NEWS.am STYLE բազմիցս անդրադարձել է Ֆրանսա-հայ արտիստուհի՝ Մաշա Ղարիբյանին։
Հայտնի Bratsch խմբի հիմնադիրներից մեկի՝ Դան Ղարիբյանի դուստրը՝ Մաշան, նվագում է երաժշտություն, որտեղ միավորվել են հայկական և ամերիկյան երաժշտությունը՝ made in Brooklyn, ժողովրդական, Ուիլյամ Բլեյք և Կոմիտաս։ Երգչուհի և կոմպոզիտոր Մաշան իր ստեղծագործություններով հարգանքի տուրք է մատուցում իր արմատներին։
NEWS.am STYLE –ը զրուցեց արտիստուհու հետ և տեղեկացավ իր ստեղծագործական պլանների մասին։
-Մաշա, ինչպիսի՞ն էր քեզ համար անցնող 2015-ը։

-Բազմաթիվ ֆրանսիացիների համար այս տարին ողբերգական ավարտ ունեցավ։ Փարիզի ահաբեկչությունները (ես ինքս ապրում եմ Բատակալանից ոչ աjդքան հեռու) և, ընդհանրապես, այն ինչ կատարվում է հիմա աշխարհում, ինձ շատ է մտահոգում։ Պետք է ուժ գտնել, որպեսզի կարողանաս պայքարել այս բացասական էներգիայի դեմ, որը չարիք է պատճառում մարդկությանը։
Ինչ վերաբերվում է երաժշտությանը, ապա այս տարի ես և իմ համույթը բացահայտեցինք մեզ համար Ռուսաստանը․ գարնանը մեկնեցինք հյուրախաղերի, եղանք շատ քաղաքներում, որտեղ մեզ խանդավառությամբ են ընդունել։ Նաև մի քանի նախագծերի մասնակից եմ եղել։ Ես նույնպես զբաղվել եմ իմ ստեղծաց Fruits d'Arménies փառատոնով։ Գաղափարը հետևյալն էր՝ համախմբել մեկ բեմում Փարիզում ապրող, հայ արմատներ ունեցող արտիստներին Հայոց Ցեղասպանության 100-ամյակին։ Կազմակերպվել էին լուսանկարչական և գեղանկարչական ցուցահանդեսներ, համերգներ, ֆիլմերի դիտումներ։ Միջոցառումները ավարտվեցին դեկտեմբերի 19-ին։ Բացի հայ արտիստներից մեզ միացան համույթներ Մակեդոնիայից, Սերբիայից, Ֆրանսիայից և այլն․․․Ես նաև երաժշտություն եմ պատրաստում իմ հաջորդ ալբոմի համար։

-Հաջորդ տարվա ի՞նչ պլաններ ունեք։
- Հունվարին լույս կտեսնի իմ նոր ալբոմը։ Այնտեղ ես փորձել եմ խարնել ջազը, ժողովրդական և փոփ երաժշտությունը, փորձում եմ խառնել արմատներս ժամանակակից երաժշտության հետ նույնպես։ Ալբոմի ստեղծման համար աշխատել են ավելի շատ երաժիշտներ , քան երբևէ․ ամեն մեկն իր հետ մի նոր ու յուրահատուկ տարր է ներդրել։ Պատրաստվում ենք Ֆրանսիայի և Բելգիայի շրջագայություններին։
-Հայաստան գալու՞ եք այս տարի։
-Այո, կարծում եմ , այո․ մարտին մտադիր ենք գալ համերգներով Հայաստան։Հայոց Ցեղասպանության
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 1 նոյեմբերի
Սամվել Թադևոսյանը հպարտանալու առիթ է տալիս, Սիլվա Հակոբյանի անակնկալը՝ դստեր մասնակցությամբ, Զիրոյանի նոր երգի շուրջ ստեղծված ինտրիգը. Instagram18:30, 1 նոյեմբերի
«Քլեյֆեյս» ֆիլմը․ ի՞նչ կլիներ, եթե կոմիքսը վերածվեր body horror ժանրի ֆիլմի15:35, 1 նոյեմբերի
Հայկական ոճ․ հայկական նորաձևության խառնաշփոթը՝ ֆրանսիական շեշտադրմամբ14:25, 1 նոյեմբերի
Գրքերի ընտրանի՝ սատանային հոգին վաճառածների մասին12:30, 1 նոյեմբերի
NANxME. Նանուլի ոճային անակնկալը՝ երկրպագուներին (VIDEO)10:30, 1 նոյեմբերի

09:00, 1 նոյեմբերի
Հորոսկոպ․ Նոյեմբերի աստղագիտական իրադարձությունները22:09, 31 հոկտեմբերի
Քոլին Ֆարելի 23-ամյա որդին՝ Ջեյմսը, հազվագյուտ կերպով հայտնվել է նոր վավերագրական ֆիլմի թրեյլերում21:30, 31 հոկտեմբերի
Ինչպես են անցնում «Նոր Մեր բակ»-ի նկարահանումները (VIDEO)19:10, 31 հոկտեմբերի

17:30, 31 հոկտեմբերի
Հռիփսիմե Հակոբյանի ու Մարտին Մկրտչյանի ընտանեկան հանգիստը Մալդիվներում (ֆոտո)16:26, 31 հոկտեմբերի
Քորթնի Քարդաշյանի 11-ամյա որդին՝ Ռեյն Դիսիկը, բացահայտել է, որ մայրն ամեն ինչ անում է միայն տեսախցիկների համար