Օլիգարխների շքեղ հարսանիքները Ռուսաստանում աչք են ծակում՝ ճգնաժամային այս ժամանակներում փորձելով գերազանցել միմյանց: Դրանք կազմակերպողները պետք է վերցնեին ու նորից կարդային 1914-17 թվականների ռուսական պատմությունը, չէ՞ որ եթե արջը զարթնի, նրան այլեւս որեւէ ազգային գվարդիայով չես կանգնեցնի:
Դե, Աստված նրանց հետ...

Եվ այսպես: Տաջիկ օլիգարխ Իլհոմ Շոկիրովի դուստրը՝ Մադինան, ամուսնացել է: Ըստ Life-ի՝ նրա հարսանիքը կայացել է օրերս, Մոսկվայում: Հանդիսությունն անցկացվել է Radisson Royal հյուրանոցում, ուր ազդեցիկ ընտանիքը 900 մարդու է հրավիրել: Տաջիկ «արքայադստեր» ընտրյալը Սարդոր անունով երիտասարդ է:
Մադինան հարսանիքին ներկայացել է Ralph & Russo-ից զգեստով՝ 500 հազար ֆունտ սթեռլինգ արժողությամբ: Թագավորական զգեստը կազմված է մի քանի շերտ շղարշից, կարված մետաղական արծաթե թելով եւ մի քանի հազար մարգարիտներով եւ Սվարովսկի բյուրեղներով:
Բեմում հյուրերին զվարճացրել է Իվան Ուրգանտն իր սանի՝ Ալլա Միխեեւայի եւ երգչուհի Գլյուկոզայի հետ: Իր շոու-բալետի հետ ելույթ է ունեցել նաեւ Ֆիլիպ Կիրկորովը, իսկ նորապսակներն առաջին պարը պարել են «Երկինքը երկրի վրա» երգի ներքո, որը կատարել է դաղստանցի երգիչ Տիմուր Թեմիրովը:
Սոսոն երգել է «Աղոթենք ծնողների համար»: Ուրախության իր բաժինն է ներդրել հարսի եւ փեսայի սիրելի կատարողը՝ Լեոնիդ Ագուտինը: Ընդհանուր առմամբ, ժամանցի ծրագրի համար օլիգարխը միջինը 30 մլն ռուբլի է ծախսել:

Հյուրերին ավանդական միջինասիական ուտեստներ են մատուցել, էլիտար ալկոհոլ եւ տորթ՝ հրուշակագործ Ռենատ Աղզամովից:

Հարսանիքից առաջ հարսնացուն երկու աղջիկների հավաք է կազմակերպել. առաջինը նախընտրել է նշել իսպանական Մարբելիեում, զբոսանավի վրա, ուր Շոկիրովան լավագույն ընկերուհիների հետ ուղեւորվել է մասնավոր օդանավով: Երկրորդ երեկույթը հարսանիքից մեկ օր առաջ կազմակերպել են Մոսկվայի ամենաթանկ ռեստորաններից մեկում՝ Balzi Rossi-ում:

Հարսնացուի հայրը՝ գործարար Իլհոն Շոկիրովը, Տաշքենդի ամենաթանկարժեք հյուրանոցի՝ «Գրանդ»-ի սեփականատերն է, նրան է պատկանում Ուզբեկստանի «Դեմիր» առեւտրի-ժամանցի կենտրոնի 65%-ը, նաեւ մի քանի հյուրանոց ունի Մերձմոսկվայում:
2010 թվականին Իլհոմ Շակիրովը շքեղ հարսանիք էր կազմակերպել որդու համար, որն ամուսնացավ Ուզբեկստանի վարչապետ Ռուստամ Ազիմովի դստեր հետ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:51, 23 սեպտեմբերի
«Մանկական Եվրատեսիլ 2026» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի 13-ամյա Naré-ն10:49, 23 սեպտեմբերի
«Երիտասարդ կին օգնականը» և վերահսկողության կորուստ. Ինչու է Ստաս Միխայլովը բաժանվել կնոջից10:21, 23 սեպտեմբերի
Լյուիս Համիլթոնը բացահայտել է Քիմ Քարդաշյանի հետ իր հանդիպումների մանրամասները՝ հեծանվավազք, շամպայն և փարիզյան գիշերային զբոսանք09:00, 23 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 22 սեպտեմբերի
«Ռուսական մանիկյուր». Ինչու է աշխարհը տարված կատարյալ մաքուր եղունգներով22:17, 22 սեպտեմբերի
Գեղեցիկ վայրեր՝ սառը ընդունելություն. 6 ուղղություն, որտեղ զբոսաշրջիկները բախվում են կոպտության21:30, 22 սեպտեմբերի
Շքեղությունը կորցնում է իր փայլը. Մերձավոր Արևելքում պատերազմը սրում է համաշխարհային շքեղության ճգնաժամը20:21, 22 սեպտեմբերի
Burberry-ն վերադարձնում է ուրախությունը նորաձևությանը. Դանիել Լին համագործակցում է Սելիա Բիրթվելի հետ19:19, 22 սեպտեմբերի
Louis Vuitton-ը պայուսակները վերածել է արվեստի առարկաների. հավաքածու՝ Քիթ Հարինգի նկարներով16:42, 22 սեպտեմբերի
Բրեդ Փիթը վերադառնում է զոմբիների աշխարհ. Paramount-ը պաշտոնապես մշակում է «Z համաշխարհային պատերազմ»-ի շարունակությունը16:19, 22 սեպտեմբերի
Բրիջիտ Բարդոյի անձնական իրերը Փարիզում կայացած աճուրդում վաճառվել են գրեթե 1 միլիոն եվրոյով15:33, 22 սեպտեմբերի
Fox News-ի նախկին պրոդյուսերը ինքնասպան է եղել 36 տարեկանում՝ նախկին հաղորդավար Էդ Հենրիին բռնաբարության մեջ մեղադրելուց վեց տարի անց