Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Համասյանի ու Ռիք Ռոզատոյի երաժշտությունը՝ ARARAT-ի լեգենդար համի ու Ձիթողցյանի կտավների ուղեկցությամբ

ՇոկTok. «Մարդիկ ինձ են օգնում. ես եմ որոշում օգնել ընտանիքների, թե`ոչ». Տարոն Սարգսյան

Ֆրանսիական շքեղություն՝ փարիզյան շնչով. Les Nereides զարդերը՝ 6 տարի Երեւանում

Stylish Faces․ Հասմիկ Կարապետյանը՝ իր համար արված խենթ քայլերի, երկրպագուների հանդեպ ամուսնու վերաբերմունքի եւ այլ թեմաների շուրջ

«Վարձով ընտանիք». նոր հումորային նախագիծ` Մարջան Ավետիսյանի, Էմմա Սապունջյանի, Լեւոն Հախվերդյանի մասնակցությամբ

«Լեռները կհիշեն». ինչպես են ընթանում նոր հեռուստասերիալի նկարահանումները

«Լեռները կհիշեն» հեռուստասերիալի դերասանկական կազմը՝ Խուստուփ լեռան բարձունքին

Սեւ կատակերգություն՝ ապրելու կարեւորության մասին. «Սեւազգեստ կանայք» ֆիլմի փակ դիտումը` Երեւանում

Կարմիր գորգ. հայտնիների look-երը` «Սեւազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերային

NEWS.am STYLE Exclusive. ֆրանսահայ արտիստ Lori La Armenia-ն՝ իր արմատների եւ Հայաստանում ֆլամենկոյի դպրոց բացելու մասին

12:08, 8 նոյեմբերի

Հայկական, իսպանական, ֆրանսիական եւ գնչուական մշակույթների միաձուլումից ծնվում է մի յուրօրինակ ֆլամենկո՝ Լորի Բաղդասարյանի ֆլամենկոն։

Ֆլամենկոյի ֆրանսահայ արտիստ Լորի Բաղդասարյանը, որն առավել հայտնի է Lori La Armenia անունով, ծնվել է Փարիզում, մեծացել գնչուական միջավայրում, ապրել Իսպանիայում եւ այս երեք մշակույթները համադրելով հայկական արմատների հետ՝ ձեւավորել է իր պարային ուրույն ոճը։

NEWS.amSTYLE-ը խոսել է ստեղծագործական մեծ ճանապարհ անցած, իր գործին իսկապես նվիրված, մարդկային բարձր հատկանիշներ ունեցող արտիստի հետ եւ մանրամասներ պարզել նրա կյանքի, գործունեության, ֆլամենկոյի հանդեպ ունեցած մեծ կրքի, հայկական արմատների, առաջիկա ծրագրերի եւ Հայաստանում ելույթ ունենալու մասին։

Ինչպե՞ս սիրահարվեցիք ֆլամենկոյին եւ ինչու՞ եք ընտրել Lori La Armenia բեմական անունը:

«Սեր առաջին հայացքից» կամ «սեր առաջին հնչյուններից»։

Իմ կյանքը միշտ երաժշտությամբ լի է եղել, բայց ամեն ինչից վեր հիշում եմ, թե ինչպես էր հայրս Խուան Սերանո եւ Պակո դե Լուսիա լսում: Հիշում եմ՝ մեր գնչու հարեւաններին, որոնք օր ու գիշեր նվագում ու երգում էին: Ես մեծացել եմ գնչուների միջավայրում եւ ինչպես նրանք էին ասում՝ ես սկսել եմ պարել նախքան քայլելը:

Իսկ ՀՆՉՅՈՒՆՆԵՐԸ... երբ ես լսեցի երաժշտական այս ուղղության հիմքը հանդիսացող մեղեդիները, գնացի Անդալուսիա եւ մոտ տասը տարի ապրեցի այնտեղ՝ սովորելով ամեն ինչ այս հնագույն եւ հարուստ մշակույթի մասին: Երբ ես ապրում էի Խարես դե լա Ֆրոնտերայում, աշխատանքի հրավեր ստացա իմ մաեստրա Մանուելա Կարպիոյի կողմից։ Նա ասաց. «Մենք քեզ Lori La Armenia կանվանենք, քանի որ ազգիդ ուժն ու վիշտը քո մեջ է»:

 

Դժվար չէ՞ ամեն ելույթի ժամանակ փոխանցել ձեր հոգում կուտակված զգացողություններն ու էմոցիաները: Ինչպե՞ս է ձեզ հաջողվում:

Իհարկե, դժվար է։ Դա քրտնաջան աշխատանքի արդյունք է: Ֆլամենկոյում դու երբեք չես կարող ձեւացնել, քանի որ հանդիսատեսը տեսնում է քո զգացմունքները: Ուստի, հնարավոր չէ կեղծել: Գաղտնի՞քը. պրոֆեսիոնալիզմն ու արտիստների փոխհամագործակցությունն են: Ամեն ինչ կախված է երգող, պարող եւ նվագող արտիստների համատեղ աշխատանքից, ներդաշնակ հաղորդակցությունից: Այս ամենի համար գիտելիք, հմտություն, կենտրոնացում եւ իմպրովիզացիա անելու ունակություն է հարկավոր, քանի որ մշտապես պետք է գտնես «Duende»-ն՝ ֆլամենկոյի ոգին:

Ֆլամենկոն եւ աշխատա՞նք, եւ հոբբի՞ է ձեզ համար: Ինչո՞վ եք զբաղվում պարելուց զատ։

Ինչպես բեմի եւ հատակի, այնպես էլ աշխատանքի եւ հոբբի միջեւ ոչ մի տարբերություն չեմ տեսնում: Ֆլամենկոն ավելին  է, քան երաժշտությունը: Այն կենսաձեւ ու մտածելակերպ է, ամենօրյա արվեստ ու մարտահրավեր: Լինելով ֆլամենկոյի արտիստ՝ դու պետք է իմանաս, թե ինչպես է պետք կիսել քո ուրախությունը, կարողանաս գեղեցկություն գտնել անճոռնիության մեջ, պետք է իմանալ, թե ինչպես կարելի է յուրաքանչյուր ակնթարթ իմպրովիզացիա անել եւ գտնել իդեալական «Compas»-ը՝ ռիթմը: Իսկ բացի պարելուց, սիրում եմ պատրաստել եւ հաճելի ժամանակ անցկացնել ընկերներիս հետ:

Դուք բազմաթիվ արտիստների հետ եք աշխատել: Ո՞ր համագործակցությունը կառանձնացնեք:

Ես աշխատել եմ եւ հայտնի (Իրինա Բրուք, Գիյոմ Գալյեն, Ժիրայր Փափազյան, Կենդժի Ժիրակ, Մանուելա Կարպիո, Կարմեն Լեդեսմա, Dj Click եւ ուրիշներ), եւ անհայտ արտիստների հետ, բայց կնշեմ միայն մի բան՝ մարդկային հարաբերություններն ու ազնվությունը քո գործում:

Պատմեք ձեր հայկական արմատների մասին:

Ես  100%-ով հայ եմ: Հայրական կողմից արմատներով Էրզրումից ու Ադիյամանից եմ, իսկ մայրական կողմից՝ Կոնիայից եւ Կարամանից: Իմ նախնիները Ցեղասպանության վերապրածներ են, ովքեր գնացել են Բեյրութ, որտեղ մեծացել են իմ ծնողները: Սակայն Լիբանանի քաղաքացիական պատերազմի հետեւանքով ընտանիքս հայտվել է Փարիզում, որտեղ էլ ծնվել եմ ես:

Դուք եղել եք Հայաստանում եւ մտադիր էիք ֆլամենկոյի դպրոց բացել: Հաջողվե՞ց:

Հնարավորության դեպքում գալիս եմ Հայաստան: Երանի մի օր կարողանամ Հայաստանում բացել ֆլամենկոյի դպրոց-ակումբ, որտեղ երաժիշտները հնարավորություն կունենան նվագել, պարել սովորել եւ կիսվել իրենց փորձով: 

Ձեր կարծիքը Հայաստանում ֆլամենկոյի արտիստների մասին: Համագործակցե՞լ եք նրանց հետ:

Իհարկե: Ես բախտ եմ ունեցել հանդիպել ու աշխատել Հակոբ Ջաղացպանյանի եւ «Լոս Լոկոս» կիթառահարների համույթի հետ: Մենք արդեն լավ ընկերներ ենք, քանի որ ունենք նույն սերն ու կիրքը իսպանական մշակույթի հանդեպ: Հայաստան կատարած յուրաքանչյուր այցի ժամանակ մենք միասին նվագում ենք երեւանյան ակումբներից մեկում:

Պատմեք ձեր հետագա քայլերի մասին: Ի՞նչ ծրագրեր կան ապագայում:

Ես վերջերս եմ ավարտել Dj Click-ի հետ մեր «BalkAnadalucia» շրջագայությունը: Եվ ուրախ եմ, որ մյուսը տարի կրկին կաշխատեմ անվանի արտիստների հետ հանդես կգամ երաժշտական տարբեր նախագծերում:

Հոկտեմբերից մինչեւ հունվար հանդես եմ գալու Փարիզի լավագույն շոուներից մեկում՝ գնչուական կրկեսի ծրագրում: Իսկ նոյմեբերի 28-ին պարելու եմ նաեւ Տ. Չուխաջյանի «Կարինե» օպերայում՝ Ժիրայր Փափազյանի ղեկավարությամբ:

Նոյեմբերի 10-ին Փարիզում մասնակցելու եմ Trabendo ակումբում կայանալիք «Amnesie Internationale» միջոցառմանը (միջոցառումը նախաձեռնել է «La Jeunesse Armenienne de France», «Ֆրանսիայի հայ երիտասարդություն» կազմակերպությունը՝ Շառլ Ազնավուրի հովանու նորքո), որում ներգրավված են այնպիսի հանրահայտ արտիստներ, ինչպիսիք են Ֆաադա Ֆրիդեն, Տիգրան Համասյանը, Շառլի Հեբդո շաբաթաթերթի թղթակից, երգիծաբան Մաթյե Մադենյանը, Dj Click-ը եւ շատ այլ աստղեր։ Միջոցառման նպատակն է հիշել եւ կանխել ցեղասպանությունները:

Ձեր պարային ոճի մեջ լինու՞մ են փոփոխություններ կամ այլ մշակույթներին բնորոշ պարային տարրերի միաձուլում:

Իմ պարային ոճը մշտապես փոխվում է՝ կախված այն վայրերից, ուր ես ապրում եմ, եւ այն արտիստներից, ում հետ աշխատում եմ: Չնայած ես ունեմ հայկական  էլեմենտներով հարուստ գնչուական ոճ՝ իմ կարիերայի ընթացքում ես ուսումնասիրել եմ նաեւ հիփ հոփ, էլեկտրո, ամերիկյան, բալկանիան երաժշտության ոճերը: Այս փորձարկումների եւ փոփոխությունների արդյունքում ես միշտ ավելի եմ մոտեցել իմ իրական ներաշխարհին, ինչի արդյունքում իմ ստեղծագործ միտքն ու խորեոգրաֆիկ հմտությունները ավելի են մեծացել:

Ե՞րբ եք պատրաստվում նորից գալ Հայաստան եւ համերգ տալ հայ հանդիսատեսի համար:

Որքան շուտ, այնքան լավ: Ես մինչեւ հուլիս բազմաթիվ ծրագրեր ունեմ Եվրոպայում: Միգուցե դրանից հետո: Լսել եմ, որ փառատոն կա օտար ափերում ապրող հայերի համար, որոնք գալիս ու ներկայացնում են իրենց արվեստը, կատարած գործերը: Ինչու ոչ, հնարավոր է այդ նախագծի շրջանակներում այցելեմ Հայաստան:

 

 

Պատրաստեց՝ Դիանա Հովհաննիսյան 

Լուսանկարները եւ տեսանյութերը՝ www.loriflam.com


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել