«Ոսկե Ծիրան 2016» միջազգային կինոփառատոնին այս տարի մրցում են երեք ժաներերի՝ հայկական համայնապատկեր, վավերագրական եւ խաղարկային ֆիլմեր։
Ամերիկաբնակ եւ ֆրանսիաբնակ ռեժիսորներ Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» եւ Առնո Խայաջանյանի «Քարքարոտ ճամփաներ» ֆիլմերը ներկայացված են հայկական համայնապատկեր ծրագրում եւ ներկայացնում են Հայոց ցեղասպանության թեման։
Այսօր՝ հուլիսի 12-ին, կայացած ասուլիսի ժամանակ ռեժիսորները խոսեցին իրենց ֆիլմերի եւ այնտեղ ներկայացված պատմության մասին.

«Տատիկս եւ պապիկս ապրել են ցեղասպանություն, այդ պատճառով էլ այս թեման շատ մոտ է իմ սրտին։ Ապրում եմ Լոս Անջելեսում, բայց, հատկապես, ցեղասպանության 100-րդ տարելիցի ժամանակ ցանկացա ֆիլմ նկարել այդ մասին։ Ցանկանում էի ներկայացնել ազգությամբ թուրք մի հերոսի, որը հետագայում պարզում է, որ իր մեջ ունի հայի արյուն։ Ինձ շատ հետաքրքիր է այդ ներքին կոնֆլիկտը, երբ քո մեջ ունենում ես երկու թշնամի»,-նշում է Նարեն՝ ավելացնելով, որ իր ֆիլմն այնքան ցեղասպանության մասին չէ, որքան անհատի պատմության։

Ֆրանսիայում բնակվող հայ ռեժիսոր Առնո Խայաջանյանի ֆիլմն Անատոլիայում կատարված մի շրջագայության պատմություն է այն մասին, թե ինչպես է հեղինակը շրջում Թուրքիայում՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած իր նախնիների հողերում.
«Ցեղասպանության մասին շատ վավերագրական ֆիլմեր են ստեղծվել, սակայն այնտեղ ես անհանդուրժողականություն եմ նկատել։ Իմ ֆիլմում ես փորձեցի ստեղծել երկխոսություն թուրք ժողովրդի հետ, ինչի շնորհիվ, կարծում եմ, այս ֆիլմը կտարբերվի մյուս ֆիլմերից»,-նշում է Առնոն։
Հիշեցնենք, որ «Ոսկե Ծիրան 2016»-ը պաշտոնապես մեկնարկեց հուլիսի 10-ին` Ծիրանօրհնեքի, աստղերի բացման եւ կարմիր գորգի արարողություններով:
Կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 10-17-ը: Այն նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:30, 29 հոկտեմբերի
Սելենա Գոմեսն ու Դեմի Լովատոն վերամիավորվել են Rare Beauty-ի նոր արշավի շրջանակում15:05, 29 հոկտեմբերի

14:22, 29 հոկտեմբերի
Մի անգամ Prada-ի աշխարհում․նորաձևության տունն իր նոր արշավը վերածել է «Դիսնեյի» հեքիաթի13:34, 29 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, թե ինչպես է Լյուիս Հեմիլթոնը նվաճել իր սիրտը12:45, 29 հոկտեմբերի
Ջենիֆեր Լոուրենսը հաստատել է իր վերադարձը «Քաղցած խաղեր» ֆիլմաշարին12:05, 29 հոկտեմբերի
«Ունիվեր» սերիալի աստղը խոստովանել է, որ սեռական ոտնձգություններ է կատարել դերասանուհիների նկատմամբ11:25, 29 հոկտեմբերի
Կարա Դելևինը վերածվել է իսկական շիկահեր գեղեցկուհու՝անճանաչելիորեն փոխելով արտաքինը10:45, 29 հոկտեմբերի
Գուրգեն Դաբաղյանի ու որդու զբոսանքը՝ Հյուսիսային պողոտայում10:30, 29 հոկտեմբերի
Թրամփը կատակել է, թե Մար-ա-Լագոյում համբուրգերն ու աղանդերը 5 հազար դոլար կարժենան՝ խորհուրդ տալով «գներին հետևող» ամերիկացիներին չայցելել իր ակումբը09:00, 29 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 28 հոկտեմբերի
Մոնա Լիզայի դեմքի ևս մեկ առեղծված․ գիտնականները բացահայտել են հոնքերի և թարթիչների բացակայության հնարավոր պատճառը22:32, 28 հոկտեմբերի
«Աղքատների և անօթևանների համար». Վիկտորյա Բոնյան քննադատել է Louis Vuitton-ն ու Chanel-ը՝ Ֆիլիպ Կիրկորովի սիրելի ապրանքանիշերը