«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Այո, ես հայկական արմատներ ունեմ». Բուրլեսկի թագուհի Դիտա ֆոն Տիզ (վիդեո)

23:01, 5 փետրվարի

NEWS.am STYLE-ի հետ բացառիկ հարցարզրույցում ընթերցողը բազմաթիվ բացահայտումներ կանի Դիտա ֆոն Տիզի մասին։ Իսկ բացահայտումների աղբյուրը հենց ամերիկյան փոփ դիվան է։ Դիտա ֆոն Տիզը պարուհի է, երգչուհի, ֆոտոմոդել, դերասանուհի, բայց չի պատրաստվում եղածի վրա կանգ առնել։ Նա արդեն սկսել է նորաձեւությամբ զբաղվել, եւ պարզապես շարունակում է հիացնել երկրպագուներին։

Դիտա, քո վինտաժային ոճը արդեն ճանաչում են ողջ աշխարհում։ Դու նաեւ հագուստի եւ ներքնազգեստի սեփական բրենդն ունես։ Ի՞նչ ես կարծում, նախկինում հագուստն ավելի սեքսուալ էր, քան այն, որ այժմ առաջարկվում է։

Կարծում եմ, որ նախկինում ամեն ինչի մեջ ավելի շատ արտիստիզմ կար, սկսած հագուստից, վերջացրած կահույքով, կամ ճարտարապետությունից մինչեւ կենցաղային իրեր։ Կարո՞ղ է պատահի, որ մի օր փոխես քո ոճը, հագնել օրինակ ջինս ու հասարակ շապիկ։ Ես չեմ սիրում հագնվել բոլորի նման։ Ես գտել եմ իմ սեփական ոճը շատ տարիներ առաջ, եւ հավատարիմ կմնամ դրան։   

Դու ունես հագուստի, ներքնազգեստի եւ օծանելիքի բրենդ։ Իսկ կա՞ ինչ-որ նոր ուղղություն, որ կցանականայիր փորձել։

Ես հետաքրքրված եմ իմ վինտաժային ոսկերչական հավաքածուի հիման վրա ոսկերչական զարդերի ստեղծմամբ, ինչպես նաեւ կցանկանայի գեղեցիկ, զգացմունքային դեկորներ ստեղծմամբ։Քեզ անվանում են «բուրլեսկի թագուհի», իսկ քո շոուն հայտնի է «Burlesque: Strip, Strip Hooray!» անունով։

Իրականում ի՞նչ է բուրլեսկը քեզ համար։ Ինչպե՞ս կբնութագրես քո շոուն, այն պարային շոո՞ւ է, մերկապար, թե՝ թատերական բեմականացում։   

Բուրլեսկը անցած դարի 30-40-ականներին Ամերիկայում հանրահայտ շոուի անվանում էր։ Դրա աստղերը մերկապարուհիներն էին, ովքեր գլամուր շոու էին ցուցադրում։Իմ շոուն ավելի նման է Լաս Վեգասի ներկայացումներին, բայց այն ավելի նոստալգիա է պարունակում, որտեղ կա զգացմունքային ֆանտազիա, գլամուր, երաժշտական ուղեկցությամբ մերկապար, հագուստ կուտյուրներից, գեղեցիկ դեկորացիաներ եւ գեղարվեստական լուսավորություն։ Մերկապարը երկար պատմություն ունի, եւ բուրլեսկը դրա կարեւոր մասն է, այնպես որ, իմ շոուն այդ վաղեմի շրջանի ոգին է կրում։Մի անգամ դու գրել էիր, որ հայկական արմատներ ունես։

Որոշ աղբյուրներ էլ հավաստիացնում են, որ իսկապես, քո տատը հայ է եղել։ Ո՞րն է ճշմարտությունը։ 

Այո տատիկս հայուհի էր, ավելի ճիշտ նրա հայրը հայ է եղել, իսկ տատիկիս որդեգրել են։ 


Պատրաստեց՝ 

Մարինա Ադուլյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search