Առաջին խորհուրդ
Ամեն առավոտ, քաղցած ստամոքսին 1 ճաշի գդալ կտավատի սերմեր կերեք։ Լավ ծամեք ու մի բաժակ տաք ջուր խմեք։ Կես ժամ հետո կարող եք արդեն հաց ուտել։
Ի՞նչ օգուտ կտա։ Այս միջոցը հրաշալի մաքրում է օրգանիզմը, ինչի շնորհիվ մաշկը դառնում է ավելի հարթ ու թարմ։ Նաեւ որոշ չափով նպաստում է նիհարելուն։ Կտավատի սերմերը նաեւ ամրացնում են եղունգներն ու մազերը։
Ուշադրություն՝ կտավատի սերմերը չի կարելի օգտագործել օրգանիզմում քարերի առկայության դեպքում։
Երկրորդ խորհուրդ
Ամեն օր կերեք եփած բազուկից պատրաստված աղցան։ Նախաճաշին կամ ճաշին, ինչպես հարմար է։
Ի՞նչ օգուտ կտա։ Բազուկը արյունը մաքրող հրաշալի միջոց է։ Իսկ արյան առողջությունը գեղեցիկ արտաքինի կարեւոր ցուցանիշ է։ Այս միջոցը նաեւ դրական է ազդում մաշկի վիճակի ու ներքին օրգանների աշխատանքի վրա։
Երրորդ խորհուրդ
Ամեն օր քնելուց մեկ ժամ առաջ դեմքին քսեք գլիցերինի ու վիտամին Е-ի խառնուրդ։ Խառնուրդը պատրաստելը շատ հեշտ է․
30 գրամ գլիցերինի հետ խառնում ենք վիտամին Е–ի 10 սրվակ
Սրվակները ասեղով ծակեք ու յուղը լցրեք շշի մեջ
Այդ ամենը կարելի է շատ էժան գնել դեղատնից
Միջոցը քսելուց առաջ անհրաժեշտ է մաքրել դեմքի մաշկը ու փափուկ խոզանակով թեթեւ մերսում անել, որպեսզի այն թեթեւակիորեն կարմրի։ Այդ վիճակում բջիջները առավելագույնս ներծծում են սննդարար նյութերը։
Կա մեկ թերություն՝ մաշկը դառնում է մի քիչ կպչուն, մինչեւ գլիցերինը ներծծվում է։ Տհաճ զգացողությունները մեղմելու համար մաշկի վրա թարմացնող տոնիկ քսեք։
Ի՞նչ օգուտ կտա։ Ամեն առավոտ դուք դեմքի մաշկի վրա կզգաք նման սնուցման բարերար ազդեցությունը։ Կնճիռները կհարթվեն, իսկ գույնը կլավանա։ Շատ արդյունավետ է աչքերի անկյունների կնճռոտ մաշկի համար։
Չորրորդ խորհուրդ
Ամեն օր 50 գրամ ընկույզ կերեք։ Ցանկացած տեսակի, որը ձեզ դուր է գալիս
Ի՞նչ օգուտ կտա։ Մազերն ու եղունգները ձեզ մեծ շնորհակալություն կասեն արդեն 2 շաբաթ հետո։
Հինգերորդ խորհուրդ
Երեք օրը մեկ մազերի համար քսուք պատրաստեք չոր մանանեխի փոշուց, որը բացում են շիլայի խտության ու բուսական յուղ հավելում։ Քսեք այն խոնավ մազերին, պահեք 20-30 րոպե, լվացեք։
Ի՞նչ օգուտ կտա։ Այս քսուկի արդյունքը շատ տպավորիչ է։ Արդեն մեկ ամիս կանոնավոր գործածումից հետո դուք շքեղ մազեր կունենաք։
Աղբյուր՝ Cosmo.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»