«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

5 բան, որոնք կկործանեն ձեր հարաբերությունները

20:14, 24 նոյեմբերի

1. Սպասումը, թե ինչպես պետք է ձեզ սիրեն

Սիրվելը բնական ցանկություն է: Բայց երբ ցանկությունը վերածվում է սպասումի, ապա հաճախ հանգեցնում է հիասթափության եւ պահանջկոտության: Բայց ճշմարտությունն այն է, որ ոչ ոք չի կարող սիրել ձեզ այնպես, ինչպես դուք եք ուզում, որովհետեւ ոչ ոք չի կարող լինել ձեր փոխարեն: Յուրաքանչյուրը սիրում է այնպես, ինչպես ինքն է պատկերացոնւմ սերը: Երբ դուք ունեք սիրվելու ձեր պատկերացումը, եւ ձեզ բարկացնում է, որ նա չի հասկանում դա, միտք եք թույլ տալիս, թե նա ամեն բանի պետք է նայի ձեր աչքերով: Բայց դա անհնարին է: Արդյունքում դժգոհ եք եւ դուք, եւ նա:

2. Թույլ տալ, որ նախկին փորձը ձեւավորի սիրո մասին ձեր պատկերացումները

Ամեն մեկն ունի կյանքի եւ սիրո իր փորձը: Մարդկանց ծնողները, մանկությունը, դաստիարակաությունը, ըստ այդմ՝ նաեւ հարաբերությունների մասին պատկերացումները տարբեր են: Բայց մի որոշակի փուլում կարեւոր է գտնել ոկսե միջինը: Դրա հետ մեկտեղ պետք է ընդունել նաեւ դիմացինի տեսակետը: Եթե մենք շարունակ համառենք, հարաբերությունները չեն զարգանա:

3. Երբ ձեզ համար ավելի կարեւոր է լինել ճիշտ, քան երջանիկ

Հարաբերություններում ամենամեծ խնդիրներից մեկը, որը հրահրում է մշտական պայքար՝ տանը իշխելու համար, անվստահությունն է: Ընտանիքում դա բացասաբար է ազդում շփման վրա: Եթե ձեզ համար ավելի կարեւոր է ճիշտ լինելը, ապա ձեր զուգընկերն իրեն կզգա անկարեւոր, չսիրված եւ անտեսված: Հարաբերությունները հաջողվում են այն դեպքում, երբ երկուսն էլ կենտրոնանում են դրանց վրա, եւ ոչ թե իրենց անձի: Դուք պետք է տեսնեք ձեր զուգընկերոջ հայացքների արժեքը եւ հաշվի առնեք դրանք. այդպես ավելի լավ կհասկանաք նրան: Եւ նա էլ կհամոզվի, որ գնահատում եք ձեր հարաբերությունները:

4. Կարեւոր հարցերի մասին լռելը

Առօրյա վազքի, երեխաների, կենցաղային հոգսերի  պատճառով շատերը պարզապես  անտեսում են խնդրահարույց հարցերը: Արդյունքում զուգընկերները ժամանակ եւ ուժ չեն ունենում քննարկելու այն, ինչն իրականում կարեւոր է իրենց համաւր: Հնարավոր է, որ նրանցից մեկը պարզապես վախենում է վեճերից եւ խուսափում է կոնֆլիկտներից: Բայց այդպիսի զրույցների  հետաձգումը միայն սրում է խնդիրը: Այն մնում է չլուծված, ընդ որում՝ հարաբերությունները դառնում են լարված՝ մանր վեճերով եւ անվստահությամբ: Սովորեք խնդիրները լուծել ժամանակին:

5. Երեխաների պահանջմունքներն առաջին տեղում դնելը

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ երկրորդ ամուսնությունները կրկնակի անգամ ավելի հաճախ են ավարտվում ամուսնալուծություններով, եթե ընտանիքում առաջին ամուսնությունից երեխաներ կան:  Իհարկե, դա բարդ է. դժվար է գտնել ճիշտ հավասարակշռություն, որպեսզի ե՛ւ երեխան իրեն խնամքից զուրկ չզգա, ե՛ւ նոր զուգընկերը ուշադրությունից զրկված չլինի: Եվ, իհարկե, չպետք է մոռանալ նաեւ սեփական անձի մասին:

 

Աղբյուրը՝ soulpost.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search