Վրաստանի մայրաքաղաքում կայացավ ռոք փառատոն, որի հեդլայները շվեդական լեգենդար Tiamat խումբն էր:
Փառատոնի հետ կապված ամբողջ ոդիսականը հիշեցնում էր դետեկտիվ պատմություն՝ «Գահերի խաղը» սերիալի սյուժեի տարրերով: Ռոք փառատոնի համար ժամանելով Վրաստան՝ մենք շաբաթ երեկոն անցկացրեցինք թբիլիսյան տարբեր բարերում ու սրճարաններում՝ համտեսելով խինկալի ու նորմալ լիմոնադ: Բայց ոչ թե որովհետեւ մենք որոշել էինք գլուխ պահել ու չաշխատել, այլ որովհետեւ կրոնապաշտ ակտիվիստները ձախողել էին փառատոնի առաջին օրը (լրիվ «Գահերի խաղը» սերիալի ոգով):
Ուկրաինական Jinjer խմբի ելույթի ժամանակ բեմ ներխուժեցին մի խումբ կրոնական անհանդուրժողներ, որոնք պահանջում էին դադարեցնել համերգը: Պարզվում է, որ երաժշտությունը դուր չէր եկել եկեղեցուն, որը փառատոնի անցկացման վայրից մեկ կիլոմետր հեռավորության վրա էր գտնվում:
Չնայած կազմակերպիչները ունեին միջոցառումն անցկացնելու համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, համերգն այնուամենայնիվ խափանվեց, քանի որ անհանդուրժողներն անջատել էին էլեկտրականությունը:
Բայց փառատոնի կազմակերպիչները չշփոթվեցին, չհուսահատվեցին, վճռական տրամադրված՝ սկսեցին համերգի անցկացման համար ուրիշ տեղ փնտրել:
Տեղը գտնվեց, բայց մինչեւ վերջին պահը դրա մասին չէին հայտնում, որպեսզի խուսափեն նոր անախորժություններից:
Փառատոնի բազմաթիվ ֆանատներին առաջինը ուրախացրեցին Summoned Tide խմբի շվեդները, որոնց բաս կիթառահարը հիասքանչ Ջենիֆերն էր:
Իսկ ահա իսրայելական Walkways խումբը ցնցեց իր այլընտրանքային մետալի էներգետիկայով:
Երբ ես իմ խղճուկ եղբրայերենով կոլեկտիվի տղաներին հարցրեցի, թե երբ կգան Հայաստան, նրանք համեստորեն պատասխանեցին՝ «Երբ կհրավիրեն»:
Երբ հանդիսատեսն արդեն բավականաչափ ոգեւորված էր՝ նրան մատուցեցին Թիամաթին (ոչ թե շումերական աստվածուհուն, այլ շվեդական խմբին). Պարոն Էդլունդը, ինչպես եւ հարկն է, երկար բարակ խոսում էր, ըստ երեւույթին հարբած էր ու անհավանական դուրեկան:
Խմբի առաջնորդի էներգետիկան արագ տարածվեց ամբողջ դահլիճում՝ ստիպելով թռվռալ, երգել, պարել ու բղավել:
Մոգությունը պետք է մոգական լինի, ասում էր մի իմաստուն:
Պարույր Սինյավսկի Թբիլիսիից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix ֆանտաստիկ որակի Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների և գովազդի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով