Իվետա Մուկուչյանի ճանապարհորդությունները շարունակվում են։ Վերջերս Իվետան քրոջ՝ ոճաբան եւ դիմահարդար Մարիաննա Մուկուչյանի հետ մեկնել էր շրջագայության Եվրոպա։ Առաջին կանգառը Հունաստանն էր, որից հետո քույրերը հասել էին արեւոտ Իսպանիա, որտեղ ներկա էին եղել իսպանական «Sónar» էլեկտրոնային երաժշտության եռօրյա փառատոնին։
Այնուհետեւ Երեւան վերադարձած երգչուհին պատրաստվել է վաղը՝ հուլիսի 17-ին, Լոնդոնում մեկնարկող Armenian Street Festival ամենամյա փառատոնին, որի հատուկ հյուրն այս տարի հենց ինքն է։
Դե իսկ այսօր Իվետան հասել է Բրիտանիայի մայրաքաղաք, որտեղ դուդուկահար Գեւորգ Կարապետյանի, ջութակահար Լեւոն Չիլինգարյանի եւ այլ ճանաչված հայերի հետ ելույթ կունենա 6-րդ Armenian Street Festival փառատոնին։

Նշենք, որ փառատոնի նպատակն է վեր հանել հայկական մշակույթն ու սերտ կապեր ստեղծել Լոնդոնում բնակվող մեր հայրենակիցների միջեւ: Այս տարի միջոցառման ստեղծագործական հարցերով զբաղվում է Բրիտանիայում հայտնի պարուսույց Արթուր Գուրունլյանը, որը NEWS.am STYLE-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ Armenian Street Festival-ի այս տարվա ամբողջ հասույթը տրամադրվելու է Մեծ Բրիտանիայի հայկական եկեղեցուն:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 27 հոկտեմբերի
Բեմբիի դիմահարդարման թրենդը՝ հայ հայտնիների մատուցմամբ (VIDEO)22:30, 27 հոկտեմբերի
Ժամանակը` տիեզերքի օրենքներով. Van Cleef & Arpels-ը ներկայացնում է շարժվող արևով և լուսնով ժամացույց21:30, 27 հոկտեմբերի
Ջեյ-Զին՝ Super Bowl LXI-ի ընդմիջման շոուի գլխավոր կատարող20:30, 27 հոկտեմբերի
Ի հակառակ Նոլանի, Իլոն Մասկը թողարկել է իր «պատմականորեն ճշգրիտ» արհեստական բանականությանբ ստեղծված «Ոդիսականը», սակայն քննադատության է արժանացել19:05, 27 հոկտեմբերի
Նիդեռլանդները կրկին հրաժարվում է «Եվրատեսիլից»՝ Իսրայելի մասնակցության պատճառով16:30, 27 հոկտեմբերի
Գարիկ Մարտիրոսյանի կինը ընտանեկան լուսանկար է հրապարակել որդու 17-ամյակի առթիվ15:05, 27 հոկտեմբերի
Լամին Յամալի և Ինես Գարսիայի ներդաշնակ կերպարները՝ «Ոսկե գնդակ 2026»-ի կարմիր գորգին14:31, 27 հոկտեմբերի
Ջո Մանգանիելոն ստացել է Գլենդել քաղաքի բանալին և իր գրառումը նվիրել է իր հայկական ժառանգությանը13:19, 27 հոկտեմբերի
Նախկին «Միսս Շվեյցարիա»-ն Դոնալդ Թրամփին մեղադրել է բռնաբարության մեջ12:31, 27 հոկտեմբերի
59-ամյա Նիկոլ Քիդմանը՝ Vogue Australia-ի համարձակ ֆոտոշարքում11:47, 27 հոկտեմբերի
90 տարեկանում մահացել է «Աստղային ճանապարհ» սերիալի աստղ Վալտեր Քյոնիգը, որը մարմնավորել էր Պավել Չեխովի դերը11:20, 27 հոկտեմբերի
Նատալի Փորթմանը առաջին անգամ խոսել է երրորդ երեխայի մասին