Չգիտենք, թե ստորոբերյալը որքանով է ճշմարտացի, բայց գիշերից առաջ արժե կարդալ:
0-7 տարեկան
Աշխարհի ընդհանուր ճանաչողություն` հիմնարար մակարդակում, մոր հետ կապ: Շրջափուլի ավարտը համընկնում է մայրական պաշտպանությունից բավականին ցավոտ պոկմանը, հետաքրքիր, բայց սառը աշխարհի մեջ ընկղմվելուն:
7-14 տարեկան
Սեփական անհատականության ճանաչում, աշխարհի ավելի նեղ ճանաչողություն:
14-21 տարեկան
Ընդվզում, սեփական գերազանցության գիտակցում: Աշխարհի, շրջապատողների փոփոխման եւ սովորականի ավերման պահանջ:
21-28 տարեկան
Կայունացում, վերադարձ հասարակություն, դրա արժեքի գիտակցում: Ցանկություն է առաջանում ավելի լավը լինելու, քան նախորդ սերունդները: Ընտանիք ստեղծելու, համապատասխան աշխատանք գտնելու ձգտում:
28-35 տարեկան
Սեփական ընտանեկան օջախի վրա աշխատանք: Նախորդ յոթամյա փուլերը հաջող անցնելու դեպքում սեփական ընտանիքի վրա աշխատանքն ավելի հեշտ կընթանա, դա վերաբերում է նաեւ կարիերային: Եթե նախորդ յոթամյա փուլերն այնքան էլ հաջող չեք անցել, այս փուլի ավարտին ձեզ կարող է սպասել ամուսնալուծություն, աշխատանքից հեռացում, դեպրեսիաներ:
35-42 տարեկան
Թվում է, թե ամեն ինչ զրոյից է սկսվում, բայց ընդամենը փորձի վերաիմաստավորում է տեղի ունենում: Վերաիմաստավորվում է ընտանիքի, մարդկանց, կյանքի նկատմամբ վերաբերմունքը: Հասարակությանը վերաբերմունքը եւս փոխվում է, աշխատանքը գնահատվում է ոչ թե հետաքրքրության տեսանկյունից, այլ էներգածախսերի եւ այն ժամանակի, որը մնում է կյանքի համար: Նորից փորձելու եւ ավելի լավ անելու ցանկություն է առաջանում, նախկինում կուտակված փորձը կօգնի դրան:
42-49 տարեկան
Ընտանիքում, հասարակությունում կյանքի լիության զգացում: Սխալների վրա կատարված աշխատանքի շնորհիվ մարդը նվաճում է կյանքի այն ոլորտները, որոնք նախկինում անմատչելի էին: Բայց հաճախ այդ շրջափուլն ավարտվում է էկզիստենցիալ հարցերի անցնելով, ինչպես օրինակ. ո՞րն է իմ գոյության իմաստը:
49-56 տարեկան
Ոգեղեն հեղափոխություն: Հոգեւոր կողմնորոշիչների, հարցերին պատասխանների պահանջ: Հետագայում ամեն ինչ շարունակվում է պարույրաձեւ: Ամեն յոթ տարին մեկ մարդը մեկ գալարով վեր է բարձրանում եւ դարձյալ անդրադառնում է բոլոր հավերժական հարցերին` դրանց վերաբերյալ ավելի շատ պատասխաններ ստանալով: Յոթամյա շրջափուլում ամեն տարին անցնում է որոշակի երկնային մարմնի նշանի տակ, որն իր անկրկնելի ազդեցությունն ունի մարդու կյանքի վրա: Օրացուցային տարին տվյալ իրավիճակում հարաբերական հասկացություն է, յուրաքանչյուր կոնկրետ մարդու կյանքում տարին կարող է մի քիչ ավելի երկար կամ կարճ լինել, բայց դուք միեւնույն է` հնարավորություն ունեք հետեւելու, թե որ փուլում եք այժմ:
Յոթ տարուց շրջափուլը նորից է սկսվում:
Աղբյուրը` Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ