Երեւանյան բրենդային վաճառասրահները արդեն ներկայացնում են գարուն-ամառ հավաքածուները։ Հյուսիսային պողոտայում գտնվող Ermenegildo Zegna-ում այս բրենդի երկրպագուները կարող են տեսնել բրենդի գարուն-ամառ հավաքածուի նմուշները։ Հիշեցնենք, Ermenegildo Zegna-ի դիզայներները հավատարիմ են մնացել տարվա ավազա-շագանակագույն երանգին, իսկ այս սեզոնի կտոր նրանց կողմից ընտրվել է մետաքսը, որ դեռ դարեր առաջ է շքեղության չափանիշ դարձել։ Հետաքրքիր մեկ դիտարկում եւս. դասական ու ավելի խիստ ոճով հայտնի Ermenegildo Zegna-ի դիզայներները այս գարուն-ամառ հավաքածույում խիստ դասական ոճից մի փոքր նահանջել են: Հավաքածույում կարելի է տեսնել կիպ տաբատներով կոստյումներ, որոնք որոշ դեպքերում կարված տպած մետաքսից:
Մի խոսքով, այս անգամ էլ Zegna-ն չի թողնի, որ մասնավորապես բավականին ապահովված խավի հայաստանցի սպառողները ձեռնունայն դուրս գան լյուքս բրենդի խանութից:
Թարմացվել է նաեւ Burberry վաճառասրահի տեսականին: Բրիտանական ոճի սիրահարները խանութում կարող են գնել ոչ միայն Burberry-ի ավանդական բեժ-շոկոլադե երանգի վանդակավոր թրենչերը, որը այլեւ այս տարվա գարուն-ամառ հավաքածուի այլ նմուշներ, որոնք այս սեզոնին աչքի են ընկնում վառ գույներով։ Burberry-ի այս տարվա հավաքածույում բազմաթիվ գույներ ու երանգներ կան։ Բնականաբար նրանք էլ ավազա-շագանակագույն երանգներով հագուստ ներկայացնում են, բայց այլ գունային շեշտադրություններ եւս կան։ Հետաքրքրական է ոսկեգույն նյութերի օգտագործումը հագուստում ու աքսեսուարներում։ Կանանց հավաքածույում այն ավելի լայն կիրառում է գտել։ Երեխաների ու դեռահասների հավաքածուի Burberry-ի այս տարվա դեմքն է «իսկական բրիտանացի» Դեւիդ եւ Վիկտորիա Բեքհեմների որդին՝ Ռոմեոն։ Թինեյջերների հավաքածուն էլ է հետաքրքրական, միայն թե, իսկական գնահատանքը կարող եք ինքներդ տեսնել, եթե երեխաների հետ այցելեք վաճառասրահ։ Նշենք, որ երեւանյան վաճառասրահում կա նաեւ աքսեսուարների լայն ընտրանի, այդ թվում կոշիկներ, գոտիներ, տաբատներ, շապիկներ, պայուսակների եւ այլն:
Հատուկ ուշադրության է արժանի նաեւ Emporio Armani-ի վաճառասրահը։ Ընդհանրապես Armani բրենդը հայերի շրջանում կարող է «հայրենասիրական» զգացումներ է առաջացնում միայն անվան պատճառով։ Այս տարի մեզ այդքան «հոգեհարազատ» բրենդի կանանց գարնանային հավաքածուն աքչի է ընկնում իր զսպված գույներով։ Բայց դա բոլորովին չի ազդում գրավչության վրա։ Կանանց սեւ-սպիտակ կամ սեւ-բաց գորշ վանդակավոր կոստյումները ընդգծում են կանացի գրավչությունն, ու որոշ դեպքերում զսպված կիրք արտահայտում։ Հագուստի գունապնակը սեւ-սպիտակից մինչեւ դալուկ վարդագույնն է, բայց դրանց համադրությունը միայն հիացմունք է առաջացնում։ Մի խոսքով Emporio Armani-ին ապացուցում է, որ գեղեցկությունը լակոնիկության մեջ է։
Emporio Armani-ի տղամարդկանց հագուստի գարուն-ամառ հավաքածույում կրկին իշխում են դասական հագուստի գույները, այն է սեւը, գորշը, մուգ կապույտը, մուգ շագանակագույնը, բաց շագանակագույնը, բեժը, բաց կապույտն ու սպիտակը։ Emporio Armani-ի դիզայներները` վերակենդանացրել են կարճ տաբատներով կոստյումները։
Տեղեկացնենք, որ Հայաստանում նշված լյուքս կարգի բրենդերը ներկայացնում է 2005թ.-ից գործող Z&A ընկերությունը։ Բացի Emporio Armani-ից, Burberry-ից, Ermenegildo Zegna-ից, ընկերությունը ներկայացնում է նաեւ Armani Junior բրենդը, եւ Rosie մուլտիբրենդային խանութները։ Rosie-ի տեսականին դուր կգա հատկապես լյուքս բրենդերի թեթեվ հագուստն ու զարդերը գնահատողներին։ Խանությում վաճառում են Marc by Marc Jacobs, ZZegna, M Missoni, Red Valentino, Kenzo եւ այլ լյուքս դասի բրենդերի հագուստ, կոշիկ ու աքսեսուարների նմուշեր: Կարճ ասած՝ Rosie-ն լավ վայր է պճնանքի առարկաների սիրահար տղաների ու աղջիկների համար։
Նոր սեզոնին հագուստի ընտրությունը թողնում ենք ընթերցողին, բայց մաղթում ամբողջ տարվա ընթացքում ունենալ լիքը դրամապանակ, քանի որ բրենդերի հավաքածուին անդրադառնալու ենք նաեւ 2013-ի աշուն-ձմեռ հավաքածուին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:38, 16 օգոստոսի
Մարգարիտա Պոզոյանը չեղարկել է Հայաստանում կայանալիք համերգները23:12, 16 օգոստոսի
Ինչպես հաղթահարել բաժանման ցավը22:12, 16 օգոստոսի
Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը Մեծ Բրիտանիայում չեն հանդիպի արքայազն Ուիլյամին եւ Քեյթ Միդլթոնին21:14, 16 օգոստոսի
«Սուրմալուի» ողբերգական դեպքի պատճառով «Գութան»-ը հետաձգվում է21:00, 16 օգոստոսի
«Արժեքները լղոզելը կոտրում է մարդկանց նույնիսկ, եթե լղոզողը ձեր կյանքի հերոսն է»․ Մհեր Մկրտչյան20:56, 16 օգոստոսի
Սոնա Ռուբենյանն ու Գարիկ Պապոյանը չեղարկել են իրենց համերգը20:19, 16 օգոստոսի
Մահացել է Grim Reaper խմբի վոկալիստը19:12, 16 օգոստոսի
Ալեք Բոլդուինի փաստաբանը պատասխանել է ՀԴԲ-ի մեղադրանքներին. «Զենքը կրակել է միայն մեկ անգամ»18:17, 16 օգոստոսի
«Այս ողբերգությունը եւս մեկ անգամ մեզ պետք է սթափեցնի ու ստիպի մտածել կարեւորի մասին»․ Hayat Project-ը չեղարկել է օգոստոսի 19-ի համերգը17:12, 16 օգոստոսի
«Օսկար»-ի սկանդալից հետո կինոակադեմիան ներողություն է խնդրել բնիկ ամերիկուհուց16:18, 16 օգոստոսի
HBO-ի «Գահերի խաղի» պրիքվելը կցուցադրվի Լոնդոնում եւ Ամստերդամում15:18, 16 օգոստոսի
Nemra խումբը չեղարկել է համերգները