Ներկայացնում ենք տղամարդու բնական պահանջները, որոնք կօգնեն ձեզ հասկանալ, թե ինչ հատկանիշներ է փնտրում ու գնահատում յուրաքանչյուր տղամարդ կնոջ մեջ:
Սովորեք համադրել դրանք, եւ դուք կկարողանաք դառնալ ձեր տղամարդու միակ ու անկրկնելի սերը:
1 . Կին-գործընկեր
Այդ կինը ունի երջանիկ հարաբերությունների համար անփոխարինելի մի այնպիսի հատկանիշ, ինչպիսին է լսելու ունակությունը: Նա կարողանում է լսել այնպես, ինչպես ոչ ոք: Նրան հետաքրքիր ու կարեւոր է այն ամենը, ինչի մասին ուզում է պատմել նրա զուգընկերը՝ նրա աշխատանքին վերաբերող բարդ ու խնդրահարույց պահերից սկսած մինչեւ անհավանական գաղափարներ, որոնցով լի է: Ընդ որում բոլորովին պարտադիր չէ, որ կինը մանրակրկիտ ուսումնասիրի բիզնեսի կամ մեկ այլ ոլորտի բոլոր նրբությունները, որով զբաղվում է տղամարդը: Կարեւոր է տղամարդուն տալ այն զգացողությունը, որ կինը նրա կողմից է, նրա գլխավոր դաշնակիցը ու աջակցողը այն պահերին, երբ նա դրա կարիքը ամենից շատ է զգում:
2. Կին-մուսա
Դուք հաստատ լսել եք հայտնի ասացվածքը՝ «յուրաքանչյուր մեծ տղամարդու թիկունքին մեծ կին կա կանգնած»: Պատմությանը բազմաթիվ նման օրինակներ են հայտնի: Սալվադոր Դալիի Գալան, Նապոլեոնի Ժոզեֆինան, մեծանուն գրողների, գիտնականների ու քաղաքական գործիչների կանայք... Եվ այսպես, ինչպիսի՞ն է նա՝ մուսա կինը: Ո՞րն է նրա ուժը: Նախեւառաջ իր տղամարդուն հավատալու, նրան ոգեշնչելու ու նրանով հիանալու կարողությունը: Հիշո՞ւմ եք, թե ինչ բառերով եք սովորաբար արտահայտում ձեր հիացմունքը ձեր սիրելի տղամարդու հանդեպ: Ամենայն հավանականությամբ, դուք կմտաբերեք շաբլոն արտահայտություններ «դու լավագույնն ես», «ամենահրաշալին ես» եւ այլն: Իսկ ո՞ւմ են դրանք ձեզ հիշեցնում: Ճիշտ է, այն մայրիկին, որը գովում է իր երեխային լավ արարքի համար: Նման գովասանքից հետո տղամարդը կարող է մանկամտանալ, վերածվել երեխայի: Իսկական հիացմունքը, որը կարող է ոգեշնչել տղամարդուն, ոչ թե հիացմունքն է նրա արածով, այլ նրանով, որը նա դեռ չի արել: Հիացեք այն հատկանիշներով, որոնք դուք կցանկանայիք տեսնել ձեր տղամարդու մեջ, այն գործերով, որը նա դեռ նոր է մտադիր իրականացնել: Արեք դա անկեղծորեն, հավատացեք նրան ու ոգեշնչեք ձեր հավատով: Միայն այդ դեպքում նա կհավատա ձեր խոսքին ու եռանդ ձեռք կբերի՝ զարգանալու ու նորանոր ձեռքբերումների համար:
3 Կին-հարմարավետության փերի
Այդ կինը տղամարդու համար ստեղծում է մի այնպիսի տարածք, որտեղ նրան սպասում են ու սիրում, որտեղ նա իրեն հանգիստ է զգում, որտեղ նրան ընտանեկան հարմարավետությունն է շրջապատում: Նույնիսկ կենցաղի հասարակ բաղկացուցիչները՝ օրինակ վերնաշապիկ արդուկելը, համեղ ուտելիքը, մաքրությունն ու կարգուկանոնը տղամարդու համար եռանդի հսկայական աղբյուր են դառնում: Նման կինը տունը եռանդի աղբյուր է դարձնում, մի վայր, որտեղ տղամարդը ուզում է վերադառնալ, որտեղ նա վերականգնվում է ու հանգստանում ու որտեղից դուրս է գալիս նոր սխրանքների համար ոգեշնչված: Նաեւ նման կինը կարողանում է տղամարդուն ցույց տալ իր զգացմունքները, նրան դիմավորում է ուրախությամբ, շրջապատում հոգատարությամբ ու ջերմությամբ, լցնում ամբողջ տունը իր սիրով: Նման կնոջ կողքին տղամարդը միշտ եռանդով ու ուժերով լի է:
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:30, 13 սեպտեմբերի
Արթուր Խաչենցը հայր է դարձել, Սոնան ու Գրիգը սպասում են առաջնեկին, Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է. Instagram-ը՝ այս շաբաթ20:05, 13 սեպտեմբերի
Հայաստանից մինչև Ուրուգվայ. Էթնիկ նորաձևությունը՝ «Անցյալի ապագան» փառատոնում16:12, 13 սեպտեմբերի
Երբ ամուսնության մեջ խոսում են միայն օրգազմի մասին, բայց՝ ուրիշի. «Հրավեր» ֆիլմը14:29, 13 սեպտեմբերի
Քրիստոնեական սարսափ. Ամենամռայլ կրոնական տեսարանները12:13, 13 սեպտեմբերի
«Ինձ ամբողջ կյանքում անհավանականորեն ձգել են մարդիկ՝ ներքին ցավով». լուսանկարիչ Իրինա Բոլգովան՝ մարդու ներաշխարհի, լուսանկարչության և Հայաստանի մասին10:30, 13 սեպտեմբերի

09:00, 13 սեպտեմբերի
Հորոսկոպ. Ի՞նչ կհիշեցնի կենդանակերպի նշաններին Ուրանի հակադարձ շարժումը մինչև փետրվար19:23, 12 սեպտեմբերի
Մոխիրը կրակմարիչի մեջ, ծնկի իջած Հիտլերը և սատկած աղավնիներ. Մաուրիցիո Կատելանը Բեռլինում բեմադրել է «Գիշեր» ներկայացումը18:18, 12 սեպտեմբերի
Chanel-ը նշում է Coco Mademoiselle-ի 25-ամյակը նոր գայթակղիչ օծանելիքով17:00, 12 սեպտեմբերի
Սամվել Սարգսյան․ «Ես միշտ կկիսվեմ իմ լույսով, որպեսզի յուրաքանչյուրի համար էլ լուսաբաց գա»16:30, 12 սեպտեմբերի
Սնուփ Դոգը փնտրում է պաղպաղակի համտեսողի՝ ամսական 10,000 դոլար աշխատավարձով, և արդեն կա 200,000 դիմորդ15:27, 12 սեպտեմբերի
Ջիլիան Անդերսոնը բացահայտորեն խոստովանել է, որ պանսեքսուալ է և առաջին անգամ խոսել է կանանց հետ իր հարաբերությունների մասին