Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմը՝ «Ոսկե ազնվամորի» հակամրցանակի հավակնորդ

17:08, 13 հունվարի

«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմը առաջադրվել է «Ոսկե ազնվամորի» հակամրցանակաբաշխությունում:

Ֆիլմը կարող է ստանալ «Տարվա վատագույն ֆիլմ» մրցանակը, գրում է Reuters-ը: Ֆիլմի գլխավոր հերոսները՝ ամերիկյան դերասանուհի Դակոտա Ջոնսոնն ու բրիտանացի դերասան Ջեյմի Դորնանը, առաջադրվել են «Վատագույն դերասան», «Վատագույն դերասանուհի» ու «Վատագույն դերասանական զույգ» անվանակարգերում: «Ոսկե ազնվամորի» հակամրցանակի թեկնածուներից է նաեւ ֆիլմի ռեժիսոր Սեմ Թեյլոր Ջոնսոնը:

Այս նորությունը անսպասելի էր ֆիլմի երկրպագուների համար, չէ որ այն վարձույթում շուրջ 400 մլն դոլար է հավաքել։

Հակամրցանակաբաշխության հաղթողները հայտնի կդառնան փետրվարի 27-ին: Ըստ ավանդույթի՝ մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա «Օսկարի» դափնեկիրների անունները հրապարակելուց մեկ օր առաջ:

Հիշեցնենք, որ սա արդեն 36-րդ «Ոսկե ազնվամորի» մրցանակաբաշխությունն է, իսկ այս ոչ պատվաբեր մրցանակը «ազնվամորի» (Raspberry կամ պարզապես Razzie) են անվանել անգլերեն blowing a raspberry արտահայտության պատճառով, որը շրթունքների ու լեզվի օգնությամբ արձակվող տհաճ ձայն է նշանակում:

«Ոսկե ազնվամորի» մրցանակաբաշխության թեկնածուների հիմնական ցուցակը հետեւյալ տեսքն ունի. 

Վատագույն ֆիլմ

«Ֆանտաստիկ քառյակ»

«Մոխրագույնի հիսուն երանգներ»

«Յուպիտերի վերելքը»

«Հաստլիկը բոլորի դեմ»

«Պիկսելներ»

Վատագույն դերասան

Ջոննի Դեպ ( «Մորդեքայ»)

Ջեյմի Դորնան («Մոխրագույնի հիսուն երանգները»)

Քեվին Ջեյմս («Հաստլիկը բոլորի դեմ»)

Ադամ Սենդլեր («Պիկսելներ» ու «Կոշկակարը»)

Չաննինգ Թաթում («Յուպիտերի վերելքը»)

Վատագույն դերասանուհի

Քեթրին Հայգլ («Տուն, սիրելի դժոխք»)

Դակոտա Ջոնսոն («Մոխրագույնի հիսուն երանգները»)

Միլա Քունիս («Յուպիտերի վերելքը»)

Ջենիֆեր Լոփես («Երկրպագու»)

Գվինեթ Փելթրոու («Մորդեքայ»)


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search