«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Ֆրանսիացի ջազ-դաշնակահար Մաշա Ղարիբյան: «Մարտին կգանք համերգներով Հայաստան». NEWS.am STYLE Exclusive

11:12, 3 հունվարի

NEWS.am STYLE բազմիցս անդրադարձել է Ֆրանսա-հայ արտիստուհի՝ Մաշա Ղարիբյանին։

Հայտնի Bratsch խմբի հիմնադիրներից մեկի՝ Դան Ղարիբյանի դուստրը՝ Մաշան, նվագում է երաժշտություն, որտեղ միավորվել են  հայկական և ամերիկյան երաժշտությունը՝ made in Brooklyn, ժողովրդական, Ուիլյամ Բլեյք և Կոմիտաս։ Երգչուհի և կոմպոզիտոր Մաշան իր ստեղծագործություններով հարգանքի տուրք է մատուցում իր արմատներին։
NEWS.am STYLE –ը զրուցեց  արտիստուհու հետ և տեղեկացավ իր ստեղծագործական պլանների մասին։

-Մաշա, ինչպիսի՞ն էր քեզ համար անցնող 2015-ը։

-Բազմաթիվ ֆրանսիացիների համար այս տարին ողբերգական ավարտ ունեցավ։ Փարիզի ահաբեկչությունները (ես ինքս ապրում եմ Բատակալանից ոչ աjդքան հեռու) և, ընդհանրապես,  այն ինչ կատարվում է հիմա աշխարհում, ինձ շատ է մտահոգում։ Պետք է ուժ գտնել, որպեսզի կարողանաս պայքարել այս բացասական էներգիայի դեմ, որը չարիք է պատճառում մարդկությանը։

Ինչ վերաբերվում է երաժշտությանը, ապա այս տարի  ես և իմ համույթը բացահայտեցինք մեզ համար Ռուսաստանը․ գարնանը մեկնեցինք հյուրախաղերի, եղանք շատ քաղաքներում, որտեղ մեզ խանդավառությամբ են ընդունել։ Նաև մի քանի նախագծերի մասնակից եմ եղել։ Ես նույնպես զբաղվել եմ իմ ստեղծաց Fruits d'Arménies փառատոնով։ Գաղափարը հետևյալն էր՝ համախմբել մեկ բեմում Փարիզում ապրող, հայ արմատներ ունեցող արտիստներին Հայոց Ցեղասպանության 100-ամյակին։ Կազմակերպվել էին լուսանկարչական և գեղանկարչական ցուցահանդեսներ, համերգներ, ֆիլմերի դիտումներ։ Միջոցառումները ավարտվեցին դեկտեմբերի 19-ին։ Բացի հայ արտիստներից  մեզ միացան համույթներ Մակեդոնիայից, Սերբիայից, Ֆրանսիայից և այլն․․․Ես նաև երաժշտություն եմ պատրաստում իմ հաջորդ ալբոմի համար։

-Հաջորդ տարվա ի՞նչ պլաններ ունեք։

- Հունվարին լույս կտեսնի իմ նոր ալբոմը։ Այնտեղ ես փորձել եմ խարնել ջազը, ժողովրդական և փոփ  երաժշտությունը, փորձում եմ խառնել արմատներս ժամանակակից երաժշտության հետ նույնպես։ Ալբոմի ստեղծման համար աշխատել են ավելի շատ երաժիշտներ , քան երբևէ․ ամեն մեկն իր հետ մի նոր ու յուրահատուկ տարր է ներդրել։ Պատրաստվում ենք Ֆրանսիայի և Բելգիայի շրջագայություններին։

-Հայաստան գալու՞ եք այս տարի։

-Այո, կարծում եմ , այո․ մարտին մտադիր ենք գալ համերգներով Հայաստան։Հայոց Ցեղասպանության


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search