Բոլոր տղամարդկանց վատ աղջիկներն են ձգում: Ինչո՞ւ:
Շվայտ, եսասեր եւ ինքնագոհ վատ աղջիկները եւ տղաները ծայրաստիճան գրավիչ են հենց այն պատճառով, որ չեն խախտում մեր անձնական սահմանները: Ցանկացած տղամարդ վատ աղջկա համար հեշտորեն փոխարինելի է եւ ցանկացած կին` վատ տղայի համար:
Հենց այդ պատճառով.
- Նրանք թքած ունեն, թե ով էր զանգել քեզ երեք ժամ առաջ:
- Նրանց համար մեկ է` դու այս պահին ընկեր ունես, թե ոչ:
- Նրանց չի հետաքրքրում քո համակարգչի գաղտնաբառը:

Վատ աղջիկը կամ տղան քեզ չեն ծանրաբեռնում չիրականացած երազանքներով: Չեն խանդում եւ տեսարաններ չեն սարքում: Դու պարտավոր չես արդարացնել նրանց ակնկալիքները: Նրանք պատրաստ են ձեր մարմինների սահմանները միաձուլել ցանկացած եղանակով: Ու միաժամանակ չեն խախտում քո Ես-ի սահմանները: Ինչ են անում վատ աղջիկները եւ տղաները, երբ ուզում են տեսնել մեզ: Ուղղակի տալիս են իրենց հեռախոսահամարը: «Եթե ուզենաս, զանգիր» - ուղղակի ասում են նրանք: Եվ դու իրոք ցանգում ես, երբ ԴՈՒ ես ուզում: Մնացած առումներով ազատ ես:

Իսկ «լավ» աղջիկներն ու տղանե՞րը: Ավելի շուտ` նրանք, որոնք ՀՈՒՍԱՀԱՏԱԲԱՐ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԼԱՎԸ ԴԱՌՆԱԼ: Նրանք նվերներ են տալիս, անընդհատ սիրո խոստովանություններ են անում եւ հոգ տանում իրենց ձեւով: Նրանք այդպես են հասկանում հոգատարությունը, նույնիսկ եթե դու դրա կարիքը չունես: Մի որոշ ժամանակ դու բարեհաճորեն ընդունում ես նրանց սերը: Բայց դրա համար վճարում ես գլխավորով` քո ազատությամբ:

Շուտով սկսվում են հավակնություններն ու վիրավորանքները.
- Ես այդքան հոգ եմ տանում քեզ, իսկ դու մի ամբողջ ժամ չէիր պատասխանում իմ զանգին: - Ես քեզ համար բորշչ եմ պատրաստել, այնքան եմ չարչարվել, իսկ դու պիցցա կերար:
- Ինչու չես պատասխանում իմ հաղորդագրություններին…

Հասկանում ես, որ կողքիդ մարդն այնքան էլ պարզ չէ իր հոգատարության մեջ: Մենք վատ աղջիկներին, ինչպես եւ վատ տղաներին սիրում ենք լավ տրամադրության եւ ազատության զգացման համար, որ տալիս են մեզ, ազատում են իրենց համար պատասխանատվությունից: Նրանք հարգում են մեր անձնական սահմանները եւ թույլ չեն տալիս, որ խախտենք իրենցը: Ահա թե որն է նրանց գաղտնիքը:
Աղբյուրը` mensby.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 20 հոկտեմբերի
Տղամարդիկ անվանել են կանացի մարմնի այն մասը, որը նրանց խելքահան է անում22:20, 20 հոկտեմբերի
Նախկին խոհարարը բացահայտել է Եղիսաբեթ II թագուհու անսովոր ծննդյան կանոնը21:37, 20 հոկտեմբերի
Կենսահաքեր միլիոնատեր Բրայան Ջոնսոնը ցանկանում է հաղթել մահին և երիտասարդացնել Թրամփին20:24, 20 հոկտեմբերի
Ոսկեզօծ վանդակ, թե՞ երջանիկ կյանք։ Արքայադուստր Շարլենը, կարծես, հանձնվել է Մոնակոյին19:37, 20 հոկտեմբերի
Ֆլորենցիան` քիմքիդ. ինչպես ստեղծել ձեր սեփական բույրը օծանելիքի լեգենդների քաղաքում16:16, 20 հոկտեմբերի
«Էյֆորիա» տրանսգենդեր աստղը բացահայտել է իր սեռի փոփոխման վիրահատության մասին. «Ես հիացած եմ արդյունքից»16:04, 20 հոկտեմբերի
SpaDuet-ը Երևանում․ երաժշտական ճանապարհորդություն ժողովրդական մեղեդիներից մինչև ջազ և կինոերաժշտություն15:17, 20 հոկտեմբերի
«Կեղտոտ պարեր» սիքվելի պրոդյուսերը խոստացել է չվերակենդանացնել Պատրիկ Սուեյզիին՝ օգտագործելով արհեստական բանականություն15:05, 20 հոկտեմբերի
Ռաֆայել Երանոսյանի նոր ստենդափը՝ «Ծանր ու թեթև». բեմում՝ ծիծաղ, ետնաբեմում՝ անձնական հարցեր (VIDEO)14:33, 20 հոկտեմբերի
5.6 միլիոն դոլար Թրամփի հետ մոտիկության համար. թուրք միլիարդատերը սկանդալի կենտրոնում14:11, 20 հոկտեմբերի
Ջո Մանգանիելոն ցուցադրել է հսկայական վիշապի դաջվածքը, որն արել է վիրահատությունից հետո՝ սպիները ծածկելու համար13:16, 20 հոկտեմբերի
Իրինա Շեյքը «նորաձև մերկապար» է բեմադրել թափանցիկ տաբատով