1. «Ես գեր եմ»
Դա երեւի ամենատարածված բարդույթն է, որին կյանքում գոնե մեկ անգամ յուրաքանչյուր կին բախվում է: Նույնիսկ բացահայտ նիհարիկները միշտ չէ, որ գոհ են իրենց քաշից, չնայած այդ մասին չեն խոստովանում: Հոգեբանները խորհուրդ են տալիս ընդունել եւ սիրել ձեր մարմինը: Լավ խորհուրդ է, սակայն ոչ բոլորի մոտ է դա ստացվում: Կա մեկ այլ ելք եւս՝ հին բարի սպորտը: Եթե կասկածում եք ձեր ֆիզիկական գրավչությանը, ապա վազքով գնացեք մարզադահլիճ: Նիհարիկներին էլ է դա օգտակար՝ կամրացնեն մկանները եւ էլ ավելի հմայիչ կդառնան:
2. «Ես ծեր եմ»
Սա արդեն սեփական հասցեին այնքան էլ ենթադրյալ մեղադրանք չէ: Եթե կինը 25 տարեկանից մեծ է, նա կսկսի շարունակ մտածել իր տարիքի մասին: Դե ինչ… Դրա դեմ կարելի է պայքարել միայն մեկ միջոցով՝ պարզապես մոռանալ այն մասին, ինչ գրված է անձնագրում: Իսկ ավելի լավ է այն այնպես թաքցնել, որ հետո ինքներդ էլ չգտնեք: Իսկ եթե հայելու մեջ ձեր արտացոլանքը ձեզ միանգամայն բավարարում է, ապա տարիքի մասին անհանգստանալ չարժե: Ի դեպ, այս մասին եւս հոգեբաններն են հայտարարել:
3. «Իմ կուրծքը փոքր է»
Դե իսկ ո՞ւմ կուրծքն է մեծ: Պամելա Անդերսոնի՞: Գիտե՞ք, որ այս հարցում համընկել են շատ գործոններ՝ ե՛ւ ժառանգականությունը, ե՛ւ կլիման, ե՛ւ պլաստիկ վիրահատությունների համար փողը: Ոչ բոլորի բախտն է այդպես բերում: Իսկ եթե անկեղծ, ապա հազվադեպ է հնարավոր մեծ չափի գեղեցիկ կուրծք տեսնել. այդպես են ասում հենց տղամարդիկ: Այո-այո, մի՛ զարմացեք: Տղամարդիկ գեղագետներ են, նրանց համար կարեւոր է կրծքի գեղեցիկ ձեւը, այլ ոչ թե չափը: Այնպես որ, հուսահատվելու ժամանակը չէ, այլ անմիջապես խանութ գնալու՝ գեղեցիկ կրծկալի եւ այլ իրերի ետեւից, որոնք փոքր կուրծքը կվերածեն հաղթաթղթի:
4. «Առավելությունը որպես թերություն»
Որոշ բարդույթներ հազվադեպ են հանդիպում, բայց դրանք եւս գոյություն ունեն: Ո՞վ կմտածեր, որ որոշ կանայք իրոք բարդույթավորվում են նրանից, որ ամուսնուց ավելի քիչ են վաստակում: Այս փաստը նրանց ինքնագնահատականին այնպես ուժգին է հարվածում, որ երբեմն հոգեբանի օգնության անհրաժեշտություն է առաջանում: Մինչդեռ դա միանգամայն նորմալ է շատ երկրներում, այդ թվում՝ մեր: Բայց եթե բարդույթն այդքան ուժեղ է, ապա խնդրի լուծումը միայն մեկն է՝ ավելի շատ վաստակել, այլ ոչ թե ժամանակը վատնել այն մտքի վրա, թե որքան վատ եք ձեզ զգում: Իսկ եթե դուք սկսեք ավելի շատ փող ստանալ, քան ձեր ամուսինը, արդեն նրա մոտ բարդույթներ կառաջանան: Կարդացեք, թե ինչպես պետք է ձեզ պահեք, եթե ամուսինն ավելի քիչ է վաստակում:
Աղբյուրը՝ Kleo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:28, 17 հոկտեմբերի
«Երբ նստում ես ինքնաթիռ, այն չի հարցնում՝ տղամարդ ես, թե կին». «Թռչող դաշնակահարուհին»՝ Նարինե Մելքումյան18:18, 17 հոկտեմբերի
Սկանդալ Michelin Guide-ի շուրջ. հայտնի ռեստորանային ուղեցույցը մեղադրվում է ակնարկներ գրելու համար արհեստական բանականություն օգտագործելու մեջ17:32, 17 հոկտեմբերի
Rolex-ը՝ ոսկու փոխարեն. Ինչու են միլիարդատերերը ներդրում կատարում ժամացույցների, ռուբինների և Կլիմտի նկարների մեջ16:04, 17 հոկտեմբերի
«Սարսափելի բան չկա». LVMH-ի ժառանգորդը բացատրում է, թե ինչու շքեղ ապրանքանիշերը չպետք է խուճապի մատնվեն ճգնաժամի պատճառով15:29, 17 հոկտեմբերի
Շերը բացահայտել է իր պաշտամունքային «մերկ» զգեստի գաղտնիքը, որը նա հագել էր 1974 թ-ի Met Gala-ին14:11, 17 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը պատմել է, թե ինչպես է Դենի ԴեՎիտոն կուլ տվել մարիխուանայով բոլոր ծխախոտները, երբ նրանց կանգնեցրել է ոստիկանությունը13:22, 17 հոկտեմբերի
«Դու ինձ խայտառակեցիր». Մեգան Մարքլը խզել է հարաբերությունները դիզայների հետ Քեյթ Միդլթոնի պատճառով12:17, 17 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը իր 46-ամյակը նշել է ամբողջությամբ կապիչներից պատրաստված զգեստով11:50, 17 հոկտեմբերի
«Նա ցույց էր տալիս առնանդամների լուսանկարներ և պարծենում էր իր սիրեցյալներով». Հունաստանում ԱՄՆ նախկին դեսպանի շուրջ սկանդալը թափ է հավաքում11:12, 17 հոկտեմբերի
Մայք Թայսոնը հազարավոր դոլարներ է ծախսում օծանելիքի վրա. յուրաքանչյուրի արժեքը տատանվում է 2000-ից 6000 դոլարի սահմաններում10:30, 17 հոկտեմբերի
Միլիարդատիրոջ ժառանգորդուհին տարեկան մինչև 60,000 դոլար է ծախսում գեղեցկության վրա. 23 տարեկանից բոտոքս և 500 դոլար արժողությամբ մանիկյուր09:00, 17 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ