Գոյություն ունի մարմնի կազմության 5 հիմնական տեսակ եւ 5 մեկնաբանություն՝ յուրաքանչյուր տեսակի համար:
Վտիտներ կամ «կաշի ու ոսկոր»
Նախանձու՞մ եք մոդելներին, որոնք կշռում են 50 կգ.-ից քիչ եւ որոնց ոսկորների ֆոսֆորը լույս է տալիս: Չարժե: Այդ կազմվածքը «մերժվածի» տրավմա ապրելու նշան է: «Մերժվածի» տրավման հատուկ է շատ փխրուն, հիվանդագին նիհար մարմիններին: Նման մարդը հեշտությամբ կարող անտեսանելի լինել կամ «ձուլվել ֆոնին»: Մերժվածները կտրականապես չեն ցանկանում լինել համընդհանուր ուշադրության կենտրոնում:

Մերժվածի տրավման բնորոշ է անցանկալի երեխաներին: Օրինակ, երբ մայրը փափագում է տղա ունենալ, բայց ծնվում է աղջիկ: Կամ երբ հայրն ընդհանրապես պատրաստ չէ ունենալ զավակներ եւ որդին նրան ավելի շուտ բեռ է թվում, քան թե երկար սպասված պարգեւ: Մերժված մարդիկ իրենց մշտապես զգում են ավելորդ: Չեն հավատում երջանիկ լինելու իրենց իրավունքին: Վախենում են հուզվել եւ չհաղթահարել սեփական երկյուղները:
Փխրուն էակ՝ կախ ընկած ուսերով
Երեւի դուք նկատել եք, որ շատ աղջիկներ ունեն կեցվածքի խնդիր: Չնայած ժամանակակից բժշկության նվաճումներին՝ քչերին է հաջողվում ազատվել կուզից եւ առույգացնել մարմինը: Եւ այդ ամենն այն պատճառով, որ թույլ ուսերը, որ կարծես կախ ընկած լինեն մարմնից, ցույց են տալիս «լքվածի» ներքին տրավման: Այդպիսի աղջկան մեկ անգամ չէ, որ մարդիկ լքել են, ընդ որում, առավելապես արական սեռի: Հորից սկսած (որը կամ հեռացել է ընտանիքից կամ մի կարեւոր պահի չի եղել դստեր կողքին) եւ վերջացրած սիրհետողներից, որոնք թողել են նրան ուրիշ կանանց կամ իրենց աշխատանքի/ վայելքների/ ընկերների/ հարազատների եւ այլնի պատճառով: Լքվածի տրավմա ապրող կանայք սիրում են լինել համընդհանուր ուշադրության կենտրոնում: Հաճախ հենց այս հոգեբանական տեսակն է կարիերա անում քաղաքականության մեջ, շոու բիզնեսում եւ այլն: Լքվածները ամենից շատ վախենում են մենակությունից: Ահա թե ինչու են ջանում շրջապատել իրենց մարդկանց բազմությամբ:
Խմորահունց թմբլիկ
Թմբլիկ կանայք, որոնց կազմվածքը հիշեցնում է լցոնած խնձոր, տառապում են «ստորացվածի» տրավմայից: Մանկության տարիներին մեկ անգամ չէ, որ նվաստացրել են նրանց, ընդ որում նաեւ հրապարակավ, օրինակ անվանելով՝ «կեղտոտ» կամ «փնթի խոզ»: Այդ կանայք մեծանալով դառնում են խիստ ամաչկոտ: Օժտած լինելով մայրական բարությամբ, հոգատարությամբ, զգայունությամբ՝ այս տեսակի կանայք միշտ ձգտում են թեւերի տակ առնել բոլոր հարազատներին: Եւ հաճախ հանձն են առնում ուրիշների խնդիրները:

Նվաստացման տրավմա ապրած մարդիկ ամաչում են իրենց կարիքների համար եւ համարում, որ սեփական անձին երես տալը ահավոր եսասիրություն է եւ աղաղակող անպարկեշտություն: Բայց այնուամենայնիվ այս տաժանելի ջանքերի դիմաց մարմինը պահանջում է քաջալերանք: Ահա թե ինչու այդ կանայք մշտապես զսպում են իրենց կարիքները (հատկապես սեռական):
Կախված տանձը չի կարելի ուտել
Կան անսովոր-զգայական կազմվածքով կանայք, ինչպես օրինակ՝ Ժաննա Ֆրիսկեն: Նրանք ունեն թեթեւ վերնամաս (կոկիկ, ոչ մեծ կուրծք, նուրբ ուսեր), փարթամ ներքնամաս (լայն ազդրեր, նկատելի փորիկ, տպավորիչ հետույք): Այդ կանանց հատուկ է «դավաճանվածի» տրավման: Նրանց հիմնական խնդիրն այն է, որ մարդիկ (հատկապես արական սեռի) չեն արդարացնում իրենց սպասումները: Արդյունքում նման կանայք դժվարությամբ են վստահում մարդկանց, քանի որ շրջապատում բոլորը թվում են դավաճաններ: Այդպիսի կանայք շատ են ուզում լինել հուսալի եւ անհրաժեշտ, բայց դա նրանց մեծ դժվարութամբ է տրվում: Նրանք հիանալի մանիպուլյատորներ են ու ճարպկորեն կարողանում են կառավարել մարդկանց: Սակայն վստահության պակասի պատճառով նրանց չափազանց հսկողությունը հասնում է աբսուրդի եւ կարող է զգալի անհանգստություն պատճառել իրենց եւ շրջապատին:
Ինքը՝ կատարելությունը
Անթերի-համաչափ մարմնով եւ իդեալական կազմվածքով աղջիկները տառապում են անարդարության տրավմայից: Մանկության տարիներին ծնողները ըստ արժանվուն չեն գնահատել նրանց որեւէ հատկանիշ կամ հակառակը՝ հանիրավի մեղադրել են ինչ-որ բանի համար: Այդ պահից անարդարությունը դարձել է նրանց գլխավոր խնդիրը: Այդպիսի աղջիկները ձգտում են կատարելության ամեն հարցում, քանի որ չեն ցանկանում լինել խոցելի եւ այլոց «ոտքի տակ փորելու» առիթ տալ:

Կողքից կարող են թվալ «սառցե թագուհի», սառը եւ անտարբեր: Բայց իրականում նրանք ուղղակի սովորել են միշտ դիմակ կրել: Նրանք վախենում են ցույց տալ իրենց խոցելիությունը: Բայց եթե մյուսները սառը վերաբերվեն «անարդար մեղադրանքներին», խիստ կվիրավորեն եւ կխոցեն նրանց:
Հ.Գ. Մարդկանց մեծամասնությանը մարմինը ցույց է տալիս միանգամից մի քանի տրավմաներ: Կազմվածքի որ տեսակը որ դոմինանտ է, հուզական այդ տրավման էլ գերակշռում է: Մի խոսքով, առողջանալու ուղին ինքնահարգանքն է՝ արժանիքներով, առանձնահատկությունենրով եւ թերություններով հանդերձ:
Աղբյուրը՝ Otvetinavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 2 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 1 հոկտեմբերի
Մոնիկա Բելուչին բացահայտում է իր սլացիկ կազմվածքի գաղտնիքները՝ մակարոնեղեն, գինի և նվազագույն ֆիզիկական վարժություններ22:28, 1 հոկտեմբերի
90-ամյա տղամարդը իր անթերի ոճի շնորհիվ դարձել է սոցիալական ցանցերի աստղ21:38, 1 հոկտեմբերի
Վան Գոգը՝ 180 միլիոն դոլարով, իսկ Սեզանը՝ 120 միլիոնով. Sotheby's-ը աճուրդի է հանում լեգենդար հավաքածուն20:24, 1 հոկտեմբերի
Դուբայը դառնում է նիշային օծանելիքի մայրաքաղաք. մեկնարկում է Notes Dubai-ը19:21, 1 հոկտեմբերի
Փափուկ «տնօրենների խորհուրդ». Anthropic-ի համահիմնադիրը աշխատանքային կոնֆլիկտները լուծել է խաղալիքների միջոցով19:04, 1 հոկտեմբերի
Yerevan Fashion Week. ինչպես է մայրաքաղաքում անցնելու աշնան գլխավոր նորաձևային իրադարձությունը17:31, 1 հոկտեմբերի
«Իսպանական Սպադուետ․ երաժշտական պատմությունների և մշակույթների հանդիպում». համերգ, որը խոստանում է դառնալ ոչ միայն երաժշտական, այլև մշակութային իրադարձություն16:25, 1 հոկտեմբերի
Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին16:14, 1 հոկտեմբերի
Վիրուսային «ամուսնու անկետան» փոթորիկ է առաջացրել սոցիալական ցանցերում. 36-ամյա ամերիկուհին ստացել է 241 դիմում փեսացուներից15:31, 1 հոկտեմբերի
Նա ընդամենը 10 տարեկան է, բայց իր ավտոտնակում արդեն Ferrari ունի. տղային նվիրել են 1.6 մլն դոլարանոց սուպերմեքենա15:15, 1 հոկտեմբերի
Ջոն Գալիանոն վերաիմաստավորել է Zara-ն՝ ծանոթ հագուստը վերածելով նորաձև ֆանտազիաների