Սոցիալական ցանցերում կարող են տարբեր կարծիքներ հնչել այս կամ այն նյութի մեկնաբանություններում, սակայն երբեմն օգտատերերը շատ դաժան են արտահայտվում:
19-ամյա բրիտանուհի Մեյսի Բիչը քննադատությունների մեծ ալիք է բարձրացրել համացանցում՝ հրապարակելով իր լուսանկարները, որտեղ նրա դեմքի միայն մի կեսն է դիմահարդարած: Աղջիկը պարզապես ցանկացել է ցուցադրել, թե ինչ մեծ փոփոխոխություններ կարելի է անել կոսմետիկ միջոցների շնորհիվ եւ ինչ արդյունք ստանալ:

Լուսանկարները կարճ ժամանակահատվածում դիտել են ավելի քան երկու միլիոն օգտատեր եւ այնքան լայն տարածում գտել, որ Մեյսիին անդրադարձել եւ նրա լուսանկարներից մեկը իր էջում է տեղադրել Քիմ Քարդաշյանի դիմահարդար Մարիո Դեդիվանովիչը:

Սակայն դրական մեկնաբանություններից բացի, աղջիկը բազմաթիվ վատ խոսքերի եւ քննադատության է արաժանացել: Շատ օգտատերեր նրան տգեղ, սարսափելի, զզվելի են անվանել, իսկ տեսնելով նրա դեմքի չշպարված հատվածքը՝ գրել, որ հավանաբար Մեյսին քաղցկեղ ունի: Նրան քննադատել են հոնքեր նկարելու համար՝ չնայած աղջիկը 12 տարեկանից ներկում է դրանք, քանի որ շատ բաց երանգ ունեն:

Աղջիկը ցնցված է իր հասցեին հնչած մեկնաբանություններից, սակայն չի ընկճվում, քանի որ իսկապես սիրում է գեղեցիկ շպարվել:

Պատրաստեց՝ Յանա
Աղբյուրը՝ Daily mail
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 27 սեպտեմբերի
«Մանկական Եվրատեսիլի» մեր մասնակիցը բացահայտված է, Գոհար Ավետիսյանը՝ ֆիլմում, Garou-ն՝ Երևանում, հայտնի դերասանները 20 տարի անց պսակադրվեցին․ Instagram-ը՝ այս շաբաթ18:18, 27 սեպտեմբերի
Սեքսը՝ որպես երիտասարդության էլիքսիր. Ինչպես միլիարդատեր Գալուստ Գյուլբենկյանը փորձեց երկարացնել իր կյանքը սիրուհիների փոխադրիչ ժապավենով16:32, 27 սեպտեմբերի

14:45, 27 սեպտեմբերի
Մաշկի վերակենդանացում. SOS ուղեցույց ամառային արևայրուքից և այրվածքներից հետո12:31, 27 սեպտեմբերի
Հայկական ոճ. շքեղ կանացիություն և աշնանային զգեստապահարանի վառ էներգիա10:30, 27 սեպտեմբերի

09:00, 27 սեպտեմբերի
Հորոսկոպ. Վեներան երկար ժամանակ Կարիճում է․ ինչ սպասել բոլոր նշաններին18:29, 26 սեպտեմբերի
«Մենք ուրախ կլինենք այստեղ նախագծեր իրականացնել». Ֆիլիպո Իննոչենտին՝ Zaha Hadid Architects-ի՝ Հայաստանում աշխատելու հնարավորության մասին17:19, 26 սեպտեմբերի
Ադամանդե «մենամարտ» Միլանում. Ջորջինա Ռոդրիգեսն ու Արինա Սաբալենկան համեմատեցին իրենց հսկա նշանադրության մատանիները16:28, 26 սեպտեմբերի
Ծաղիկներ տան համար և ոչ միայն. Ո՞ր սոխուկավոր բույսերը տնկել սեպտեմբերին, որպեսզի շքեղ ծաղկեն15:22, 26 սեպտեմբերի
Դեմնան շրջեց Gucci-ի էջը. Միլանում շքեղ ցուցադրությունը զարմացրել է նոր գեղագիտությամբ14:14, 26 սեպտեմբերի
Ջեյ Զիի բռնաբարության մեջ մեղադրող կինը հետ է վերցրել իր մեղադրանքները և պնդել, որ երբեք չի հանդիպել նրան