Մայիսի 11-ին միայն եվրատեսիլյան նորություններ լուսաբանող Wiwibloggs կայքը հատուկ երեկույթ էր կազմակերպել Ստոկհոլմի Hard Rock սրճարանում, որտեղ հրավիրված էին մրցույթի մասնակիցներից մի քանիսը։ Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանը, որն այդ նույն կայքում հայտարարված քվեարկության արդյունքում ճանաչվել է Eurovision Next Top Model 2016, նույնպես ներկա է եղել եւ հյուրերի համար կատարել իր «LoveWave» ստեղծագործության էթնո-ջազային cover տարբերակը։
Սակայն մինչ սրճարան մտնելը Իվետան հարցազրույց է տվել կայքի թղթակիցներ Դենիսին՝ պատասխանելով նրա մի քանի հարցերին։
Սկզբում Դենիսը ներկայացրել է Իվետայի անցած ուղին՝ նշելով նրա մասնակցությունը տարբեր մրցույթներին եւ հետաքրքրվել, թե ինչու նման հրաշալի ձայն ունեցող երգչուհին չհաղթեց գերմանական «The Voice»-ը 2012-ին։
«Հավանաբար հաղթանակի համար ճիշտ ժամանակը չէր, բայց դա շատ մեծ փորձ էր ինձ համար։ Միգուցե այս անգամ»,- ասել է Իվետան։

Դենիսը նաեւ պատմել է, թե որքան ընկերասեր եւ մարդամոտ է Իվետան՝ ավելացնելով, որ կիսաեզրափակիչ փուլի ժամանակ երգչուհին շփվել եւ ընկերացել է բոլորի հետ.
«Գիտեք, օրվա վերջում հիշարժան պահերն են քեզ մնում։ Ինչու խուսափել նման հիանալի մարդկանց, արտիստների հետ հաճելի ակնթարթներ անցկացնելուց։ Նրանք բոլորը յուրահատուկ են, տաղանդավոր, եւ ես ուրախ եմ, որ նման մարդկանց հետ նույն բեմում եմ երգում»,- խոսքը եզրափակել է Իվետան։
Պատրաստեց՝ Յանա
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 7 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:30, 6 սեպտեմբերի
Մաքուր միջավայրում մաքուր մտքեր են ծնվում․ Հակոբ Միկոյանի «ՄաքրաՊատումը»18:05, 6 սեպտեմբերի
«Գեղեցիկ կադրը դեռ կինո չէ». Հովհաննես Ղազարյանը՝ ռեժիսորի աչքի, դերասանի ազատության և ժամանակի մասին16:35, 6 սեպտեմբերի

15:57, 6 սեպտեմբերի
Էվիկն ու Յանն այսօր ամուսնանում են14:20, 6 սեպտեմբերի
Վազելին՝ կրեմի, դիմակի և բալզամի փոխարեն. կարո՞ղ է արդյոք մեկ միջոցը փոխարինել կոսմետիկ պարագաների կեսին12:20, 6 սեպտեմբերի
Հայկական ոճ. ճանապարհորդական գլամուր և քաղաքային շքեղություն11:35, 6 սեպտեմբերի


10:46, 6 սեպտեմբերի
Սիրված հիթեր և հայկական մոտիվներ. Սիրուշոն դարձավ Coca-Cola Fest 2026-ի բեմի գլխավոր աստղը10:30, 6 սեպտեմբերի
«Մարդիկ պետք է հասկանան, որ բժիշկներն էլ մարդ են». Դավիթ Տոնոյանը՝ բժշկության, բլոգինգի և այն թեմաների մասին, որոնցից ամաչում ենք խոսել09:00, 6 սեպտեմբերի
Հորոսկոպ. նշանների կարմիր դրոշները00:43, 6 սեպտեմբերի
