Դիմահարդարում՝ աչքերի շեշտադրումով։
1․ Դու ներկում ես ստորին կոպի ներքին մասը։ Իսկապես, շատ գեղեցիկ է, սակայն գեղեցիկ է իրականում մեծ աչքերի վրա։ Իսկ մյուս բոլորին արժե հրաժարվել այս մտքից, քանի որ աչքերը ավելի փոքր կթվան։
2․ Մուգ ստվերաներկ
Փայլուն ստվերաներկի շերտի ներքո աչքերը մեծ են թվում, իսկ ամբողջովին առանց փայլ, չնայած իրենց արդիականությանը, հակառակը։ Հատկապես դա վերաբերվում է մուգ, ոչ փայլուն ստվերաներկին։ Եթե օգտագործել այն վերին և ստորին կոպի վրա, ապա արտահայտիչ հայացքի մասին կարող եք մոռանալ։
3․ Հստակ եզրագիծ
Տարածված սխալ, որը նույնիսկ Քեյթ Միդլթոնն է անում՝ ընդգծում է աչքերը գծամատիտով առանց տարածելու։ Հատկապես այս սխալը տգեղ է ընկալվում ստորին կոպի վրա՝ այստեղ հստակ գիծը պետք է անպայման ստվերոտել։
4․ Անավարտ դիմահարդարում
Դու հավասար ծածկեցիր դեմքդ տոնային քսուկով , ճշգրտեցիր աչքերի շուրջ հատվածը՝ ծածկելով կապտուկներն ու ․․․վերջ։ Եթե դու որոշել ես այսքանով ավարտել՝ կարծելով , որ nude ոճի դիմահարդարում ես ստացել , ապա հաշվի առ, որ այս կարգի մեյքափով աչքերը հաստատ փոքր են երևալու։ Աչքերի տակի խիստ լուսավորված մասը կարող է քո դեմ խաղալ․ այնպես որ, եթե քողարկիչ ես օգտագործել, ուրեմն արտահայտիր տարթիչները։
5․ Ստվերաներկի գույնը համընկնում է աչքերի գույնի հետ
Մեծ սխալ է համարվում, եթե փորձում ես կապույտ ստվերաներկը համապատասխանեցնել կապույտ աչքերի հետ, իսկ շագանակագույնը՝ շագանակագույնի։ Այս դեպքում քեզ հաստատ անհրաժեշտ է գոնե մուգ աչքի մատիտ, այլապես աչքերը փոքր են թվալու, ինչպես խլուրդինը։
6․ Շագանակագույն ստվերաներկ ստորին կոպին
Շագանակագույն ստվերաներկը կամ մատիտը ստորին կոպին տեսողականորեն փոքրացնում և նեղացնում են աչքը։ Եվ ընդհանրապես՝ խուսափիր ստորին կոպի վրա շագանակագույն երանգներ օգտագործելուց․ այն բարդ գույն է, և միայն մասնագետներն են դրա հետ ճիշտ աշխատում։
7․Հեղուկ գծամատիտ աչքի տակ
Թվում է՝ ուզում ես աչքերդ մեծ երևան, ուրեմն ընդգծիր դրանք սև մատիտով։ Սակայն աչքի շուրջ արված և սլաքի ձևով միավորված եզրագիծը փոքրացնում և նեղացնում են աչքերը։ Լավ տարբերակ է ճապոնական ոճով երեկույթի համար, սակայն ոչ ժամադրության։
8․ Հաշվի չես առնում աչքի ձևը
Եթե քո աչքերը փոքր-ինչ իջեցված անկյուններով են, ապա չարժե շարժվող կոպին մուգ ստվերաներկ օգտագործել։ Այն «փակում է» աչքը և դարձնում փոքր։
9․ Խորը աչքերի շարժվող կոպին մուգ ստվերաներկ
Եթե ուզում ես, որ աչքերդ արտահայտիչ լինեն, մոռացիր մուգ ստվերաներկի մասին շարժվող կոպի վրա՝ այն ավելի է խորացնում աչքերը։
10․ Սխալ ներկված աչքերը
Եթե քո աչքերը այդքան էլ մեծ չեն, ապա չարժե ներկել միջթարթիչային մասը, ինչպես խորհուրդ են տալիս բազմաթիվ ամսագրերում կանանց համար։ Հակառակը՝ պետք է խախտել կանոնները և սլաքը թարթչներից մի փոքր վերև գծել այնպես, որ այն դուրս գա աչքի եզրագծից։ Կարևորն այն է, որ սլաքը շատ երկար չլինի։
Աղբյուրը՝ Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 27 նոյեմբերի
Նեյմարը ֆուտբոլային խաղադաշտը փոխում է օծանելիքի բիզնեսով․ բրազիլացի աստղը Դուբայի ապրանքանիշի համար նոր բույր կստեղծի22:19, 27 նոյեմբերի
Ի՞նչ են կարդում միլիարդատերերը քնելուց առաջ21:30, 27 նոյեմբերի
Louis Vuitton-ը՝ խաչմերուկում․ ինչու է շքեղության աշխարհի ամենահարուստ ապրանքանիշը կորցնում իր գրավչությունը20:21, 27 նոյեմբերի
Շքեղությունը՝ աղբանոցից․ ինչու են դիզայներները պատռված ջինսերն ու կեղտոտ կոշիկները հազարավոր դոլարներով վաճառում19:27, 27 նոյեմբերի
Փարիզը կորցնում է իր փայլը հարուստների աչքերում․ անկարգությունները հարվածել են շքեղության բուտիկներին և վանել զբոսաշրջիկներին16:28, 27 նոյեմբերի
Վինտաժային օծանելիքները կրկին նորաձև են. Հինգ պաշտամունքային օծանելիք, որոնք կատարյալ նվեր են Նոր տարվա համար15:46, 27 նոյեմբերի
Քանյե Ուեսթը և Բիանկա Սենսորին կրկին հարսանիք կանեն15:21, 27 նոյեմբերի
«Չափազանց ծեր է նիհարելու համար». գեր ընձառյուծ Պան Բաոբաոն դարձել է սոցիալական ցանցերի աստղ և ստացել ցմահ ազատում դիետայից14:33, 27 նոյեմբերի
Ալեք Բոլդուինը հայտարարել է, որ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության հետևում կարող է կանգնած լինել ԱՄՆ կառավարությունը14:15, 27 նոյեմբերի
Բրեդ Փիթը երջանիկ է Ինես դե Ռամոնի հետ, բայց չի ուզում ամուսնանալ13:12, 27 նոյեմբերի
87 տարեկանում մահացել է 1960-ականների աստղ լեգենդար սուպերմոդել Վերուշկան12:44, 27 նոյեմբերի
Առնոլդ Շվարցենեգերը Սուրբ Ծննդյան նվերներ է գնում ողջ տարին. դերասանն անձամբ է անակնկալներ ընտրում իր երեխաների, թոռների և ընկերուհու համար