Ադրբեջանի կողմից Ղարաբաղի նկատմամբ իրականացրած ագրեսիան գնալով լայն արձագանք է գտնում աշխարհասփյուռ հայերի շրջանում: Ամերիկահայ համայնքի հայտնի ներկայացուցիչներից մեկը՝ Fox 11 TV առավոտյան ծրագրի հայ հաղորդավարուհի Արաքսյա Կարապետյանը, Facebook-յան իր էջում հրապարակել է Ստեփանակերտի «Մենք ենք, մեր սարերը» (տատիկ-պապիկ) հուշակոթողի լուսանկարը եւ նոր գրառում կատարել՝ մեկնաբանելով սահմանային լարված դեպքերը․

«Պատմականորեն հայկական տարածք համարվող Լեռնային Ղարաբաղում, որը ԽՍՀՄ-ը անջատելով Հայաստանից միացրել էր Ադրբեջանին, իրավիճակը շարունակում է լարված մնալ։ 1990-ականներին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո արցախցիները, առաջնորդվելով իրենց ինքնորոշման իրավունքով, անկախություն հայտարարեցին, ինչը պատերազմի տեղիք տվեց։ Ադրբեջանը փորձեց ուժով հետ բերել այս տարածքները, իսկ հայերը, հետ շպրտելով նրանց, վերահաստատեցին Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
Երեք օր անընդմեջ հայ եւ ադրբեջանցի զինվորների միջեւ բախումները շարունկավում են՝ չնայած Ռուսաստանն ու Արեւմուտքը հրադադարի կոչեր են անում։
Ռուսաստանի նախագահը հայտարարում է, որ պետք է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։
Թուրքիայի նախագահը խոստացել է «մինչեւ վերջ» սատարել իր դաշնակից Ադրբեջանին։
Իսկ Իրանը կոչ է անում զսպվածություն դրսեւորել եւ առաջարկում է օգնել պայքարը դադարեցնելու հարցում»,- իր էջի հետեւողներին իրավիճակը ներկայացրել է Արաքսյան։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի

14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը12:46, 6 նոյեմբերի
Մադոննայի դուստրը մերկացել է նոր սինգլի համար. Լուրդես Լեոնը մասնակցել է սադրիչ ֆոտոսեսիայի12:16, 6 նոյեմբերի
Ստալոնեն բացահայտել է, թե ինչպես է ավարտվել Շվարցենեգերի հետ իր երկարատև թշնամությունը. նրա մուտքը քաղաքականություն որոշեց ամեն ինչ11:39, 6 նոյեմբերի
Met Gala 2027. Ջոն Գալիանոյի հետ կապված սկանդալից հետո նորաձևության աշխարհը պառակտել է պարահանդեսի նոր թեման11:17, 6 նոյեմբերի
Քանյե Ուեսթի ընտանեկան զբոսանքը. Նորթը զարմացրել է գոթական կերպարով, իսկ Բիանկան՝ համարձակ բոդիով10:30, 6 նոյեմբերի
Միլիոններ արժեցող սեքս-սկանդալ. Ռասել Բրենդը կարող է կորցնել ամեն ինչ՝ մեղադրական դատավճռից հետո09:00, 6 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ