Հանրահայտ ռեժիսոր էմիր Կուստուրիցան հենց նոր ժամանեց Երեւան: NEWS. am STYLE-ը հայտնի ռեժիսորին հայկական կոնյակ նվիրեց: Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչ է նշանակում նրա համար Հայաստան ժամանել Ցեղասպանության 100-ամյակին:
«Ինձ համար շատ կարեւոր է հիմա Հայաստանում գտնվել: Դուք գիտեք, որ երբ ես Թուրքիայում էի, ես այնտեղ խոսակցությունների առիթ տվեցի այն բանից հետո, երբ ասացի նրանց, որ եթե թուրքերն այդքան զգայուն են ցեղասպանությունների նկատմամբ, այդ դեպքում ինչու չեն խոսում Հայոց ցեղասպանությունից: Ես շատ ուրախ եմ, որ Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ես կցանկանայի, որ աշխարհի բոլոր երկրներն այդպես վարվեին, սակայն ցավոք, աշխարհում այլ օրենքներ են իշխում»,- ասել է ռեժիսորը:
Այնուհետեւ պատասխանելով լրագրողների հարցերին՝ Էմիր Կուստուրիցան նշել է, որ իրեն հուզում է այն ամենն, ինչ այս պահին կատարվում է աշխարհում: «Ես մտահոգված եմ այն ամենով, ինչ այս պահին կատարվում է աշխարհում: Հիմա ես այստեղ եմ, եւ Հայոց ցեղասպանությունից բացի, մենք կարող ենք խոսել հիմա տեղի ունեցող ցեղասպանությունների մասին: Տարօրինակ է, որ դրանք կանխելու համար լուրջ քայլեր չեն ձեռնարկվում: Հումանիզմն ու ժողովրդավարությունը, որը քարոզում է Արեւմուտքը, տարօրինակ գույն ունեն:
Ես հիշում եմ Բելգրադի ռմբակոծությունը: Դա նույնպես «մարդասիրական» նպատակով էր արվում: Եվրոպայում տեղի ունեցող պայթյուններն ինձ նույնպես հուզում են: Ինչո՞ւ են նրանք իրենց պայթեցնում Եվրոպայում, այլ ոչ թե ասենք Սաուդյան Արաբիայում:
Քրիստոնեական մշակույթը, եւ խոսքը քրիստոնեության մասին չէ, որպես կրոնի, ոչնչացման եզրին է գտնվում: Դա ինձ հաստատ դուր չի գալիս: Ես հումանիստ եմ, եւ ինձ թվում է, որ այս աշխարհում պակասում է հենց մարդասիրությունը: Այն կա, բայց մակերեսային բնույթ է կրում », - ասել է ռեժիսորը:
Լուսանկարները՝ Մելինե Տոնոյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին