Նոյեմբերի 19-ին մեր համաքաղաքացիներին սպասվում է տաք, կրակոտ եւ թեժ երեկո։ Իհարկե, խոսքը եղանակի տեսության մասին չէ, այլ ֆլամենկոյի ֆրանսահայ արտիստ Լորի Բաղդասարյանի (հայտնի որպես Lori La Armenia) համերգի, որը նոյեմբերյան ցուրտ երեկոն ջերմացնելու յուրօրինակ տարբերակ է հայ հանդիսատեսի համար։ Արամ Խաչատրյան համերգասրահում ֆլամենկոյի հայ թագուհին 5 իսպանացի երաժիշտների հետ խոստանում են իսպանական թեժ մթնոլորտ, որի կրակը երկար կմնա ձեր հիշողության մեջ։ Հենց նրանց գնչուական հնչյունները եւ կրքոտ պարային շարժումները կջերմացնեն ձեր հոգին, ինչպես կարմիր գինին է տաքացնում մարմինը։
Իսկ թե ինչպես տաղանդավոր արտիստները որոշեցին համերգ տալ Հայաստանում եւ հատկապես ինչ կարելի է ակնկալել նրանցից շաբաթ օրը, փորձեցինք պարզել հենց Lori La Armenia-ից։

1. Ինչպե՞ս ստացաք Հայաստան այցի հրավերը։
Ֆրանսիական ավիաուղիների հայաստանյան մասնաճյուղը ինձ հրավիրել էր ելույթ ունենալու «Beaujolais nouveau» գինու տոնի առթիվ նոյեմբերի 17-ին կայանալիք մասնավոր միջոցառմանը։ Հրավերը ստանալուց անմիջապես հետո կապ հաստատեցի Deem Communications-ի ղեկավար Րաֆֆի Նիզիբլյանի հետ (ում հանդիպել էի մի քանի տարի առաջ երեւանյան շոուներից մեկի ժամանակ)՝ միասին աշխատելու եւ մեր գիտելիքները կիսելու հնարավորության համար։ Եվ ահա ես հրավիրված եմ Deem Communications-ի 10-ամյա հոբելյանի առիթով կազմակերպված համերգին, որը կկայանա նոյեմբերի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։ Հենց այստեղ էլ մենք անհամբերությամբ սպասում ենք այդ մեծ միջոցառմանը, որպեսզի ելույթ ունենանք հայ հանդիսատեսի համար՝ ամրապնդելով Հայաստան-սփյուռք կապերը։
2. Ի՞նչ ծրագիր է Լորի Բաղդասարյանը ներկայացնելու Հայաստանում։ Նա կլինի իրեն բնորոշ ո՞ճի մեջ (գնչուական՝ համադրված հայկականի հետ), թե՞ հնարավոր է նոր ելույթներ լինեն։
Ծրագիրը, որը մենք կներկայացնենք իրենից ներկայացնում է մի երկար ճանապարհորդություն ֆլամենկոյի հիմնական, ինչպես նաեւ այս պարատեսակի հայրենիք Անդալուսիայի տարածաշրջանային զանազան ոճերով՝ ֆլամենկոյի ավանդական երաժշտության (Soleares de Triana, Siguiriyas, Tarantos de Levante եւ Solea por Bulerias de Jerez) ներքո։ Կլինեն նաեւ Bulerias, Alegrias de Cadiz, Tangos de Granada երգեր, որոնք կոչվում են «cantes chicos y festeros». դրանք ավելի թեթեւ, էներգետիկ եւ իմպրովիզացված ոճի են։ Առաջարկելու ենք բավականին մեծ ու ամբողջական ծրագիր, որպեսզի ավանդական ֆլամենկոյի շունչը մնա Երեւանում։

Իհարկե, լինելով հայ՝ իմ արմատները նույնպես ազդեցություն ունեն իմ պարային ոճի վրա, բայց ես միշտ փորձում եմ հավատարիմ մնալ ավանդական ֆլամենկոյին։ Ամեն անգամ բեմ բարձրանալիս մտածում եմ մեր նախնիների վշտի, ինչպես նաեւ արիության մասին, որոնք նրանք զգացել են Ցեղասպանությունը վերապրելիս։ Ֆլամենկոն նախնիների արվեստ է, այսինքն՝ այն ավելին է, քան երաժշտությունը, այն կենսակերպ է, ապրելաձեւ, երաժշտական ալքիմիա... կարծում եմ սա իմ հայ ինքնության իդեալական ամփոփագիրն է...
Հիշեցնեմ, որ միջին դարերում Հայաստանում բնակվել են գնչուներ, եւ մի շարք մարդաբանական եւ պատմական ուսումնասիրություններ ապացուցել են, որ սա եղել է նախընտրելի վայր նրանց համար։ Այդ ժամանակների մասին է վկայում նաեւ «A la sierra de Armenia» երգը։
3. Գիտեմ, որ ելույթ եք ունենալու 5 իսպանացի երաժիշտների հետ։ Առաջին համագործակցությու՞նն է նրանց հետ։
Բենդի բոլոր երաժիշտների հետ ծանոթացել եմ իմ կարիերայի եւ կյանքի տարբեր շրջաններում։ Քանի որ ֆլամենկոն իր օրենքներն ու ավանդույթներն ունի, բայց իմպրովիզացիան ու տրամադրությունը նույնպես էական են, դու պետք է աշխատես այնպիսի մարդկանց հետ, որոնց հետ հաճելի է համագործակցել, ում դու իսկապես հասկանում ես։ Մենք զգում ու ոգեշնչում ենք միմյանց եւ հենց դրա շնորհիվ էլ մեր ելույթները այդքան տպավորիչ են ստացվում։
Մելչիոր Կամպոսն ու Բաստիան դե Խերեսը յուրօրինակ եւ եզակի ձայնային տվյալներ ունեցող երգիչներ են, որոնք երկուսն էլ Հարավային Իսպանիայում հայտնի գնչուական ընտանիքներից են։

Դանիել Բարբա Մորենոն լավագույն կիթառահարն է, որին ես հանդիպել եմ իմ կարիերայի ընթացքում։ Նա ոչ միայն նվագում է, այլեւ հիանալի երգում ու պարում։
Ռաֆաել Պրադալը մեծ դաշնակահար է, որին հաջողվում է ֆլամենկոյի ոգին փոխանցել դաշնամուրի հնչյունների ներքո՝ միեւնույն ժամանակ պահպանելով ավանդական ոճը։
Դանիել Տոռեսը (հարվածային գործիքներ) երգերի կապիտանն է։ Նա հենց այն մարդն է, որը ներդաշնակ ու ավելի տպավորիչ է դարձնում մեր բոլորի ելույթների փոքրիկ կտորները։
4. Ի՞նչ կասեք Հայաստանում ձեր ելույթին սպասող հանդիսատեսին։
Ես մի բան եմ ցանկանում ասել՝ «VAMOS CON MUCHAS GANAS DE COMPARTIR UN CACHITO DE NUESTRO ARTE FLAMENCO CON ESTA TIERRA PROFOUND QUE ES ARMENIA: NOS VEMOS EL 19 DE NOVIEMBRE EN LA FILARMONICA!»։
Մենք անհամբերությամբ սպասում ենք Երեւան հասնելուն եւ ձեր չքնաղ երկրում մեր սիրելի ֆլամենկոյի հնչյունները տարածելուն։ Կհանդիպենք նոյեմբերի 19-ին։ Օլեեեեե...
Դիանա Հովհաննիսյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:05, 15 հոկտեմբերի
27 օր Հունաստանում, ուշացած վիզա ու նոր հումորային կերպար․ Իրինա Հարությունյանը՝ «Բարի Գալուստի» մասին12:36, 15 հոկտեմբերի
Սելին Դիոնը Բարբի տիկնիկ է դարձել. Նրա պաշտամունքային կերպարը վերստեղծել են «Տիտանիկ»-ի զարդերով12:13, 15 հոկտեմբերի
Վիկտորիա Բեքհեմը ուղիղ եթերում տեկիլա է խմել և կատակել իր ամուսնու՝ Դեյվիդի «մեծ վարունգի» մասին11:38, 15 հոկտեմբերի
Թրամփի դարաշրջանի հակաթրենդը. ինչու են կանայք հրաժարվում «Մար-ա-Լագո դեմքից»11:17, 15 հոկտեմբերի
Աբու Դաբիի թագավորական ընտանիքի կոկաինային սկանդալ. ընտանիքի կին անդամին գտել են անգիտակից վիճակում՝ երեխայի կողքին10:30, 15 հոկտեմբերի
Ջո Մանգանիելոյի առեղծվածը. Շամանը պնդել է, որ դերասանին «թուղթ ու գիր» են արել Սոֆիա Վերգարայի պատճառով09:00, 15 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 14 հոկտեմբերի
«Ես քնել եմ ավելի քան 100 ամուսնացած տղամարդկանց հետ». բրիտանուհին պնդում է, որ փրկում է ուրիշների ամուսնությունները22:18, 14 հոկտեմբերի
96-ամյա հարսնացուի և 18-ամյա փեսայի հարսանիքը ցնցել է Մեքսիկան21:32, 14 հոկտեմբերի
Սեզոնի ամենացանկալի պայուսակը. Chanel Matthieu Blasi-ի դիզայներական մոդելները վերավաճառվում են մինչև 15% բարձր գներով20:19, 14 հոկտեմբերի
Գաղտնի սիրավեպեր, թագավորական ընթրիքներ և խեցգետիններ. Լոնդոնի ամենահին ռեստորանը հանձնվել է Ազգային հիմնադրամին19:55, 14 հոկտեմբերի
Մարկ Ցուկերբերգի դեմքի արտահայտությունը մի կում Guinness խմելուց հետո վիրուսային է դարձել