Ֆիլիպ Կիրկորովը հայտնվել է գրագողությանն առնչվող սկանդալային պատմության կենտրոնում։ Պարզվում է, որ նրա «Жестокой любовь» (2002 ) երգը 1999-ին Դիդյե Մարուանիի հեղինակած «Symphonic Space Dream» ստեղծագործության պատճենն է։ Ֆրանսիական Space խմբի առաջնորդ երգահան Դիդյե Մարուանին հայց է ներկայացրել Մոսկվայի քաղաքային դատարան։ Անկախ փորձաքննությունը պարզել է, որ «Жестокой любов»-ի երաժշտությունը ոչ այլ ինչ է, քան 1999-ին Մարուանիի հեղինակած երգի վերամշակումը եւ Ֆիլիպի կողմից դրա կատարումը որակել է գրագողություն։
Ֆրանսիացին հայցում պահանջում է Կիրկորովին արգելել կատարել այդ ստեղծագործոթյունը։ Նաեւ պահանջում է երգչից, երգի կոմպոզիտոր Օլեգ Պոպկովից, «Ռոսիա» հեռուստաալիքից, որտեղ առաջին անգամ հնչել է երգը, Sony ձայնագրման ստուդիայից ու «Ֆիլիպ Կիրկորով փրոդաքշն» ԲԲԸ-ից 5-ական միլիոն ռուբլի գանձել ու 50 մլն ռուբլի էր բարոյական վնասի համար։ Space-ի առաջնորդի ընդհանուր հայցային պահանջը կազմել է 75 մլն 340 հազար ռուբլի (մեկ միլիոն երկու հարյուր հազար դոլար)։
Life.ru պորտալին տված հարցազրույցում Կիրկորովի ներկայացուցիչները մեկնաբանել են Դիդյե Մորուանիի մեղադրանքը։ Նրանց խոսքով Կիրկորովը ոչինչ չգիտի Մորուանիի պահանջի մասին։ Երգիչը երբեք նրա հետ ծանոթ չի եղել ու առաջին անգամ է լսում այդ կոմպոզիտորի մասին։ Կիրկորովի մամուլի քարտուղարը շեշտել է, որ երգիչը «Жестокая любовь» երգը ձեռք է բերել հեղինակ Օլեգ Պոպկովից, հետեւաբար այդ հիթի ծագման պատմության մասին միայն հեղինակն է տեղյակ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին