«Քասթինգն ավարտված է, ընտրությունն՝ արված»
Հերիք է ձեր երկրորդ կեսին ստուգեք՝ նրա համար սադրիչ իրավիճակներ ստեղծելով։ Ձեր երկրորդ կեսն արդեն ընտրել է հենց ձեզ, ինչու՞ եք ստուգում՝ նա Ձեզ սիրում է թե ոչ։ Ինքներդ ձեզ հարցրեք, թե ինչն է Ձեզ մտահոգում, ի՞նչն եք Դուք կասկածի տակ դնում։
«Կմեռնեմ, բայց չեմ ենթարկվի»
Կարիք չկա Ձեր իրավացիությունն ապացուցել Ձեր նյարդերի հաշվին։ Մտածեք, թե ինչի համար եք Դուք դա անում։ Ինչու՞ է Ձեզ համար այդքան կարեւոր պնդել Ձեր ասածը։ Շատ զույգերի խնդիրն այն է, որ նրանք երկու մարտիկի պես մրցակցում են ուզում են հաղթանակ կորզել ամեն գնով։ Եթե Ձեր ամուսինը կեղտոտ ամանը դրել է լվացարանը եւ չի լվացել, իսկ բաղնիքում սրբիչը սխալ է կախել, դա դեռ սկանդալ սարքելու առիթ չէ։
Փորձեք հանգիստ խոսել եւ պատմել, թե ինչ զգացմունքներ է առաջացնում Ձեզ մոտ կեղտոտ սպասքը եւ սրբիչը, գլխավորը, որ Դուք բացատրեք, թե ինչ եք ուզում, որ Ձեր սիրելին անի հաջորդ անգամ։ Եթե Դուք դա անեք առանց կշտամբանքների եւ մեղադրանքների, ապա Ձեր ձայնը լսելի կլինի։
«Դու չես կարող ինձնից գաղտնիքներ ունենալ»
Անձնական կյանք ու անձնական տարածք պետք է ունենա յուրաքանչյուրը։ Դա կարեւոր է։ Կարեւոր է չշփոթել անձնական կյանքն ու կողքից ուրիշի հետ կյանքը։ Եթե դուք ամուսնացած եք, առիթ մի՛ տվեք, որ ձեր երկրորդ կեսը սկսի ձեզ կասկածել անհավատարմության մեջ։
Դուք զույգ եք, սակայն միաժամանակ անհատականություններ եք մնում ձեր պահանջներով, հետաքրքրություններով, ընկերներով, հետաքրքրություններով, գաղտնիքներով, եւ դրա իրավունքն ունի ցանկացած ընտանիք կազմած մարդ։ Եթե Ձեր երկրորդ կեսը Ձեզնից թաքցնում է հեռախոսը, ինչ–որ մեկին զանգում է, բայց երբ հարցնում եք, թե ով էր, խուսափողական պատասխան է տալիս կամ կատակով ստում է, մտածեք, թե արդյոք ամեն բան կարգին է Ձեր հարաբերություններում
«Մեզ մոտ ամեն բան ընդհանուր է»
Անհատականությունը պետք է շարունակի զարգանալ։ Միաձուլումը խոսում է այն մասին, որ Ձեր երկրորդ կեսը չի աճում եւ չի զարգանում որպես անհատականություն։ Նա վախենում է կորցնել Ձեզ եւ այդ պատճառով ձգտում է միաձուլվել Ձեզ հետ գործունեության բոլոր ոլորտներում։ Այդ ժամանակ ծագում են խանդ, սկանդալներ, հիստերիաներ։ Զույգը օրգանիզմ է, որը ներդաշնակ զարգանում է։ Եթե ինչ–որ մեկը չի զարգանում, այդ զույգը քանդվում է։ Ուշադրություն դարձրեք Ձեր երկրորդ կեսին, նա խնդիրներ ունի եւ օգնության կարիք է զգում՝ լինի դա Ձերը, թե մասնագետինը։
«Քո հեռախոսն իմ հեռախոս է։ Ես ուզում եմ քո մասին ամեն բան իմանալ»
Ինչու՞։ Ո՞վ է Ձեզ իրավունք տվել փորփրել ուրիշ մարդկանց իրերը։ Այո, այո, հենց ուրիշ։ Չէ՞ որ հեռախոսը Ձերը չէ… Եթե դուք միմյանց վստահում եք, դրա վրա եք կառուցում Ձեր հարաբերությունները, ապա թաքցնելու բան չունեք։ Իհարկե, եթե Ձեր երկրորդ կեսը չի տառապում խանդից, իսկ Դուք ինքներդ նման բանի առիթ չեք տվել։ Որքանո՞վ են ազնիվ Ձեր հարաբերությունները։ Վստահու՞մ եք միմյանց։
Աղբյուրը՝ Cosmo.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է11:10, 1 մայիսի
Էլիզաբեթ Հերլին ցուցադրել է իր՝ «տարիքին մարտահրավեր նետող» կազմվածքը10:13, 1 մայիսի
Քիմ Քարդաշյանը ներկայացել է նոր արտասովոր կերպարով