Կարծես թե Լեոն մտել է «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմի իր հերոսի դերի մեջ: Հուլիսի վերջին Սեն Տրոպեում հոլիվուդյան դերասանը իր հերթական բարեգործական երեկոն էր կազմակերպել՝ հավաքելով ավելի քան 45 մլն դոլար: Երեկոյին ներկա էին Նաոմի Քեմփբելը, Դաուցեն Քրեզը, Մըրայա Քերրին եւ այլ աստղեր:

Լեոնարդո Դի Կապրիոյի հիմնադրամի գոյության կարճ ժամանակահատվածում (2008-ից) 112 նախագիծ է իրականացվել 48 երկրներում՝ 60 մլն դոլար ընդհանուր արժողությամբ:
Այդ երեկոյին աճուրդում ներկայացված են եղել Պիկասոյի մի քանի նկարներ, Առնոլդ Շվարցենեգերի Harley Davidsons-ներից մեկը, Giorgio Armani-ի ձեռագործ զգեստը, նաեւ հանգստի փաթեթ Դի Կապրիոյի նորաձեւ հյուրանոցում՝ Փալմ Սփրինգսում:

Եվ ահա պարզ երկնքում ամպրոպի նման պայթեց The Hollywood Reporter-ի նորությունը, թե Լեոնարդո Դի Կապրիոյի բարեգործական ֆոնդին կասկածում են փողեր լվանալու եւ կասկածելի մալայզիական ֆոնդի հետ կապերի մեջ:
ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտը հայց է ներկայացրել Լոս Անջելեսի շրջանային դատարան: Ստուգող մարմինները օսկարակիր դերասանի ֆոնդին կասկածում են ավելի քան 3 մլրդ դոլարի չափով խարդախությունների մեջ: Գումարը, ենթադրաբար, փոխանցվել է Մալայզիայի ազգային բարեկեցության ֆոնդից: Հիմա պետական մարմիններն ուզում են ստուգել, թե Leonardo DiCaprio's Foundation-ը որքան գումար է ծախսում բարեգործական նախագծերի եւ այլ նպատակների համար:

Փորձագետները նշում են, որ Դի Կապրիոյի ֆոնդը յուրօրինակ կառուցվածք ունի: Այն ստեղծվել է որպես ոչ կոմերցիոն կազմակերպություն, այդ պատճառով պարտավոր չէ իր եկամուտների, ծախսերի եւ վճարումների մասին տեղեկություն ներկայացնել:
Հարուստ մարդիկ կարող են անանուն նվիրատվություն կատարել: Հայտնի է, որ Սեն Տրոպեում միջոցառման տոմսերն արժեցել են 10 հազար եվրոյից սկսած:

Լեոնարդո Դի Կապրիոն ողջունել է 500 հյուրերի, որոնց թվում՝ օլիգարխներ եւ աստղեր: Շատերը նկատել էին գալա երեկոյին Լեոյի վաղեմի ընկեր եւ ֆոնդի մշտական հովանավոր մալայզիացի գործարար Ջոու Լոյի բացակայությունը:
Իշխանությունները նրան կասկածում են պետական միջոցների յուրացման եւ փողերի լվացման մեջ: Այդ կապակցությամբ ստվեր է ընկել նաեւ Leonardo DiCaprio's Foundation-ի վրա:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 9 նոյեմբերի
Կրիշտիանու Ռոնալդուի որդին պատրաստվում է զբաղեցնել հոր տեղը. նրան արգելված է նույնիսկ կոլա խմել22:38, 9 նոյեմբերի
Միլիարդատեր Ուորեն Բաֆեթը 1970-ականներից ի վեր սովորական ջուր չի խմել. նրա սննդակարգում օրական հինգ շիշ Կոկա-Կոլա է և ֆասթֆուդ21:22, 9 նոյեմբերի
Քնելու պարզ սովորությունը կարող է օգնել ձեզ նիհարել20:30, 9 նոյեմբերի
Մարկ Ցուկերբերգի դուստրը ցանկանում էր ստեղծել ծանոթությունների կայք, բայց մայրը կտրականապես մերժել է19:27, 9 նոյեմբերի
Գիտնականները պարզել են, թե ինչպես է տղամարդկանց ներքնազգեստը ազդում պոտենցիայի վրա18:30, 9 նոյեմբերի
Երևանում մեկնարկել է «ՌեԱնիմանիա» 18-րդ փառատոնը. ինչպես է մայրաքաղաքը սուզվել անիմացիայի, կոմիքսների և ստեղծագործական բացահայտումների աշխարհ17:50, 9 նոյեմբերի
Նոր կադրեր՝ Արթուր Ալեքսանյանի հարսանիքից16:19, 9 նոյեմբերի
Ժակլին Քենեդին մերկ շրջել է մեքենայով Ջոն Քենեդիի դամբարանի դիզայների հետ. սիրավեպի ցնցող մանրամասներ15:20, 9 նոյեմբերի
«Կյանքը շատ կարճ է». Էնդի Սերկիսը այլևս չի արդարանում Գոլումի համար14:37, 9 նոյեմբերի
Խելացի ակնոցները կարող են արգելվել լողավազաններում և հանդերձարաններում՝ կանանց գաղտնի նկարահանումների պատճառով14:17, 9 նոյեմբերի
Միլիարդատեր Էմի Գրիֆինը պաշտպանվում է ուրիշի սեռական բռնության պատմությունը գողանալու մեղադրանքներից13:16, 9 նոյեմբերի
Ավելի շատ միասեռական կիրք և հոկեյ. հիթային «Թեժ մրցակցություն» սերիալը կստանա երրորդ եթերաշրջան և լիամետրաժ ֆիլմ