Օգոստոսի 8-ին ծնվել է հայտնի հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանի առաջնեկը։ Արեւիկն իր իրավաբան ամուսնուն՝ Արամ Վարդեւանյանին, որդի է պարգեւել։ Նորաթուխ հայրիկը երեկ հուզիչ գրառում է կատարել Facebook-յան իր էջում՝ հայտնելով փոքրիկի անունը.
«Ինչպես ասում են՝ երազը պատմելու համար, նախ պետք է արթնանալ: Ես արդեն արթուն եմ, սակայն արթնացել եմ մի նոր հեքիաթային իրականության մեջ: Օգոստոսի 6-ին իմ կինը պարգևեց մեզ մեր ՀՐԱՇՔ-ին, մեր ՌՈՒԲԵՆ-ին: Ազնվությամբ յուրաքանչյուր տղամարդ այս բերկրանքը զգալուց հետո, էլ ավելի է գիտակցում կնոջ առանցքային դերը իր կյանքում: Ավելին՝ վստահաբար կարող եմ պնդել, որ բոլոր կանայք ՀԵՐՈՍ են, քանի որ այն դժվարությունները, այն ցավերը, որ իրենք են հաղթահարում փոքրիկ ՀՐԱՇՔ աշխարհ բերելու համար, ոչ մի տղամարդ չի կարող պատկերացնել:
Իմ ու Արևիս համատեղ կյանքը դարձավ հեքիաթային և աղմկոտ ընտանեկան կյանք: Սիրելի ընկերներ, ձեզանից յուրաքանչյուրը մեր ընտանիքում չափազանց կարևոր տեղ է զբաղեցնում և հոգաչափ շնորհակալ եմ ձեզանից յուրաքանչյուրին ջերմ խոսքերի, շնորհավորանքների և ուշադրություն համար»,- գրել է երջանիկ հայրիկը։
Ավելի վաղ մեզ հետ զրույցում նորաթուխ մայրիկը հայտնել էր, որ երեխայի լույս աշխարհ գալուց հետո որոշ ժամանակ դադար է վերցնելու, եւ դա անելու է մեծագույն հաճույքով:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 20 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 19 նոյեմբերի
Birkin-ը՝ GTA 6-ի աշխարհից․ Hermès-ի խորհրդանշական պայուսակը պատվել է Vice City-ի ոճով փայլող բյուրեղներով22:19, 19 նոյեմբերի
Աթեիստ, որը հանդիպել է Հռոմի պապին, փանկ-ռոքի երկրպագու և ծանոթությունների հավելվածի ստեղծող․ արհեստական բանականության աշխարհի յոթ արտասովոր միլիարդատերերը21:34, 19 նոյեմբերի
WSJ․ Ի պաշտպանություն կաշվե բաճկոններ կրող միջին տարիքի տղամարդկանց20:20, 19 նոյեմբերի
600 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ «արժանապատիվ կյանքի» համար․ ռուսաստանցի օլիգարխի նախկին կինը ամուսնալուծությունից հետո ռեկորդային գումար է պահանջում19:35, 19 նոյեմբերի
Նյու Յորքի Հինգերորդ պողոտան կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ առևտրային փողոցը18:00, 19 նոյեմբերի

16:30, 19 նոյեմբերի
Dior-ը, Omega-ն և Aston Martin-ը պայքարում են նոր գործակալ 007-ի կողքին հայտնվելու համար15:26, 19 նոյեմբերի
Ֆլորենս Փյուն պատասխանել է քննադատներին․ դերասանուհին բացահայտել է նիհարելու և արտաքինի փոփոխության իրական պատճառները14:33, 19 նոյեմբերի
«Նա հիշաչար է». Քրիստինա Ռիչին պատմել է, թե ինչու է Շերը դադարել շփվել իր հետ14:14, 19 նոյեմբերի
Սարդ-մարդը կմարմնավորի ChatGPT-ի ստեղծողին․ Սեմ Ալթմանը խոստովանել է, որ իր կյանքն առանց այդ էլ չափազանց տարօրինակ է13:06, 19 նոյեմբերի
Բրիտանական կառավարությունը ծաղրել է նոր Ջեյմս Բոնդին