«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Ի՞նչ պետք է իմանալ ամուսնության մասին

23:16, 16 հունվարի

Ի՞նչ պետք է իմանալ ամուսնության մասին։ Այսպիսով, սկսենք։

ԻՐԱԿԱՆՈՒՄ ՄԵՆՔ ՍԻՐՈՒՄ ԵՆՔ ԱՉՔԵՐՈՎ

Աղջկա գեղեցկությունը, հագնվելու եղանակը, շարժումներն ու դիմախաղերը տղամարդկանց վրա շատ ուժեղ տպավորություն են թողնում, այդ թվում նաեւ` մտերմության ընթացքում: 

Գեղեցիկ սեքսը լավ սեքսն է: Հոգ տար տպավորություն թողնելու մասին, եւ սիրեկանը երկար չի մոռանա այդ գիշերը:

Կազմվածքդ ընդգծիր կանացի, բայց ոչ սադրիչ հագուստով եւ ցույց տուր, թե ինչ պլաստիկ ես, օրինակ` պարում: 

ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՊԱՅՔԱՐԵԼ ՄԵԾ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ  ՎԱՅԵԼՈՂԻ, ՈՉ ԹԵ ՄԱՏՉԵԼԻԻ ՀԱՄԱՐ 

Կարող ես հարյուրավոր ժամադրությունների գնալ, բայց յուրաքանչյուր երկրպագուն պիտի հավատա, որ բացառիկ շանս է ստացել (պարտադիր չէ ցուցադրել դա): Եւ եթե երկրպագուն այսպիսի մի հարց տա. «Դու շա՞տ ծանոթ տղամարդիկ ունես», նա հետաքրքրվում է քո բարոյականությամբ: Հասկացրու, որ բոլոր սիրուց տոչորվողների հետ դու ամենաքաղաքավարի եղանակով ես ժամանակ անցկացնում:

ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՄԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԲԵՐ ԲԱՆԵՐ ԵՆ 

Լրիվ նորմալ է ծանոթության առաջին քայլն անել եւ ժպիտով ցույց տալ, որ դու բաց ես շփման համար: Այլ բան է նվաճողի դեր ստանձնել եւ տղամարդուն պաշարել առաջարկներով, զանգերով ու նամակներով: Իդեալականն այն է, երբ կնոջ ներդրումը չի գերազանցում 20 տոկոսը, իսկ մնացածում որոշման իրավունքը տղամարդուն է տրված:

ՄԵԶ ՀԱՃԵԼԻ Է ՍԻՐԱՀԵՏԵԼ ԿՆՈՋԸ

Ամեն անգամ, երբ տղամարդը քո ուսերին է գցում վերարկուն, աշխատանքից հետո տուն է տանում կամ նվեր է տալիս, նա փոքրիկ (իսկ երբեմն նաեւ մեծ) սխրանք է գործում: Իհարկե, նա բարձրաձայն կասի, թե դա լիովին նորմալ պահվածք է, բայց հոգու խորքում կհպարտանա իրենով: 

Ի ՍԿԶԲԱՆԵ ՄԵՆՔ ԴԵՄ ՉԵՆՔ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԻՆ

Եթե տղամարդը չի ուզում ամուսնանալ, առայժմ չի հասունացել ամուսնու եւ հոր դերի համար: Կամ էլ, վատագույն դեպքում, չի կարողանում հաղթահարել ներքին պատնեշը, որն ի հայտ է եկել ավելի վաղ տարիներին ցավալի փորձի, օրինակ` ծնողների ամուսնալուծության հետեւանքով: Տղամարդկանց համար ամուսնությունն իմաստ ունի այն ժամանակ միայն, երբ խոսքն ընտանիք կազմելու եւ երեխաներ ունենալու մասին է: Իսկ դրան պետք է պատրաստ լինել:  

ՏՂԱՄԱՐԴԻԿ ԱԿՆԱՐԿՆԵՐ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ

Ընկալման առանձնահատկությունների պատճառով նրանք չեն ըմբռնում նրբերանգներն ու կիսատոները։ Որքան հարաբերություններ կփրկվեին, եթե կինը հրաժարվեր «Եթե նա իմ տղամարդն է, ամեն ինչ ինքը կհասկանա» մտքից եւ չամաչեր ուղղակիորեն հնչեցնել ցանկությունները:

Աղբյուրը` Cosmo.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search