«Որբերը» հեռուստասերիալը ժամանակին ամենաշատ դիտողություն ունեցող հայկական ֆիլմերից էր: Հեռուստասերիալում, հատկապես, սիրված էին փոքրիկ հերոսները, որոնցից մեկին` Անիին, մարմնավորում էր Աննա Սարգսյանը: Ֆիլմում Աննան 7 տարեկան էր, իսկ այսօր սիրունիկ աղջնակը վերածվել է գեղեցիկ օրիորդի:
«Որբերը» հեռուստասերիալի հիշողություններով եւ իր ներկայիս ծրագրերով 15-ամյա դերասանուհին կիսվել է NEWS.am STYLE-ի հետ:
-Աննա, հիշո՞ւմ ես` ինչպես սկսեցիր նկարահանվել «Որբերը» հեռուստասերիալում:
-Հաճախում էի Սոֆի Դեւոյանի պարի եւ հոգու թատրոն` պարի դասըթացների: Հիշում եմ` կյանքիս լավագույն օրերից էր: Հաջորդ օրը համերգ ունեինք, գլխավոր փորձն էր եւ ես ուշացել էի ու, բնավորությանս համաձայն, տագնապալից վիճակում էի: Արագ-արագ շնչառական վարժություններ էի անում, որպեսզի սկսեի պարել: Այդ ժամանակ մեզ մոտ եկան ռեժիսոր Ելենա Արշակյանն ու պրոդյուսեր Ռուբեն Շահինյանը: Բոլորին նայեցին, հետո ինձ կանչեցին ու հարցրեցին` արդյո՞ք կցանկանամ հեռուստասերիալում նկարահանվել: Ի՞նչ պետք է պատասխաներ 7-ամյա աղջիկը, ում փոքրիկ կյանքի մեծ երազանքն է եղել ֆիլմում նկարահանվելը: Միանգամից համաձայնվեցի, այնուհետեւ խոսեցին իմ ծնողների հետ եւ նրանց համաձայնությունը ստանալուց հետո սկսեցի նկարահանվել հեռուստասերիալում:
-Նախկինում նկարահանման փորձ ունեցե՞լ էիր:
-Նկարահանման փորձ չէի ունեցել, բայց դեռ երեք տարեկանից երազել եմ այդ մասին: Ինչպես ասում են` երազանքներն իրականանում են:
-Փաստորեն, «Որբերը» առաջին նախագիծն էր, որտեղ նկարահանվեցիր: Նկարահանման ընթացքում դժվարություններ եղե՞լ են:
-Սկզբում, երբ դեռ ամեն ինչ անսովոր էր, եղել են դժվարություններ, բայց այդ ամենը շատ շուտ անցավ: Շուտով նկարահանման տաղավարը դարձավ իմ երկրորդ տունը: Ինչպես կատակում էինք` մենք գլխավոր դերակատարներով երեխաներն էինք, իսկ Ելենան` ռեժիսորը, մեր երկրորդ մայրը:
-Համոզված եմ` շատ են եղել նաեւ հետաքրքիր դեպքերը: Կհիշե՞ս դրանցից որեւիցե մեկը:
-Իհարկե, շատ հետաքրքիր դեպքեր են գրանցվել, բայց այս մեկը երբեք չեմ մոռանա. Զանգահարել էին նկարահանման խմբին եւ ցանկացել որդեգրել ինձ: Մի դեպք էլ կար. Մայրս պոլիկլինիկայում է եղել եւ լսել է, թե ինչպես են երկու կին խոսում, թե «Որբերի» Անին, իրոք, մայր չունի, հայրն էլ Ռուսաստանում է, իսկ «խեղճ փոքրիկը» ապրում է տատիկի եւ պապիկի հետ: Իհարկե, ծիծաղելի է այդպիսի բաներ լսելը, որոնք չեն համապատասխանում իրականությանը:
-Աննա, վերջերս քեզ տեսանք նաեւ «Վերջին հայրիկը» հեռուստասերիալում: Սակայն, կարծես թե, հիմա այնտեղ չես նկարահանվում: Կմանրամասնե՞ս, թե ինչն է պատճառը:
-Ոչ մի խնդիր չի եղել նկարահանող խմբի կամ հեռուստաալիքի հետ, ուղղակի ժամանակի սղության պատճառով չկարողացա շարունակել նկարահանվել: Ճիշտ է` դերս երկրորդական էր, բայց մեծ սիրով եւ պատասխանատվությամբ եմ կերտել այն:
-Այժմ ինչո՞վ ես զբաղվում: Որտե՞ղ ես սովորում:
-Այժմ սովորում եմ դպրոցում` 9-րդ դասարանում: Խորացված անգլերեն եմ պարապում: Դեռեւս հստակ չեմ կարող ասել, թե ինչ մասնագիտությամբ եմ ուզում շարունակել ուսումս, քանի որ մտածելու ժամանակ ունեմ, բայց երեւի կփորձեմ գնալ կամ իրավաբանական կամ թատերական ուղիով:
-Իսկ նկարահանումներին չե՞ս կարոտում:
-Իհարկե նորից կցանկանայի նկարահանվել, վերադառնալ իմ սիրելի աշխատանքին: Ցանկանում եմ դառնալ հաղորդավարուհի, բայց նաեւ շատ եմ սիրում իրավաբանի մասնագիտությունը:
-Դեռեւս հեռուստատեսային նորություններ չունե՞ս:
-Նորություններ կլինեն այն դեպքում, եթե լինեն առաջարկներ, որոնց շատ եմ սպասում: Տեսնենք` ինչ կլինի մոտ ապագայում:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Աննա Սարգսյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով