MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

NEWS.am STYLE Exclusive: Կեցցեն իմ հայրենիքն ու հայրենակիցները. Հոլիվուդյան աստղ Մարկո Խանի Ամանորյա ուղերձը` հայերին

12:26, 2 հունվարի

Հոլիվուդում հայտնի ամերիկահայ դերասան Մարկո Խանն  այս Ամանորը անցկացրել է որդու եւ մոր հետ: NEWS.am STYLE-ի հետ բացառիկ զրույցում դերասանը սիրով իր շնորհավորանքն ուղղեց բոլոր հայերին եւ ցավով նշեց, որ այս տարի եւս չկարողացավ տոնը նշել իր հայրենիքում.

«Իմ սիրելի Հայաստան, իմ սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Մաղթում եմ, որ 2016 թվականը ուրախ, առողջ եւ հաջող տարի լինի: Խորապես ցավակցում եմ մեր քաջ զինվորների ընտանիքների անդամներին, որ իրենց զավակները, պաշտպանելով մեր երկիրը, զոհվեցին բարբարոս ազգի ներկայացուցիչների կողմից: Սփյուռքում գտնվող հայերը կիսում են այս վիշտը: Մենք ձեր կողքին ենք: Մեր միասնականության ուժը աշխարհին երեւաց Էլեկտրիկ Երեւանի ցույցերի ժամանակ: Իսկ մեր ղեկավարներին կոչ եմ անում, որ  ավելի լավը դարձնեն մեր հայրնակիցների կյանքը: Գիտեմ, որ քաղաքականությունը կեղտոտ խաղ է, բայց խնդրում եմ` ձեր եւ ձեր ընկերների գրպանների մասին մի պահ մոռացեք եւ մտածեք բոլոր հայերի մասին: Ես չեմ ասում, թե կատարյալ հայր եւ մարդ եմ, բայց ես ազնիվ կյանք եմ վարում, որպեսզի կարողանամ նույնը փոխանցել նաեւ որդուս»,-մեզ հետ զրույցում անկեղծացավ Հոլիվուդի հայ աստղը:

Դերասանը շնորհակալ է բոլոր այն հայերին, որոնք անկախ դժվարություններից` մնացել են Հայաստանում եւ շարունակում են ապրել հայրենիքում:

«Չնայած մեզ համար դժվար տարի էր, մենք միեւնույն է հպարտանալու շատ առիթներ ունենք: Մենք ունենք մեր երկիրը, լեզուն եւ մշակույթը: Հազարավոր տարիների պայքարից հետո մենք դեռ ԿԱՆՔ: Կոչ եմ անում, որ այս տարին էլ մի լավ հայեցի նշենք: Տխրում եմ, երբ հեռվում լսում եմ, որ դժբախտություն է տեղի ունեցել իմ երկրում, իսկ ես այդտեղ չեմ, որ գոնե ինչ-որ բանով կարողանամ աջակցել իմ ազգին»,-ասում է Խանը, որը կարծում է` 2015-ը բավականին նպաստավոր տարի էր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում.

«Թեեւ շատերը բողոքում են, Քարդաշյանի այցը կարեւոր քայլ էր մեզ համար, իսկ հետո Հայաստան եկավ Քոնանը: Մեր պայքարը դեռ չի ավարտվել եւ մենք հիանալի արդյունքի կարող ենք հասնել մեր համախմբվածության շնորհիվ: Կեցցեն իմ հայրենիքն ու հայրենակիցները: Սիրում եմ բոլորիդ: Աստված պահապան մեզ բոլորիս»:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել