Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քայլի Ջենները դժգոհ է իր բոյֆրենդ ռեփեր Tyga-ից։ Այսպես՝ ինչպես գիտենք, Քայլի Ջեններն այսօր՝ օգոստոսի 10-ին, դառնում է 19 տարեկան։ Tyga–ն օրերս նրան շքեղ նվեր էր մատուցել 200 հազար դոլար արժողությամբ Mercedes Maybach S-600 տեսքով։ Բայց հետո երաժիշտը տհաճ պատմության մեջ էր հայտնվել։ Դատարանը Քայլի Ջեների բոյֆրենդին կալանքի օրդեր է տվել 480 հազար դոլար վարձակալության գումարը չվճարելու համար։ Ռեփերի դեմ մի քանի ամիս առաջ դատական հայց էր ներկայացրել Մալիբուի տան սեփականատերը։Այդ տունը 2011–ին որոշ ժամանակով վարձակալել էր ռեփերը, որը լքել էր տունը՝ չվճարելով մի քանի ամսվա վարձակալության համար եւ թողնելով այն ավերված վիճակում։ Տան վարձակալության ամսավճարը կազմում էր 16 հազար դոլար։

Դրան գումարած ռեփերի անկարգությունների հետեւանքով գույքին հասցրած վնասը (օրինակ՝ Tyga–ն ննջարանում մերկապարի 6 հատ ձող էր տեղադրել)՝ գումարը կազմել է 480 հազար դոլար։ Երաժիշտը պետք է ներկայանար դատարան ցուցմունք տալու համար, բայց նա այդպես էլ չէր եկել, ինչը դատավորին հարկադրել էր կալանքի օրդեր տալ։ Ռեփերը Քայլիի հետ մեկնել է Բահամյան կղզիներ ընկերուհու ծննդյան օրը նշելու համար։

Սակայն ինքը՝ Քայլին, հավանություն չի տալիս բոյֆրենդի պահվածքին։ TMZ–ի տեղեկություններով՝ Քայլին ռեփերին իր դժգոհությունն է հայտնել նրա վարքի պատճառով՝ նշելով, որ այն ստվեր է նետում Քարդաշյան–Ջեններ ընտանիքի վրա։ Քիմի քույրը նշել է, որ նրա վարքից դժգոհ է ամբողջ ընտանիքը, եւ նա պետք է խելքը գլուխը հավաքի։

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:12, 13 սեպտեմբերի
Երբ ամուսնության մեջ խոսում են միայն օրգազմի մասին, բայց՝ ուրիշի. «Հրավեր» ֆիլմը14:29, 13 սեպտեմբերի
Քրիստոնեական սարսափ. Ամենամռայլ կրոնական տեսարանները12:13, 13 սեպտեմբերի
«Ինձ ամբողջ կյանքում անհավանականորեն ձգել են մարդիկ՝ ներքին ցավով». լուսանկարիչ Իրինա Բոլգովան՝ մարդու ներաշխարհի, լուսանկարչության և Հայաստանի մասին10:30, 13 սեպտեմբերի

09:00, 13 սեպտեմբերի
Հորոսկոպ. Ի՞նչ կհիշեցնի կենդանակերպի նշաններին Ուրանի հակադարձ շարժումը մինչև փետրվար19:23, 12 սեպտեմբերի
Մոխիրը կրակմարիչի մեջ, ծնկի իջած Հիտլերը և սատկած աղավնիներ. Մաուրիցիո Կատելանը Բեռլինում բեմադրել է «Գիշեր» ներկայացումը18:18, 12 սեպտեմբերի
Chanel-ը նշում է Coco Mademoiselle-ի 25-ամյակը նոր գայթակղիչ օծանելիքով17:00, 12 սեպտեմբերի
Սամվել Սարգսյան․ «Ես միշտ կկիսվեմ իմ լույսով, որպեսզի յուրաքանչյուրի համար էլ լուսաբաց գա»16:30, 12 սեպտեմբերի
Սնուփ Դոգը փնտրում է պաղպաղակի համտեսողի՝ ամսական 10,000 դոլար աշխատավարձով, և արդեն կա 200,000 դիմորդ15:27, 12 սեպտեմբերի
Ջիլիան Անդերսոնը բացահայտորեն խոստովանել է, որ պանսեքսուալ է և առաջին անգամ խոսել է կանանց հետ իր հարաբերությունների մասին14:14, 12 սեպտեմբերի
Սկանդալ Թաիլանդում. բուդդայական վանականին տեսանկարահանել են սեքսով զբաղվելիս. նա մեղադրվում է 2.6 միլիոն դոլար յուրացնելու մեջ13:05, 12 սեպտեմբերի
Եվա Լոնգորիան ցնցել է իր համարձակ տեսքով՝ կաշվե կորսետ, ռետինե լեգինսներ և 90-ականների ոճի ծավալուն կեղծամ