Գեղեցիկ մազերը հոգատար խնամք են պահանջում, սակայն հաճախ մեր ջանքերը ուղղվում են հենց մեր դեմ։ Բայց պետք է հիշել, թե ինչ չի կարելի անել ոչ մի դեպքում։
Օգտագործել հին սանր
Դու հավանաբար գիտես, որ ատամի խոզանակը պետք է փոխել ամեն երեք ամիսը մեկ։ Նույնը վերաբերում է սանրին։ Հավատա, դա այն իրը չէ, որը կարելի է հավերժ օգտագործել։ Սանրի ատամների արանքում մանրէներ են հավաքվում, որոնք կարող են վնասել գլխամաշկը եւ հետեւաբար՝ մազերը։ Եվ հետո, ամեն անգամ սանրվելուց հետո սանրից հեռացրու մնացած մազերը, իսկ շաբաթը մեկ անգամ սանրը խնամքով լվա շամպունով եւ կերակրի սոդայով։ Մասնագետները խորհուրդ են տալիս սարը երբեք չտալ ուրիշին, անգամ եթե դա ամենամտերիմ ընկերուհին է։ Այստեղ նորից կարող ենք այն համեմատել ատամի խոզանակի հետ։ Դե դու արդեն հասկացար։
Շատ ձիգ կապած մազկալ
Մազակալն իհարկե անհրաժեշտ է կենցաղում, սակայն այն կարող է վնասել մազերը։ Եթե պոչիկ ես կապում, այն շատ ձիգ մի՛ կապիր, հակառակ դեպքում կխախտվի գլխամաշկի արյան շրջանառությունը, ինչը հանգեցնում է առատ մազաթափության։ Բացի այդ, շատ մազակալներ ուղղակի պռճոկում են մազերը դրանք արձակելիս։ Ընտրի՛ր այնպիսի մազակալ, որը հարթ սահում է մազերի վրայով եւ չի վնասում դրանք։
Հազվադեպ ես կտրում մազերդ
Ոճաբաններն իրենց հաճախորդներին ասում են, որ մազերն անհրաժեշտ է կտրել գոնե 2 ամիսը մեկ անգամ։ Եվ պետք է ասել, որ աղջիկների մեծ մասը այդ կանոնն անտեսում է։ Խնդիրն այն է, որ ինչքան շատ են ճյուղավորվում եւ կոտրվում մազերի ծայրերը, այնքան թույլ են դառնում մազերն ընդհանուր առմամաբ։ Պակասում է սնուցումն ու խոնավությունը։ Այդ իսկ պատճառով եթե ուզում ես առողջ եւ փայլուն մազեր ունենալ, պարբերաբար կտրի՛ր մազերիդ ծայրերից գոնե 1 սմ։
Այս կանոնը վերաբերում է նաեւ նրանց, ովքեր ուզում են երկարեցնել իրենց մազերը։ Ամեն դեպքում ծայրերը պետք է կտրել, ինչքան էլ թանկ լինի քեզ համար մազերիդ երկարությունը։
Շատ հաճախ ես վերականգնողական պրոցեդուրաներ անցկացնում
Մյուս ծայրահեղությունը մազերի նկատմամաբ չափից դուրս մեծ սերն է։ Եթե դու չափազանց հաճախ ես դիմակներ դնում կամ անընդհատ մասնագիտացված խնամքի սրահներ ես այցելում, ռիսկի ես դիմում ոչ միայն փողերդ քամուն տալ, այլ նաեւ վնասել մազերդ։ Օրինակ, մազերի խնամքի համար հաճախ պակասող կերատինը, որը կա մազի գրեթե բոլոր դիմակների մեջ, շատ մեծ քանակության դեպքում հակառակ արդյունքն է տալիս՝ հանգեցնելով նրանց փշրվելուն։ Ավելին՝ դիմակների մշտական օգտագործումը մազերն ավելի «ծանր» է դարձնում, եւ դրանք թուլանում են։
Այսպես՝ ամեն անգամ մազերդ լվանալուց հետո կոնդիցիոներ օգտագործիր, իսկ դիմակ՝ ոչ հաճախ, քան շաբաթը մեկ անգամ։ Մազերը չափից դուրս ծանրաբեռնելու կարիք չկա։
Հաճախ ես «տաք» սանրվածք անում
Եթե մազի արդուկն ու գանգուրներ սարքելու ունելին ամեն առավոտ քո լավագույն ընկերուհիներն են, ապա պետք չէ զարմանալ, եթե մազերը չորանում են ու կոտրվում։ Տաք սարքերը մազերից հանում են ողջ խոնավությունը։ Ցավոք, շամպունը եւ դիմակը այդ խնդրի դեմ անզոր են։ Դու ուղղակի չպետք է չարաշահես այդ սանրվածքները։
Նույնը վերաբերում է վարսահարդարիչին։ Արագ չորացնող մաքսիմալ ռեժիմն ավելի լավ է երբեք չմիացնել, ինչքան էլ որ շտապես։
Աղբյուրը՝ Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:43, 7 սեպտեմբերի
Նիկոլա Պելցը Վենետիկում ստացել է Rising Star մրցանակը. Բրուքլին Բեքհեմը նրա կողքին էր13:16, 7 սեպտեմբերի
«Մեզ հավելված է պետք աղջիկների և գեյերի համար». Բեբե Ռեքսան պատերազմ է հայտարարել իր մեծ կրծքերով տարված տղամարդկանց12:29, 7 սեպտեմբերի
Կուրծքը որպես զենք. 57 տարեկան Ջենիֆեր Լոպեսը կրկին բոլորին ստիպել է խոսել իր մասին12:13, 7 սեպտեմբերի
Սյուզան Սարանդոն. «Ես դեռ դերեր եմ կորցնում Պաղեստինին իմ աջակցության պատճառով»11:36, 7 սեպտեմբերի
Սիարան հղի է. 40-ամյա երգչուհին սպասում է իր հինգերորդ երեխային11:19, 7 սեպտեմբերի
Ռոբ Ռեյների հետմահու հաղթանակը «Էմմի» մրցանակաբաշխությունում դաժան սպանությունից ինը ամիս անց10:55, 7 սեպտեմբերի
Եգիպտացի հայտնի հեռուստահաղորդավարուհին դատապարտվել է մահապատժի թմրանյութերի հետ կապված գործով10:30, 7 սեպտեմբերի
«Մի գդալ սեր», Coca-Cola Fest ու հարսանիքներ․ Instagram-ը՝ նախորդ շաբաթ09:00, 7 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:30, 6 սեպտեմբերի
Մաքուր միջավայրում մաքուր մտքեր են ծնվում․ Հակոբ Միկոյանի «ՄաքրաՊատումը»18:05, 6 սեպտեմբերի
«Գեղեցիկ կադրը դեռ կինո չէ». Հովհաննես Ղազարյանը՝ ռեժիսորի աչքի, դերասանի ազատության և ժամանակի մասին16:35, 6 սեպտեմբերի
