Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Իսկական տղամարդու 5 նշան

22:07, 20 հուլիսի

1. Իսկական տղամարդու առաջին նշանը համարում են սեփական վախերի դեմ պայքարելու կարողությունը։

Ես չեմ ժխտում տղամարդկանց՝ վախենալու իրավունքը։ Ես նրանցից ցուցադրական հերոսություն չեմ սպասում։ Տղամարդիկ հաճախ վախենում են բժիշկներից, անփող մնալուց, անկողնում անհաջողություններից, ավտովթարներից եւ այլ բաներից։ Իսկ ահա կարգին տղամարդը, ատամները սեղմած, կգնա բժշկի, կսովորի խնայել կամ ավելի շատ վաստակել, հարբած ղեկին չի նստի, կխոստովանի, որ սեքսում երբեմն ձախողումներ են լինում, եւ վերոնշյալ խնդիրների լուծումը կհամարի սեփական խնդիրը, այլ ոչ թե շրջապատի։

2. Իսկական երկրորդ նշանը ֆիզիոլոգիայի նկատմամբ հանգիստ վերաբերմունքն եմ համարում։

Ոչ, ես նկատի չունեմ նրանց, որոնք լվացվում են շաբաթը մեկ անգամ եւ կարծում են, որ սխտորն ու քրտինքը լավագույն աֆրոդիզիակն են։ Ես նկատի ունեմ նրանց, որոնց մոտ զզվանք է առաջացնում կնոջ մոտ հանկարծակի սկսված դաշտանը կամ երեխայի լուծն ու փսխումը։ Ելնելով իմ փորձից՝ հենց նման չզզվող տղամարդկանցից են հիանալի սիրեկաններ դուրս գալիս, քանի որ նրանց կնոջ մարմինն ընդունում են այնպիսին, ինչպիսին որ այն կա՝ առանց սեփական մանրէաֆոբիայի սահմանափակումների։

3. Երրորդ նշանը կնոջ եւ տղամարդու հոգեբանության տարբերությունները հասկանալն է

Նրանք գիտեն, որ կանայք էմոցիոնալ էակներ են, ավելի բարդ եւ շատ առումներով անկանխատեսելի։ Եվ պարզապես մեզ հնարավորություն են տալիս լինել այնպիսին, ինչպիսին մեզ ստեղծել է բնությունը, այլ ոչ թե ներկայացնում են պահանջների ցուցակը։ Ինչու՞։  Ուղղակի որովհետեւ դրանում է երկու սեռերի շփման հմայքը. եթե մենք միանման լինեինք, ի՞նչ հետաքրքրություն կլիներ դրանում։

4. Իսկական տղամարդու չորրորդ նշանն է, որ նա հստակ գիտակցում է, թե ամեն պահի ինչ է ուզում։

«Հիմա ես քաղցած եմ, հիմա ես քնել եմ ուզում, հիմա ես հոգնել եմ։ Մի ժամից կգնամ աշխատանքի, իսկ ժամը 11-ին կվերադառնամ տուն, սա իմ վերջին բաժակն է». նա այսպես է որոշել եւ այսպես էլ անում է։ Տարբեր իրավիճակներում նման մարդիկ արագ են մտածում, ամեն կողմից մի խնդիր պետք է լուծվի, եւ նրանց դժվար է շեղել ճիշտ ուղուց։ Դա նաեւ կոչվում է սեփական եսի հետ փոխադարձ հաջող կապ։

5. Հինգերորդ նշանը փողի ծախսելու եւ այն խնայելու նկատմամբ ողջամիտ վերաբերմունքն է։

Անհրաժեշտ պահի նա կարող է հրաժարվել ոչ պիտանի բաներից եւ նույն բանում համոզի մյուսներին։ Խելամիտ տղամարդիկ կտրականապես դեմ են ազարտային խաղերին, քանի որ դա համարում են առողջության հաշվին վաստակած գումարի վատնում։

Աղբյուրը՝  Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search