«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Մասնագետի խորհուրդները. փոքր խոհանոց

19:16, 15 մարտի

Փոքր խոհանոցը հաճախ մեծ խնդիր է դառնում: Բոլոր անհրաժեշտ իրերը 6 քառ.մ.-ում տեղավորելը դյուրին չէ նաեւ փորձառու դիզայների համար: Մասնագետները պնդում են. ամենից փոքր խոհանոցն էլ կարելի է սարքել գեղեցիկ, պրակտիկ եւ նպատակահարմար: Նույնիսկ եթե ծրագրում եք խոհանոցի վերանորոգման համար բավական համեստ գումար ծախսել: Փոքր խոհանոցի ձեւավորման գործում գլխավոր խնդիրն առաջնահերթությունները որոշելն է. ինչ եւ ինչպես կարելի է տեղավորել հասանելի տարածությունում: Բարեբախտաբար, հիմա կարելի է գտնել խոհանոցային պահարանների եւ աշխատանքային մակերեսի բազմաթիվ տարբերակներ, որոնք թույլ կտան ազատ տարածության զգացություն ստեղծել: Որպեսզի ձեր փոքր խոհանոցն ավելի ռացիոնալ լինի, հարկավոր է կենտրոնանալ երեք հիմնական կետի շուրջ. պահելու համար տեղեր, լուսավորություն եւ տեխնիկա: Կարեւորը յուրաքանչյուր հատվածը հարմարեցնել ձեր անձնական կարիքներին: Այս մասին NEWS.am STYLE-ին պատմել է ինտերիերի դիզայներ Հերմինե Պետրոսյանը:

1. Գերժամանակակից փոքր խոհանոցը նվազագույն տարածք է զբաղեցնում: Դրա հետ մեկտեղ, այստեղ հնարավոր է եղել տեղավորել անհրաժեշտ ամեն ինչ՝ կերակուր պատրաստելու եւ ուտելու համար: Դիզայները բավական հյութեղ կարմիր գույն է օգտագործել, սակայն վառ շեշտադրումներն այս փոքր խոհանոցին միայն օգուտ են տվել: Սպիտակի եւ կարմիրի համադրությունը թարմ եւ արդյունավետ է դիտվում: Վառ գույները ստվերում են մոխրագույն հատակը եւ խոհանոցի մետաղական մասերը: Ներկառուցված տեխնիկան օգնում է առավելագույն արդյունավետությամբ օգտագործել սահմանափակ տարածքի յուրաքանչյուր սանտիմետրը:

2. Այս փոքր խոհանոցի աշխատանքային տարածքը ոգեշնչում է իր խտությամբ: Այստեղ ամբողջությամբ տեղավորվել են գազօջախը, օդափոխիչը եւ բավական մեծ ու լրացուցիչ աքսեսուարներով հագեցած ֆունկցիոնալ խոհանոցային լվացարանը: Փոքր խոհանոցի համար հարմար որոշում են խոհանոցային կահույքի բաց գույնը եւ անփայլ ապակիներով պահարանի դռները: Կախովի պահարանիկների շարժվող արկղերը շատ հարմար են խոհանոցային տարատեսակ մանրուքները պահելու համար:


3. Սպիտակ գույնը, թերեւս, ամենից պարզ եւ տրամանաբական լուծումն է փոքր խոհանոցի համար: Total white-ը լավ է համադրվում հատակի, աթոռների եւ ծառի բնական գույնով երեսպատման հետ: Փայլուն մետաղական մակերեսները, գունային մի փոքր մուգ շեշտադրումները եւ գիպսա-ստվարաթղթե յուրահատուկ ծավալուն կառույցն այս փոքր խոհանոցի ինտերիերին անհրաժեշտ դինամիկա են հաղորդում: Ուշադրություն դարձրեք՝ ինչպես են տեղակայված սառնարանը, լվացարանը, գազօջախն ու ջեռոցը. այս փոքր խոհանոցը հիանալի են կազմակերպված: Միակ թերությունն այն է, որ գրեթե բացակայում է աշխատանքային մակերեսը, այդ պատճառով կերակուր պատրաստելու ժամանակ ստիպված պետք է օգտագործել սեղանը:

4. Սա ժամանակակից ոճով փոքր խոհանոց է՝ չափազանց սահմանափակ տարածքով: Անխոս առաջնայնությունն այստեղ տրված է գործնականությանն եւ ֆունկցիոնալությանը, իսկ ինտերիերը մտացված է ընդհուպ մինչեւ վերջին սանտիմետրը: Հյուրասենյակից խոհանոցն առանձնանում է մի փոքր բարձրությամբ եւ պատի երկայնքով տեղադրված բարով, որը միաժամանակ որպես ճաշասեղան է ծառայում: Այս փոքր խոհանոցի համար կահույքը պատրաստվել է պատվերով. մուգ գույներով երեսպատումը հակադրվում է կաթնա-սպիտակ սեղանով եւ կախովի պահարանիկների իմ քանի բաց գույնի դռներով: Այստեղ տեղին են ներկառուցված տեխնիկան եւ խոհանոցին մանր պարագաների պահոցները: Խոհանոցային պահարանների վրա տեղադրված լուսամփոփները տեսողականորեն բարձրացնում են առաստաղը: Լավ մտածված լուսավորության շնորհիվ փոքր խոհանոցն ավելի ընդարձակ տեսք ունի:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել