Նյու Յորքում Նորաձեւության շաբաթը շարունակվում է, բայց Քարդաշյան- Ջեններ գերդաստանից ուշադրությունը շեղել ու բացառապես նորաձեւության ցուցադրությունների վրա կենտրոնանալ չի հաջողվում, քանի որ քաղաքում կատարվող բոլոր իրադարձությունների կենտրոնում հենց այդ հանրահայտ ընտանիքն է:

Եվ այսպես, հանգստյան օրերին մենք գրել էինք աղմկոտ երեկույթի մասին, որը Կարին Ռոյթֆելդն էր կազմակերպել. խոսքը Նյու Յորքում Նորաձեւության շաբաթվա շրջանակում անցած Harper's Bazaar երեկույթի մասին է:

The Plaza Hotel հյուրանոց էին ժամանել Քիմ Քարդաշյանը, Քայլի ու Քենդալ Ջեններները Քրիս Ջենները, Քորթնի Քարդաշյանը, ռեփեր Թայգան, իսկ միջոցառման հրավիրյալ աստղն էր Քանյե Ուեսթը:

Associated Press-ը գրում է, որ Քանյեի ելույթի ժամանակ ռեփերը չի կարողացել զսպել ինքն իրեն ու որոշել է մեկնաբանել մամուլի բացասական արձագանքները իր նոր Yeezy Season 4 հավաքածուի վերաբերյալ, որի շնորհանդեսը կայացել էր Նյու Յորքում Նորաձեւության շաբաթվա առաջին օրը:

Քանյեն միջնամատն է ցույց տվել ու ասել:
«Ես ինքս ինձ խոստացել էի, որ զուսպ կլինեմ ու չեմ մեկնաբանի ոչինչ, բայց այլեւս չեմ կարող ինձ զսպել: Կարեւոր չէ՝ ինչ են նրանք գրում, ես փորձեցի հասկանալ այդ հոդվածներն ու այն հիմարությունները, որ գրում են քննադատները: Անկեղծորեն փորձեցի նրանց հասկանալ, բայց չկարողացա:

Որպես պատասխան նրանք միայն միջնամատի են արժանի:

Ես չեմ կարող ուշադրություն դարձնել հիմարների ու լուզերների վրա, որոնք ոչինչ չեն հասկանում արվեստում ու դեռ մնացել են նորաձեւության այն ընկալման վրա, որն արդեն ոչ մեկին չի հետաքրքրում»,- իր զգացմունքային ելույթում ասել է Քանյեն:

Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ՝ Getty, Startracks, Rex, Shutterstock
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:37, 8 նոյեմբերի
Հայկական ԴՆԹ-ն լյուքսի աշխարհում. Petrossian խավիարից մինչև Schiaparelli-ի սվիտեր18:22, 8 նոյեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ. լոգանքի տհաճ սովորությունը կօգնի ավելի հազվադեպ հիվանդանալ16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը