերադառնալու եք Իրաք եւ Խորվաթիա։ Ինչպե՞ս էր Հայաստանում։
- Դուք չափազանց բարի ժողովուրդ եք։ Բոլոր նրանք, ում հանդիպել ենք օգնեցին մեզ անշահախնդիր։ Մենք սիրահարվեցինք ձեր խոհանոցոին, ձեր տնական օղուն եւ ձեր անխոհեմ տրամադրությանը։ Մենք հույս ունենք, որ կվերադառնանք ամռանը եւ արդեն այստեղի մեր նոր ընկերների հետ կգնանք Արցախ։ Մենք շատ աշխատեցինք, ծանոթացանք լավ մարդկանց հետ։ Ձեր մեջ չկա ագրեսիա, դուք հանգիստ ու շատ բարի մարդիկ եք։ Միակ բանը, որից մենք սկսեցինք վախենալ Հայաստանում, տաքսիներն են։ Կարծես թե նրանք չգիտեն, թե ինչ է անվտանգության կանոնները եւ խելագարների նման են վարում։
Դավիթ Գեւորգյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:32, 22 ապրիլի
Ռիհաննայի Street Style-ը․ ընձառյուծի պրինտով մուշտակ եւ կաշվե մինի շրջազգեստ22:01, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան առաջին տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (VIDEO)21:14, 22 ապրիլի
«Անհավանական» տեսանյութ, որտեղ պատկերված է գիտնականի եւ ութոտնուկի հաղորդակցությունը վայրի բնության մեջ19:56, 22 ապրիլի
Համշենական «Մելուսես» խումբը մայիսին համերգ կունենա Երեւանում19:22, 22 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու էքստրավագանտ նվերներն իր ընտանիքին և ընկերներին17:12, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին17:05, 22 ապրիլի
ԴԴՏ-ի համերգը Երևանում՝ եվրոպական մակարդակի շոու16:25, 22 ապրիլի
Նյու Յորքի հայտնի Թայմս Սքվերում գրեթե 20 մ երկարությամբ հսկայական հոթ-դոգ կհայտնվի15:58, 22 ապրիլի
«Լադանիվա»-ից Ժակլինն ու Լուին Հայաստանում են. երգչուհու ծննդյան տարեդարձը, նրա կերպարով տիկնիկն ու ի՞նչ է լինելու «Եվրատեսիլի» բեմում15:33, 22 ապրիլի
Pagani հիպերքարը շրջում է Դուբայի հեղեղված փողոցներով