Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

5 փաստ սիրո մասին, որոնք դու կիմանաս միայն դավաճանությունից հետո

22:21, 6 հուլիսի

Դուք կիմանաք, որ «ընդմիշտ սերը» ոչ միշտ է լինում

Այդ մասին ընդունված չէ խոսել, բայց միեւնույն է` սիրային հարաբերությունները հենց այն են, ինչը մշտական ուշադրություն է պահանջում, ջանքերի մշտական ներդրումներ:   Եվ մեզանից յուրաքանչյուրը կուզենար անմիջապես երջանիկ կյանք ունենալ` առաջին անգամից: Բայց ոչ բոլոր հարաբերություններն արժեն, որ կառչեք դրանցից: Եթե ձեր ցավն անտանելի է եւ դուք չեք կարող հաշտվել դրա հետ, խիզախորեն անցեք նոր սեր փնտրելուն: Երբեք մի կառչեք հարաբերություններից, որոնք արդեն «չորացել են»: Միայն թե որոնելու գնացեք ոչ թե նույն միամիտ հայացքով, այլ թերահավատության մի փշրանքով:    

Դուք կիմանաք, որ խանդը երկրի վրա ամենավտանգավոր հույզն է

Հույզն այն զգացումն է, որն անփոփոխ կերպով գլորվում է դեպի կոկորդը, երբ դավաճանության ականատես ես դառնում: Հեշտ է մտածել, թե ոչ, դուք չեք խանդի եւ ընդհանրապես ձեր ինքնատիրապետումը կհերիքի, որ ձեզ խելամիտ պահեք ցանկացած իրավիճակում: Բայց այդպես չէ: Շտապում ենք վշտացնել ձեզ. մենք բոլորս մարդիկ ենք եւ հավասար չափով կարող ենք չնկատել, թե մեր բնազդներն ինչպես են վերահսկողությունից դուրս գալիս: Խանդը ոչ միայն այն է, երբ դուք հիստերիայի մեջ սպասք եք ջարդում եւ ուզում եք հնարավորինս արագ ջարդել այն տղայի գլուխը: Խանդը զգացում է, որը կարող է տարիներով ներսից այրել ձեզ: Բայց ահա թե ինչի մասին պետք է մտածեք նման իրավիճակներում. ձեզ դավաճանած մարդն արժանի չէ ձեր ցասմանը, այլ միայն խղճահարությանը: 

Դուք կիմանաք, որ մարդիկ ի վիճակի են վարվել հրեշավոր եղանակով 

Երբ մարդուն դավաճանում են, նրա բնավորության մեջ սովորաբար սկսում է եսասիրության առողջ չափաբաժին դրսեւորվել: Մարդիկ ի վիճակի են ամենանողկալի արարքները թույլ տալ նրանց հանդեպ, ում ասում են, թե սիրում են: Դուք կարող եք ապշել, թե որոշները ինչերի են պատրաստ դիմել իրենց  սեռական ցանկությունը բավարարելու համար: Բայց եթե ինչ-որ մեկը որոշի հենց ձեզ խաբել, դուք պետք է հիշեք. գլխավորը սեփական բնազդներից եւ այդ մարդկանցից ավելի բարձր լինելն է: Նրանցից բարձր լինելը: Շատ մեծ մարդկանց հետ նրանց սիրելիները շատ եւ շատ վատ են վարվել: Գուցե այդ պատճառով էլ նրանք դարձել են այնպիսին, ինչպիսին մենք նրանց ճանաչում ենք:  

Դուք կիմանաք, որ հարաբերություններում ամենակարեւորը վստահությունն է

Մարդկանց միջեւ հարաբերություններում վստահությունից ավելի կարեւոր բան չկա: Երբ այն ջարդվում է, հարաբերություններն անխուսափելիորեն քանդվում են: Դա աքսիոմա է:  Եթե դուք չեք կարող վստահել մարդուն, նրա հետ հարաբերությանները ձախողման են դատապարտված: Երբ դուք խաբում եք ինչ-որ մեկին, նրա կողմից իսկական վստահությունը վերադարձնելը շատ դժվար կլինի: Վստահությունն այն է, ինչը տարիներով է աճեցվում եւ ինչը հնարավոր է ջարդել մեկ օրում: Դուք արժանի եք նրան, որ վստահեք մտերիմներին: Ավելի քչի մի համաձայնեք:  

Դուք կիմանաք, որ միայն սերը ոչ միշտ է բավարար լինում

Սերը երբեք չափից շատ չի լինում: Այն երբեք նույնիսկ բավարար չի լինում: Սերը մեծ աշխատանք է պահանջում եւ փոխադարձ պարտավորությունների մեծ քանակություն: Դա մարտի է նման: Ցանկացած հարաբերությունում շատ տգեղ պահեր կան: Երբեմն դուք իրար սարսափելի բաներ կասեք: Բայց ի վերջո կա նաեւ իսկական, հագեցած կյանքը: Բայց սերը ոչ միայն խաղ է եւ հարաբերությունների պարզում, այլեւ հոգատարություն: Սերն ուժեղ զգացում է, բայց եթե այն հոգատարությամբ չի սնուցվում, ի վերջո հաճախ հենց դավաճանությամբ էլ ավարտվում է: 

Աղբյուրը` Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search